Oh My Girl (երաժշտական խումբ)

Oh My Girl
Oh My Girl 2015 թվականի հոկտեմբերին, (Ձաղից աջ՝ Արին, Սընհի,Յուա, Հյոջոն,Ջինհո, Բիննի,Ջինի, Միմի)
Ժանրերքեյ փոփ
Գործունեությունապրիլի 20, 2015
ԼեյբլWM Entertainment
Կայքohmy-girl.com
Անդամներ
Արին, Սընհի, Յուա, Հյոջոն, Ջինհո, Բիննի, Ջինի, Միմի
 Oh My Girl Վիքիպահեստում

Oh My Girl (կորեերեն՝ 오마이걸, գրվում է նաև OH!MYGIRL կամ OMG)՝ հարավկորեական գյորլ-խումբ, որը գտնվում է WM Entertainment-ի ղեկավարության ներքո։ Աղջիկները դեբյուտ են կատարել 2005 թվականի ապրիլի 21-ին նույնանուն մինի-ալբումով։ Խումբը բաղկացած է 8 մասնակցից։

Պատմություն

2015՝ «Cupid» և «Closer» առաջնելույթներ

Oh My Girl խումբը ներկայացվել է ինչպես քույրերի խումբ, B1A4 լեյբլով։ 2015 թվականի մարտի 29-ին արդեն ցուցադրվել էին բոլոր 8 մասնակիցների նկարները։ Ապրիլի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին մինի-ալբոմը «Oh My Girl» և գլխավոր երգի տեսահոլովակը՝ «Cupid»։ Այդ օրը անցկացրել են նրանց առաջնելույթային շոուքեյսը։ Oh My Girl խումբը պաշտոնական առաջնելույթ է կատարել ապրիլի 21-ին The Show канала SBS MTV երաժշտական շոուի ժամանակ։

Հոկտեմբերի 7-ին խումբը ներկայացնում է երկրորդ մինի-ալբոմը՝ «Closer» և նույնանուն երգի տեսահոլովակը։

Դեկտեմբերի 11-ին խումբը մեկնել է ԱՄՆ նկարահանումների և համերգների, որը պետք է կայանար դեկտեմբերի 12-ին Լոս-Անջելեսում։ Աղջիկները չկարողացան հատել ԱՄՆ-ի սահմանը։ Աղջիկներին սահմանում պահել են են 5 ժամ։ ԱՄՆ-ի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչները մերժեցին խմբի ներկայացուցչի դիմումը, բացատրելով, որ խումբը չի կարող անցնել սահմանը ելույթ ունենալու թույլատվության բացակայության պատճառով։ Տեսնելով խմբի ուղեբեռը մաքսատան ներկայացուցիչները հասկացան, որ խումբը գնում է երկիր ելույթի համար, այն ժամանակ, երբ նրանք վիզա չունեին։ Ինչպես նաև մաքսատունը պաշտոնապես հերքում է, որ խումբը «ուշացել է» 15 ժամ, նշելով, որ աղջիկներին ուղարկել են Կորեա առաջին իսկ հնարավոր չվերթով, նույն ավիոգործընկերության հետ։

2016՝ «Pink Ocean», «Windy Day», «Listen to My Word (A-ing)», առաջին մենահամերգը Summer Fairytale, հիատուս Ջինի

Երրորդ մինի-ալբոմը Oh My Girl «Pink Ocean» ներկայացվել է 2016 թվականի մարտի 28-ին, «Liar Liar» գլխավոր երգի տեսահոլովակի հետ։ Նույն օրը հայտնի էր խմբի ֆանդոմի անվանումը՝ «Miracle»։ Երաժշտական շոուի ժամանակ աղջիկները ելույթ են ունեցել «Liar Liar» և «Step by Step» երգերով։

2016 թվականի մարտի 26-ին «Pink Ocean» ալբոմի անունը սկսվել է կոչվել «Windy Day»։ Ալբոմում տեղ են գտել 2 երգեր` «Windy Day» և «Stupid in Love»։ Օգոստոսի 1-ին ներկայացվել էր ամառային «Listen to My Word» ալբոմը, որում արդեն ներկայացրել են նոր երգ։

