d-քվարկի զանգվածը վերջին տվյալներով 4,79±0,07 ՄէՎ է, u-քվարկից հետո ամենաթեթև քվարկն է։
d-քվարկ պարունակող հադրոններ
Մեզոններ
Լիցքավորված պիոնը՝ ունի d-քվարկ և u-հակաքվարկ (կամ հակառակը), իսկ չեզոք պիոնը՝ d-քվարկի ու d-հակաքվարկի և u-քվարկի ու u-հակաքվարկի գծային կոմբինացիան է (ինչպես և ավելի ծանր ρ- և ω-մեզոնները, տես ստորև)։
Չեզոք կաոնը՝ կազմված է մեկ d-քվարկից և մեկ d-հակաքվարկից։
η և η' մեզոնները, բույր չունեն, մի քանի քվարկ-հակաքվարկ զույգերի գծային կոմբինացիա են, այդ թվում՝ d-քվարկի և d-հակաքվարկի։
ρ±-մեզոններն ունեն նույն կազմությունը, ինչ լիցքավորված պիոնները, բայց սպինը ոչ թե 0 է, այլ՝ 1։
Չեզոք B-մեզոնները՝ և լիցքավորված D± մեզոնները ունեն d-քվարկներ և d-հակաքվարկներ։
Բարիոններ
Նեյտրոնը (n) կազմի մեջ կա երկու d-քվարկ, իսկ պրոտոնի (p) կազմի մեջ՝ մեկը։
Դրական, չեզոք և բացասական դելտա-բարիոնները (Δ+, Δ0, Δ−) ունեն համապատասխանաբար մեկ, երկու և երեք d-քվարկ։
Չեզոք լամբդա-մասնիկը (Λ0) ունի մեկ d-քվարկ։ Հմայված դրական լամբդա-մասնիկը (Λ+c) նույնպես։
Չեզոք սիգմա հիպերոնը (Σ0) և բացասական սիգմա-հիպերոնը (Σ−) ունեն համապատասխանաբար մեկ և երկու d-քվարկ։
Բացասական քսի-մասնիկը (Ξ−) և հմայված չեզոք քսի մասնիկը (Ξ0c) նույնպես d-քվարկ են պարունակում։
Տարրական մասնիկների ֆիզիկայի ստեղծման սկզբում (20-րդ դարի առաջին կեսին), հադրոնները, ինչպիսիք են պրոտոնները, նեյտրոնները, պիոնները համարվում էին տարրական մասնիկներ։ Սակայն նոր հադրոնների հայտնաբերման և «մասնիկների գազանանոցի» աճի հետ 1930-1940-ական թթ. հայտնի մի քանի մասնիկները 1950-ականներին արդեն մի քանի տասնյակ էին; Նրանց միջև առնչություններն անհայտ էին մինչև 1961 թ., երբ Մարի Գել-Մանը և Յուվալ Նեեմանը (իրարից անկախ) առաջարկեցին ութական ճանապարհ կոչվող հադրոնների դասակարգման սխեմա, կամ, ավելի տեխնիկական տերմիններով, SU(3)սիմետրիան։
Այս դասակարգման սխեման հադրոններին դասում է իզոսպինային մուլտիպլետների շարքում, սակայն ֆիզիկական հիմքը մնում էր չպարզված մինչև 1964, երբ Գել-Մանը և Ջորջ Ցվեյգը (իրարից անկախ) առաջարկեցին քվարկային մոդելը, որն այն ժամանակ բաղկացած էր միայն վերև, ներքև և տարօրինակ քվարկներից։ Սակայն չնայած այս մոդելը բացատրում էր Ութական ճանապարհը, քվարկների գոյության ուղղակի վկայություններ չեղան մինչև 1968 թ.։ Խոր ոչ առաձգական ցրումների փորձերը ցույց տվեցին, որ պրոտոններն ունեն ներքին կառուցվածք և որ նրանք կազմված են երեք ավելի հիմնարար մասնիկներից։ Առաջին տվյալները ստացվեցին 1967 թ. Ստենֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC)։
Սկզբում ֆիզիկոսները դժկամությամբ ընդունեցին այդ մարմինները որպես քվարկներ, փոխարենը գերադասելով Ռիչարդ Ֆեյնմանիփարթոնային նկարագրությունը, սակայն ժամանակի ընթացքում քվարկների տեսությունը ընդունվեց (տես Նոյեմբերյան հեղափոխություն)։
↑
M. Gell-Mann (2000) . «The Eightfold Way: A theory of strong interaction symmetry». In M. Gell-Mann, Y. Ne'eman (ed.). The Eightfold Way. Westview Press. էջ 11. ISBN0-7382-0299-1. Original:
M. Gell-Mann, The Eightfold Way: A theory of strong interaction symmetry, Synchrotron Laboratory Report CTSL-20, California Institute of Technology, 1961.
↑
Y. Ne'eman (2000) . «Derivation of strong interactions from gauge invariance». In M. Gell-Mann, Y. Ne'eman (ed.). The Eightfold Way. Westview Press. ISBN0-7382-0299-1. Original Y. Ne'eman (1961). «Derivation of strong interactions from gauge invariance». Nuclear Physics. 26 (2): 222. Bibcode:1961NucPh..26..222N. doi:10.1016/0029-5582(61)90134-1.