«First Love» | ||||
---|---|---|---|---|
Ջենիֆեր Լոպեսի սինգլը | ||||
«A.K.A.» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 1, 2014 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Փետրվար, 2014 Conway Studios (Լոս Անջելես) Wolf Cousins Studios (Ստոկհոլմ) | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 3:35 | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Իլյա Սալմանզադե, Փիթեր Կարլսոն | |||
Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«First Love», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի մայիսի 1-ին, որպես նրա «A.K.A.» (2014) կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Իլյա Սալմանզադեի կողմից։
Ջենիֆեր Լոպեսը, «A.K.A.» ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակահատվածում մի փոքր դադար վերցնելուց հետո, իր գործընկերներ Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Քորի Ռունիի հետ զրույց է ունեցել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչքան դժվար կարող են լինել հարաբերությունները, և թե ինչպես «երբ դու գտնում ես այն մարդուն, ում դու կցանկանայիր գտած լինել մի քանի տարի առաջ»։ Մի քանի օր հետո Մաքս Մարտինը և Սավան Կոտեչան Ջենիֆերին հայտնում են, որ այդ զրույցի հիման վրա ցանկանում են երգ գրել։ Ջենիֆեր Լոպեսը հարցազրույցներից մեկում հայտնում է․ «Ես «Կուռք» (Idol) նախագածի Hollywood Week նկարահանմանն էի, և նրանք ուզում էին գալ և նվագել դա ինձ համար։ Նրանք այնքան ոգևորված էին։ Նրանք երգը նվագելու եկան ճաշի ժամանակ՝ «Կուռք» նախագծի ետնաբեմի իմ փոքրիկ հանդերձարանում, և ես պարզապես սիրեցի այն։ Երգը պարզ ճանապարհով գրավել է այս մեծ զգացումը։ Ես զգում եմ կարծես թե բոլոր լավագույն երգերը դրա նման են։ Դա բավականին հետաքրքիր էր։ Մենք այն ձայնագրեցինք հաջորդ մի քանի օրերի ընթացքում։» Մեկ այլ հարցազրույցում նա խոսելով երգի համահեղինակ Մաքս Մարտինի մասին, նշում է որ նա միշտ ցանկացել է աշխատել Մաքս հետ, քանի որ նա պատրաստում է հիանալի փոփ հիթեր։
2014 թվականի ապրիլի 25-ին Ջենիֆերը հայտարարում է, որ «First Love» երգը թողարկվելու է որպես իր նոր ալբոմի երկրորդ սինգլ։ Ապրիլի 27-ին ցուցադրվում է երգի շապիկի պատկերը, իսկ ապրիլի 30-ին երգը հասանելի է լինում համացանցում լսելու համար։ Մեկ օր հետո՝ մայիսի 1-ին, այն պաշտոնապես թողարկվում է որպես «A.K.A.» ալբոմի երկրորդ սինգլ։
«First Love»-ը 3 րոպե 35 վայրկյան տևողությամբ բարձր տեմպով փոփ երգ է։ Երգը սիրած մարդուն գտնելու մասին է, ում դու կցանկանայիր գտած լինել նախկինում։ Կրկներգում երգչուհին երգում է․ «Ես կուզեի որ դու լինեիր իմ առաջին սերը / Քանի որ եթե դու լինեիր առաջինը / Ապա չէր լինի երկրորդ, երրորդ կամ չորրորդ սեր»։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը, նկարահանվել է 2014 թվականի մայիս ամսվա սկզբին Լոս Անջելեսից դուրս գտնվող Կալիֆորնիայի անապատում։ Ջենիֆեր Լոպեսը նշել է որ այն իր կարիերայի ընթացքում նկարահանված ամենադժվար տեսահոլովակն է եղել։ «Փոթորկոտ քամի էր։ Բառիս բուն իմաստով մենք զգում էինք թե կարծես տորնադոյի մեջտեղում ենք», նա նշում է հարցազրույցներից մեկում։
Մայիսի 27-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքրիկ հատված, իսկ նույն օրը այն ամբողջական տարբերակով ներկայացվում է Entertainment Tonight ծրագրի եթերում, որից հետո նաև տեղադրվում է երգչուհու VEVO էջում։ Տեսահոլովակի սև-սպիտակ գունավորման ընտրության մասին Ջենիֆերը People ամսագրին պարզաբանում է, որ շատ են քննարկել թե արդյոք այն պետք է նկարել գույներով թե անգույն, սակայն տեսահոլովակի ռեժիսոր Էնթոնի Մանդլերի որոշմամբ այն նկարահանվել է անգույն։ Տեսահոլովակում նաև նկարահանվել է բրիտանացի հայտնի մոդել Դևիդ Գանդին։
Հիթ-շքերթ (2014) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Brazil (ABPD) | 42 |
Finland (Suomen virallinen radiosoittolista) | 65 |
SNEP | 193 |
IRMA | 79 |
Italy (FIMI) | 41 |
Japan Hot 100 | 80 |
Russia (Tophit Weekly General Airplay) | 201 |
Scottish Singles Top 40 | 68 |
IFPI | 50 |
South Korea (Gaon Download Chart) | 15 |
South Korea (Gaon Digital Chart) | 20 |
PROMUSICAE | 15 |
UK Singles Chart | 63 |
Billboard Hot 100 | 87 |
Hot Dance Club Songs (Billboard) | 1 |
Pop Songs (Billboard) | 21 |
Rhythmic (Billboard) | 40 |
Հիթ-շքերթ (2014) | Հորիզոնական |
---|---|
US Billboard Dance Club Songs | 7 |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Կանադա | Մայիսի 1, 2014 | Թվային ներբեռնում | Universal Music Group |
ԱՄՆ | Capitol Records | ||
Ֆրանսիա | Մայիսի 3, 2014 | Universal Music Group | |
Գերմանիա | |||
Իտալիա | |||
Իսպանիա | |||
ԱՄՆ | Մայիսի 20, 2014 | Mainstream radio | Capitol Records |
Միացյալ Թագավորություն | Հունիսի 8, 2014 | Թվային ներբեռնում | Capitol Records UK |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)