I բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Birinci Ordu, անգլ.՝ First Army (Ottoman Empire), ռուս.՝ 1-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الأول (الدولة العثمانية, գերմ.՝ Erste Armee (Osmanisches Reich)
Ընդհանուր տեղեկություն
Տեսակ
ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում
I բանակը (թուրքերեն՝ Birinci Ordu, «Բիրինջի օրդու» կամ թուրքերեն՝ Hassa Ordusu, «Հասսա օրդուսու»), որը կոչվում էր նաև «Առաջին գվարդիական բանակ» կամ «Առաջին ընտրազորային բանակ»՝Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունի բավական երկար պատմություն։ I բանակը կազմավորվել է դեռևս XIX դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության ռազմական բարեփոխումների ընթացքում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին։
I բանակի ռազմական կազմավորումները մինչև Առաջին համաշխարհային պատերազմը
Մարտական կազմը 1877 թվականին
1877 թվականին՝ Աբդուլ-Համիդ Բ սուլթանի օրոք Առաջին դաշտային բանակը տեղակայված էր Սելիմիյե զորանոցներում։ Այդ բանակի կազմի մեջ մտնում էին.
Ճարտարագիտական զորքեր. մեկ սակրավոր վաշտ, ութ ճարտարագիտական վաշտ, մեկ արհեստավոր վարպետների վաշտ։
Engineer regiment (İstihkâm Alayı) x 2
Մարտական կազմը 1908 թվականին
1908 թվականի հուլիսի 3-ի Երիտթուրքական հեղափոխությունից և Օսմանյան կայսրության երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանի հաստատումից հետո, Օսմանյան նոր կառավարությունը նախաձեռնեց մեծ ռազմական բարեփոխում։ Բանակի շտաբները՝ մասնավորապես՝ Առաջին դաշտային բանակինը՝ արդիականացվեցին։ I բանակի օպերատիվ շրջանն էր Կոստանդնուպոլիսը և Բոսֆորը, և այդ բանակը զորամասեր ուներ թե՛ Եվրոպայում, թե՛ Փոքր Ասիայում։ I բանակի շտաբի ենթակայության ներքո էին գտնվում հետևյալ գործող դիվիզիաները. I բանակը նաև ուներ տեսչական գործառույթներ չորս Ռեդիֆ (ռեզերվային, պահեստազորային) դիվիզիաների համար.
I բանակի ռեզերվային՝ ռեդիֆ դիվիզիաներ (ռեդիֆ դիվիզիաների անունները ցույց են տալիս իրենց տեղակայման վայրերը)
I Բուրսայի ռեզերվային՝ պահեստազորային հետևակային դիվիզիա (Birinci Bursa Redif Fırkası)
II Կաստամոնուի յի ռեզերվային՝ պահեստազորային հետևակային դիվիզիա (İkinci Kastamonu Redif Fırkası)
III Անկարայի յի ռեզերվային՝ պահեստազորային հետևակային դիվիզիա (Üçüncü Ankara Redif Fırkası)
IV Կեսարիայի յի ռեզերվային՝ պահեստազորային հետևակային դիվիզիա (Dördüncü Kayseri Redif Fırkası)
Մարտական կազմը 1911 թվականին
Օսմանյան բանակի հետագա վերակազմավորման ընթացքում, երբ կատարվեց բանակային կորպուսների մակարդակով շտաբների ստեղծումը, I բանակը 1911 թվականին իր շտաբը տեղակայեց Հարբիյե Շիշլիում։ I բանակը մինչև Առաջին Բալկանյան պատերազմը՝ 1911 թվականի դրությամբ ուներ հետևյալ կառուցվածքը.
I բանակային կորպուս. տեղակայված էր Կոստանդնուպոլսի մերձակայքում
II բանակային կորպուս. տեղակայված էր Ադրիանուպոլսի մերձակայքում, 1914 թվականի նոյեմբերի 11 -ին փոխանցվել է V դաշտային բանակին (I և V դաշտային բանակները գտնվում էին միասնական հրամանատարության ներքո)
III բանակային կորպուս. տեղակայված էր Թեքիրդաղ կամ Ռոտոսթո քաղաքի մերձակայքում
IV բանակային կորպուս. տեղակայված էր Բանդիրմա քաղաքի մերձակայքում. 1914 թվականի նոյեմբերի 3-4-ը փոխադրվել է Զմյուռնիա՝ Իզմիր)
Մարտական կազմը 1914 թվականի նոյեմբերին
1914 թվականի նոյեմբերին Առաջին դաշտային բանան ուներ հետևյալ կառուցվածքը.
1915 թվականի ապրիլի վերջին, երբ Օսմանյան կայսրությունում արդեն իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը, որին մասնակցում էին և տարիներ շարունակ մասնակցելու էին օսմանյան զինված ուժերը՝ իրենց գրեթե բոլոր զորամասերով ու զորամիավորումներով, Օսմանյան կայսրության Առաջին դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.
