«El Problema» | |
---|---|
Մորգենշտերն և Տիմատիի սինգլը | |
Թողարկված | 2020 սեպտեմբերի 18 |
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ |
Ձայնագրված | 2020 ամռանը |
Ժանր | մամբլ ռեփ |
Լեյբլ | Timati, Zhara Music |
Պրոդյուսեր | Slava Marlow |
«El Problema», ռուս հիփ հոփ կատարողներ Մորգենշտերնի և Տիմատիի երգը, թողարկաված 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Slava Marlow-ի պրոդյուսերությամբ։
2020 թվականի հուլիսի 4-ին երաժշտական պրոդյուսեր Slava Marlow-ն Մորգենշտերնի հետ թողարկեց տեսանյութ YouTube-ում, որտեղ Սլավան առաջարկում էր Տիմատիին պրոդյուսեր հանդիսանալ երգի համար, իսկ Մորգենշտերնին՝ գրել տեքստ և զբաղվել երգի տարածմամբ։ Համագործակցության գլխավոր պայմանը լինելու էր այն, որ երգը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության։
2020 թվականի հուլիսի 6-ին Տիմատին YouTube-ում թողարկեց տեսանյութ, որտեղ նա ընդունում էր արտիստների առաջարկը, այն պայմանով, որ նրանք հանդես կգան Տիմատիի սցենարով գրված երգում՝ առանց փոփոխություններ անելու հնարավորության, ինչպես նաև տեսահոլովակում լինելու են այն քանակությամբ գովազդներ, որքան կցանկանա ինքը՝ Տիմատին։
2020 թվականի օգոստոսի 20-ին համացանցում հայտնվեց լուր այն մասին, որ Սլավան, Ալիշերը և Տիմատին Սոչիում են՝ նկարահանումների։ Տեղանքների մեջ կար տեսարան կազինոյում։
2020 թվականի օգոստոսի 22-ին Մորգենշտերնը և Սլավան պատասխանեցին Տիմատիի տեսանյութին, որով նրանք ընդունում էին նրա առաջարկները։
2020 թվականի սեպտեմբերի 2-ին Slava Marlow-ի Յություբյան ալիքում թողարկվեց տեսահոլովակ այն մասին, թե ինչպես անցավ Տիմատիի այցելությունը Մորգենշտերնին և Սլավային, որտեղ և ձայնագրվեց սինգլը։
2020 թվականի սեպտեմբերի 17-ին երգը հայտնվեց համացանցում։ Սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը կայացավ երգի պաշտոնական հեռարձակումը։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին Slava Marlow-ը և Մորգենշտերնը տեսահոլովակը թողարկեցին Յություբում, որտեղ նրանք բացահայտեցին երգի «հիմնական գաղտնիքը»։ Երգի բասերում ավելացված էին Մորգենշտերնի կատարմամբ մետեորիզմի ձայներ։ Կատարողների համոզմամբ Տիմատին տեղյակ չէր բիթի նման յուրահատկության մասին։ Ավելի ուշ տեսահոլովակը թաքցվեց Սլավայի ալիքից և դրա փոխարեն 2020 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկվեց Սլավայի և Մորգենշտերնի կողմից ներողություն։ Այնուամենայնիվ, արդեն հոկտեմբերի 6-ին Տիմատին և Մորգենշտերնը երգը կատարեցին հայտնի բլոգգեր Վալերիա Չեկալինայի ծննդյան օրը, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին թողարկվեց Տիմատիի և ST-ի երգերի միասնական հեռարձակումը ստուդիական օրագրի ձևով, որտեղ Տիմատին, կարիերայի վերսկսման մասին խոսելով, նշում է «El Problema» երգում առկա մետեորիզմի դեպքը որպես շրջադարձային կետերից մեկը։
Երգի պրոդյուսերությունը ստանձնել է ռուս երաժշտական պրոդյուսեր Slava Marlow-ը։ Երգում օգտագործվել են 808 բասեր և ջութակ, որը օգտագործվել էր Տիմատիի խնդրանքով, քանի որ նա ավարտել էր ջութակի դասերը երաժշտական դպրոցում։
2020 թվականի սեպտեմբերի 18-ին կայացավ երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան, որի ռեժիսորական գործը ստանձնել էր Զաուր Զասաևին (Hoodyakov production): Ըստ կատարողների միջև կնքված համաձայնության՝ տեսահոլովակը նկարահանվեց Տիմատիի ցանկությամբ, առանց Մորգենշտերնի կողմից որևէ փոփոխության, ինչպես նաև գովազդային առատությամբ՝ ըստ Տիմատիի ցանկության։
Երաժշտական տեսահոլովակում կային բազմաթիվ գովազներ, որոնք, ինչպես նշված է տեսահոլովակի վերջում, արտիստներին ապահովել է 50 000 000 ռուբլի եկամտով «նույնիսկ թողարկումից առաջ»։ Տեսահոլովակում առկա բրենդների շարքում կար «Բաշսպիրտը», որը ամռանը մրցույթ էր անցկացնում 8,1 միլիոն ռուբլի մեկնարկային գումարով տեսանյութում գովազդի համար։
Չարթ (2020) | Ամենաբարձր
դիրքը |
---|---|
Համաշխարհային (ВКонтакте) | 1 |
Համաշխարհային (Genius) | 1 |
Համաշխարհային (Яндекс.Музыка) | 1 |
Ռուսաստան (Яндекс.Музыка) | 1 |
Ռուսաստան (Shazam) | 5 |
Ռուսաստան (Google Play) | 10 |
Ուկրաինա (YouTube Music) | 5 |
Ռուսաստան (YouTube Music) | 10 |
Լատվիա (YouTube Music) | 11 |
Ռուսաստան (iTunes) | 1 |
Ուկրաինա (iTunes) | 1 |
Ղազախստան (iTunes) | 2 |
Մոլդովա (iTunes) | 5 |
Չեխիա (iTunes) | 27 |
Լատվիա (iTunes) | 35 |
Կամբոջա (iTunes) | 100 |
Էստոնիա (iTunes) | 104 |
Մեծ Բրիտանիա (iTunes) | 1197 |
Էստոնիա (Apple Music) | 1 |
Ղազախստան (Apple Music) | 1 |
Ղրղզստան (Apple Music) | 1 |
Լատվիա (Apple Music) | 1 |
Լիտվա (Apple Music) | 1 |
Մոլդովա (Apple Music) | 1 |
Ռուսաստան (Apple Music) | 1 |
Տաջիկստան (Apple Music) | 1 |
Ուկրաինա (Apple Music) | 1 |
Հայաստան (Apple Music) | 2 |
Ադրբեջան (Apple Music) | 2 |
Թուրքմենստան (Apple Music) | 2 |
Լեհաստան (Apple Music) | 13 |
Կիպրոս (Apple Music) | 19 |
Չեխիա (Apple Music) | 52 |
Ֆինլանդիա (Apple Music) | 57 |
Բուլղարիա (Apple Music) | 94 |
Գերմանիա (Apple Music) | 437 |