Lover (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)

Lover
Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ
Թողարկված2019 թվականի օգոստոսի 23-ին
Ձայնագրված2017 — 2019
Ժանրփոփ ռոք, փոփ, էլեկտրոփոփ, սինթիփոփ, Քանթրի, դրիմ փոփ, բաբըլգամ փոփ, Ֆանկ, ժամանակակից R&B, փոփ փանկ և ինդի փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլRepublic Records
Պրոդյուսեր
Թեյլոր Սվիֆթի ալբոմների ժամանակագրություն
Reputation
Սինգլներ Lover  ալբոմից
  1. «ME!»
    Թողարկվել է՝ 2019 թվականի ապրիլի 26-ին
  2. «You Need To Calm Down»
    Թողարկվել է՝ 2019 թվականի հունիսի 14-ին

Lover (հայերեն՝ Սիրահարված), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի յոթերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ Republic Records լեյբլի և երգչուհու« Taylor Swift Productions, Inc».-ի հովանու ներքո։ Ալբոմի ստանդարտ տարբերակը ներառում է 18 երգ։

Նախապատմություն

2019 թվականի ապրիլի 26-ին Սվիֆթը թողարկեց ME! լիդ-սինգլը՝ ձայնագրված Panic! At The Disco խմբի Բրենդոն Ուրիի մասնակցությամբ։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է նույն օրը։ 2019 թվականի հունիսի 13-ին Թեյլորը Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ յոթերորդ ալբոմը կոչվելու է Lover: Բացի այդ, նա պատմել է, որ «You Need to Calm Down» երկրորդ սինգլի թողարկումն առաջիկա ալբոմի օգտին տեղի կունենա հունիսի 14-ին, իսկ տեսահոլովակի պրեմիերան՝ հունիսի 17-ին։ Սվիֆթը ընտրել է ալբոմի թողարկման ամսաթիվը հենց օգոստոսի 23-ին, քանի որ «23.8» ամսաթվից դրանց գումարման դեպքում տրվում է «13» թիվը, իսկ դա Թեյլորի սիրելի թիվն է։

Lover-ը գերազանցել է նախկինում Արիանա Գրանդեի «Thank U, Next» ալբոմի ռեկորդը Apple Music ծառայությունում, կանանց շրջանում ամենաշատ նախնական պատվերներով՝ հավաքելով 178,600 պատվեր աշխարհի այս հարթակում։ Հունիսի 18-ին այդ թիվը հասել է 222,400 պատվերների։

Շապիկ և տարբերակներ

Ալբոմի շապիկը ձևավորել է Վալերիա Ռոչան (Valheria Rocha)։ Ենթադրվում է ալբոմի չորս տարբեր դելյուքս տարբերակների թողարկում, որոնք կտարբերվեն միայն Target-ում հասանելի բոնուսային բովանդակությամբ։

Ալբոմի կառուցվածք

Սվիֆթը ալբոմը բնութագրել է որպես ռոմանտիկ, ասելով, որ «Ալբոմի բոլոր երգերը միայն սիրո մասին են, կամ ինչ-որ բան այդ տեսակի մեջ։ Պարտադիր չէ ռոմանտիկ գաղափարը կառուցել միայն երջանիկ երգերում։ Դուք կարող եք գտնել ռոմանտիկա միայնության մեջ, վշտի կամ անցնելով ձեր կյանքում ինչ-որ ճանապարհներով։ Այն պարզապես ցույց է տալիս այդ ուղիները ռոմանտիկ հայացքով»։

Սինգլներ

«Me!» երգը համարվում է ալբոմի աջակցության լիդ-սինգլը։ Տեսահոլովակի թողարկումը կայացել է 2019 թվականի ապրիլի 26-ին։ Ալբոմի երկրորդ սինգլը դարձել է երգը, որը ստացել է «You Need to Calm Down» անվանումը։ Անոնսի անվանումը որոշվել է Թեյլորի Ինստագրամյան էջի ուղիղ եթերում, որտեղ նաև ցուցադրել է ալբոմի շապիկը, հայտարավել անվանումը և թողարկման ամսաթիվը։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 14-ին, իսկ տեսահոլովակը՝ հունիսի 17-ին։

Կոմպոզիցիաների ցանկ

Թրեք լիստը վերցված է Apple Music-ից։
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «TBA»      
2. «TBA»      
3. «TBA»      
4. «TBA»      
5. «TBA»      
6. «TBA»      
7. «TBA»      
8. «TBA»      
9. «TBA»      
10. «TBA»      
11. «TBA»      
12. «TBA»      
13. «TBA»      
14. «You Need To Calm Down»  
  • Taylor Swift
  • Joel Little
  • Swift
  • Little
2:51
15. «TBA»      
16. «ME!» (feat. Brendon Urie of Panic! At The Disco)
  • Taylor Swift
  • Joel Little
  • Brendon Urie
  • Swift
  • Little
3:13
17. «TBA»      
18. «TBA»      

Ծանոթագրություններ

  1. «Taylor Swift Announces New Album Lover, Releasing New Song Tonight». Pitchfork. 2019 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 Raisa Bruner (2019 թ․ հունիսի 13). «Taylor Swift Just Announced the Summer Release Date for Her New Album Lover and Next Song». Time.
  3. 3,0 3,1 Atkinson, Katie. «Taylor Swift Announces New Song 'You Need to Calm Down' & 'Lover' Album Release Date». Billboard Pop. Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  4. Reilly, Kaitlin (2019 թ․ հունիսի 17). «Everything We Know About Taylor Swift's Next Album Lover». Refinery29. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  5. «Taylor Swift's snake era evolved into butterflies and pastels in her new song 'Me!'». CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  6. Bloom, Madison (2019 թ․ հունիսի 13). «Taylor Swift Announces New Album Lover, Releasing New Song Tonight». Pitchfork. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  7. «Альбом «Lover» by Taylor Swift на [[Apple Music]]». Վերցված է 14 июня 2019-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)