1919 թվականի ապրիլին, Շևքեթ Թուրղութ փաշան՝ tr:Şevket Turgut Pasha, Ջևաթ Չոբանլի փաշան` Cevat Pasha և Քավաքլի Մուստաֆա Ֆևզի Չաքմաք փաշան՝ Kavaklı Mustafa Fevzi Pasha գաղտնի ժողով անցկացրեցին Կոստանդնուպոլսում։ Ելնելով Թուրքիայի պարտության, նրա բանակի քայքայման և հաղթող Անտանտի պետությունների կողմից թուրքական բանակի նկատմամբ վերահսկողության սահմանման իրողություններից, երեք փաշաները պատրաստեցին մի զեկույց, որը կոչվում էր «Երեքի ուխտ»՝ անգլերեն՝ "Trio Oath" (թուրքերեն՝ Üçler Misâkı) և որոշում կայացրեցին ստեղծելու բանակի տեսչություն՝ «Թուրքական հայրենիքը» պաշտպանելու համար։ Ապրիլի վերջերին Քավաքլի Մուստաֆա Ֆևզի Չաքմաք փաշան այս զեկույցն ուղարկեց պարտված Օսմանյան կայսրության ռազմական նախարարին՝ Շաքիր փաշային՝ Şakir Pasha։ 1919 թվականի ապրիլի 30-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարարությունը և սուլթան Մեհմեդ VI-ը՝ Mehmed VI վավերացրեցին բանակի տեսչությունների ստեղծման մասին որոշումը, ինչը ընդունվեց գլխավոր շտաբի պետ Զեքերիա Թյուրքմենի՝ Zekeriya Türkmen կողմից, Այնուհետև ստեղծվեցին Առաջին բանակի զորքերի տեսչությունը (տեղակայված Կոստանդնուպոլսում, տեսչության ղեկավար՝ Քավաքլի Մուստաֆա Ֆևզի Չաքմաք փաշա), «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերի տեսչությունը (տեղակայված Իկոնիայում, հրամանատար՝ Մերսինլի Ջեմալ փաշա, հետագայում՝ Երկրորդ բանակի տեսչությունը), ապա՝ IX բանակի զորքերի տեսչությունը (տեղակայված Էրզրումում, տեսչության ղեկավար՝ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք փաշա՝ Mustafa Kemal Pasha, հետագայում՝ III բանակի տեսչություն)։ Լրացուցիչ ստեղծվելու էր նաև Ռումելիի ռազմական կազմավորումների տեսչությունը՝ (տեսչության ղեկավար՝ Նուրեդդին փաշա՝ Nureddin Pasha), իսկ XIII բանակային կորպուսը լինեու էր Օսմանյան կայսրության Ռազմական նախարարության ղեկավարման ներքո՞ 1919 մայիսին բանակային տեսչություններն ունեին հետևյալ կազմակերպչական կառուցվածքը.
David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994.
Ian Drury, Illustrated by Raffaele Ruggeri, The Russo-Turkish War 1877, Men-at-Arms 277, Ospray Publishing Ltd., Reprinted 1999.
Edward J. Erickson, Defeat in Detail։ The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Westport, Praeger, 2003.
T.C. Genelkurmay Başkanlığı, Balkan Harbi, 1912-1913։ Harbin Sebepleri, Askerî Hazırlıklar ve Osmanlı Devletinin Harbe Girişi, Genelkurmay Basımevi, 1970. (թուրքերեն)
Order to Die։ A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001․
Zekeriya Türkmen Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001. (թուրքերեն)
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
↑ 1,01,1David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994, ISBN 1-85532-412-1, p. 14.
↑ 2,02,12,22,3Ian Drury, Illustrated by Raffaele Ruggeri, The Russo-Turkish War 1877, Men-at-Arms 277, Ospray Publishing Ltd., Reprinted 1999, ISBN 1-85532-371-0, p. 35.
↑ 3,03,13,23,33,4Edward J. Erickson, Defeatin Detail: The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Westport, Praeger, 2003, p. 6.
↑Edward J. Erickson, Defeat in Detail: The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Westport, CT: Praeger, 2003, p. 17.
↑Edward J. Erickson, Defeat in Detail: The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Westport, Praeger, 2003, p. 19.
↑T.C. Genelkurmay Başkanlığı, Balkan Harbi, 1912-1913: Harbin Sebepleri, Askerî Hazırlıklar ve Osmanlı Devletinin Harbe Girişi, Genelkurmay Basımevi, 1970, pp. 87-90. (թուրքերեն)
↑Edward J. Erickson, Defeat in Detail, The Ottoman Army in the Balkans, 1912-1913, Westport, Praeger, 2003, pp. 371-375.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 38.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 43.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 86.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 109, 126.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 134.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 154.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 170.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 181.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 188.
↑Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 197.
↑Zekeriya Türkmen Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 105. (թուրքերեն)
↑Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 106. (թուրքերեն)
↑Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 333. (թուրքերեն)
↑Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, pp. 109-110. (թուրքերեն)