«I’ll Be There» | ||||
---|---|---|---|---|
The Jackson 5-ի սինգլը | ||||
«Third Album» ալբոմից | ||||
Թողարկված | 28 հոկտեմբերի, 1970 | |||
Ֆորմատ | 7" սինգլ | |||
Ձայնագրված | Hitsville West, Լոս Անջելես, 1970 թվականի հունիս | |||
Ժանր | ռիթմ ընդ բլյուզ | |||
Տևողություն | 3:57 | |||
Լեյբլ | Motown M 1171 | |||
Պրոդյուսեր | Հել Դևիս | |||
The Jackson 5-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«I’ll Be There», ամերիկյան Jackson 5 խմբի երգը։ Թողարկվել է 1970 թվականի օգոստոսի 28-ին որպես խմբի Third Album ալբոմի առաջին սինգլ։
Միացյալ Նահանգներում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ այն զբաղեցնելով չորս շաբաթ անընդմեջ (հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 14-ը)։ Այն դարձել է Jackson 5 խմբի չորրորդ անընդմեջ № 1 հիթը իր երկրում («I Want You Back», «ABC» և «The Love You Save» երգերից հետո)։
2011 թվականին այդ երգի սինգլը, որ կատարում է The Jackson 5 խումբը (1970 թվական) ընդգրկվել է «Գրեմմիի» փառքի սրահում։
2015 թվականին ամերիկյան Billboard պարբերականը «I’ll Be There» երգն ընդգրկել է իր «Michael Jackson's Top 50 Billboard Hits» ցանկի երրորդ հորիզոնականում։
Հիթ-շքերթ (1970-71) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (Go-Set) | 34 |
Գերմանիա (GfK Entertainment) | 45 |
IRMA | |
UK Singles Chart | 4 |
Billboard Hot 100 | 1 |
Adult Contemporary (Billboard) | 24 |
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard) | 1 |
Հիթ-շքերթ (2009) | Ամենաբարձր հորիզոնական |
Ö3 Austria Top 75 | 60 |
Mega Single Top 100 | 62 |
Schweizer Hitparade | 73 |
UK Singles Chart | 49 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA) | Gold | 50 000^ |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
«I’ll Be There» | ||||
---|---|---|---|---|
Մրայա Քերիիի և Թրեյ Լորենսի սինգլը | ||||
«MTV Unplugged» ալբոմից | ||||
Թողարկված | 25 մայիսի, 1992 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, կասետային սինգլ, 7" սինգլ | |||
Ժանր | R&B, սոուլ | |||
Տևողություն | 4:42 | |||
Լեյբլ | Columbia | |||
Պրոդյուսեր | Մրայա Քերի, Ուոլթեր Աֆանասեֆֆ | |||
Մրայա Քերիիի և Թրեյ Լորենսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին վերջին պահին «I’ll Be There» երգն ընդգրկել է MTV Unplugged շոուում կատարելիք երգերի ցանկում այն բանից հետո, երբ նրան հայտնել են, որ արտիստների մեծ մասը հանդիսատեսին կներկայացն առնվազն մեկ քավեր տարբերակի այլ կատարողի երգերից։ «I’ll Be There» երգը դարձել է վեցերորդը երգը, որ կատարվել է MTV Unplugged հեռուստահաղորդման ընթացքում, որի ձայագրությունը կայացել է 1992 թվականի մարտի 16-ին։ Երգը կատարվել է ռիթմ ընդ բլյուզ ոճի ամերիկացի երգիչ Թրեյ Լորենսի հետ միասին, որը կատարել է Ջերմեյն Ջեքսոնի հատվածները, իսկ Մրայա Քերին երգել է Մայքլ Ջեքսոնի տողերը։ Երգի քավեր տարբերակի ու MTV Unplugged ալբոմի պրոդյուսերներն են Մրայա Քերին ու Ուոլթեր Աֆանասեֆֆը, որը երգի կատարման ժամանակ նվագակցել է դաշնամուրով։
MTV Unplugged հեռուստատեսային շոուն եթեր է հեռարձակվել 1992 թվականի մայիսի 20-ին և ունեծել նշանակալի հաջողություն։ Columbia Records լեյբլն ստացել է բազմաթիվ խնդրանքներ՝ «I’ll Be There» երգի թավեր տարբերակը՝ որպես քավեր թողարկելու վերաբերյալ, ինչն այդ ժամանակ նախատեսված չէր։ Շուտով ստեղծվել է կարճ տարբերակ ռադիոկայաների համար (առանց երգչուհու զրույցի հանդիսատեսի հետ), որը ներկայացվել է կոմերցիոն վաճառքի։ Միացյալ Նահանգներում «I’ll Be There» սինգլը թողարկվել է «So Blessed» երգի հետ միասին երկրորդ կողմում (B-side)։ Մեծ Բրիտանիայում սինգլը ներառել է «Vision of Love» երգը կենդանի կատարմամբ և «If It's Over» ու «All in Your Mind» երգերի ալբոմային տարբերակները։
1992 թվականին Մրայա Քերին կատարել է «I’ll Be There» երգը MTV Unplugged շարքի իր համերգի ընթացքում MTV ալիքում։ Դրա ձայնագրությունը թողարկվել է որպես սինգլ և նույնպես հասել առաջին հորիզոնականին Միացյալ Նահանգներում։ Դա եղել է նրա վեցերորդ № 1 հիթն Ամերիկայում։
Շաբաթական հիթ-շքերթներ
|
Տարեկան հիթ-շքերթներՏասնամյակի հիթ-շքերթներ
Հավաստագրումներ
|
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|