«I’m Your Man», բրիտանական Wham! փոփ դուետի երգը, որը թողարկվել է 1985 թվականին Columbia Records (ԱՄՆ-ում) և Epic Records (Մեծ Բրիտանիա և այլ երկրներ, բացառությամբ ԱՄՆ-ի) լեյբլներում՝ որպես նրանց Music from the Edge of Heaven ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Մեծ Բրիտանիայում ալբոմի տպաքանակը գերազանցել է 500 000 օրինակը։ Այն ստացել է ոսկե կարգավիճակ BPI-ից և զբաղեցրել առաջին հորիզոնականն Իռլանդիայում ու Նոր Զելանդիայում։ Միացյալ Թագավորությունում այն դարձել է խմբի չորրորդ սինգլը, որը գլխավորել է UK Singles Chart հիթ-շքերթը։
Պատմություն
Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Էնդի Մորահանը։ Սինգլն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում՝ այն պահպանելով երկու շաբաթ, ինչպես նաև դարձել է 1985 թվականի 23-րդ լավագույն սինգլը Բրիտանական կղզիներում։ Միացյալ Նահանգներում այն զբաղեցրել է № 3 հորիզոնականը։
↑Canada, Library and Archives (2013 թ․ հուլիսի 17). «Image : RPM Weekly» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
↑Canada, Library and Archives (2013 թ․ հուլիսի 17). «RPM Weekly - Top Singles of 1986» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.