Օգոստոսի 20-ին Oh My Girl անցկացրել են առաջին մենակատարային համերգը «Summer Fairytale» Սեուլում։ Համերգի տոմսերը վաճառվել են 3 րոպեում, որը խմբի համար ռեկորդ էր։

Օգոստոսի 25-ին WM Entertainment ընկերությունը հայտնել է, որ Ջինին ժամանակավոր թողնում է խումբը անորեկսի պատճառով։ Խումբը շարունակում էր իր աշխատանքները։

2017 «Coloring Book»

Մարտի 13-ին արդեն հայտնի էր, որ նոր ալբոմը թողարկվելու է ապրիլին։ Նաև հայտնի էր, որ Ջինին չի մասնակցի նոր ալբոմին, որովհետև շարունակում է բուժումը։ WM Entertainment հայտնել էր Ջինիի առողջության մասին ասելով, որ Ջինին արդեն լավ է և նա ապաքինվելու եզրին է։ Հինգերորդ «Coloring Book» ալբոմը թողարկվել է ապրիլի 3–ին, նոր երգի տեսահոլովակի հետ միասին։

Մասնակիցներ

Հյոջոն (կորեերեն՝ 효정), իրական անունը՝ Չհվե Հյոջոն (կորեերեն՝ 최효정), ծնվել է 1994 թվականի հուլիսի 28–ին (23 տարեկան) Անյանգում, Հարավային Կորեա։ Խմբի առաջնորդ։

Ջինի (կորեերեն՝ 진이), իրական անունը՝ Շին Հեջին (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի հունվարի 22-ին Պհոհանում, Հարավային Կորեա։ Միմի (կորեերեն՝ 미미), իրական անունը՝ Կիմ Միհյոն (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին Չեջուում, Հարավային Կորեա։

Յուա (կորեերեն՝ 유아), իրական անունը՝ Յու Շիա (կորեերեն՝ 유시아), ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Սեուլում, Հարավային Կորեա։

Սընհի (կորեերեն՝ 승희), իրական անունը Հյոն Սընհի (կորեերեն՝ 현승희), ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին Չունչհոնում, Հարավային Կորեա։

Ջիհո (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Կիմ Ջիհո (կորեերեն՝ 김지호), ծնվել է 1997 թվականի ապրիլի 4-ին Օկչհոնում, Հարավային Կորեա։

Բիննի (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Բե Յուբին (կորեերեն՝ 배유빈), ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 9-ին Չունչհոնում, Հարավային Կորեա։

Արին (կորեերեն՝ 아린), իրական անունը՝ Չհվե Յևոն (կորեերեն՝ 최예원), ծնվել է 2000 թվականի Պուսանում, Հարավային Կորեա։

Սկավառակագրություն

Մինի-Ալբոմ

  • Oh My Girl
  • Closer
  • Pink Ocean
  • Listen to My Word
  • Coloring Book

ՍԻնգլներ

  • «Cupid»
  • «Closer»
  • «Step by Step»
    (한 발짝 두 발짝)
  • «Liar Liar»
  • «Windy Day»
  • «Listen to My Word (A-ing)»
    내 얘길 들어봐
  • «Coloring Book»

Ծանոթագրություններ

  1. «B1A4's sister group reveals official group name and teasers». Koreaboo. 2015 թ․ մարտի 29. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Oh My Girl shows anticipation for meeting their fans during debut showcase». Koreaboo. 2015 թ․ ապրիլի 19. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Oh My Girl lives up to expectation in dreamy and top-notch visual MV, "Closer"». Koreaboo. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Iasimone, Ashley (2015 թ․ դեկտեմբերի 12). «K-Pop Group Oh My Girl Denied Entry Into U.S., Claims to Be Mistaken for Sex Workers». Billboard. Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  5. Kim, Victoria (2015 թ․ դեկտեմբերի 11). «K-pop group denied entry at LAX on suspicion of being sex workers, band says». Los Angeles Times. Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  6. «Pink Ocean». QQ音乐 (Simplified Chinese). Tencent. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Kim, Yu-young (2016 թ․ հուլիսի 26). «Oh My Girl releases teaser image for new album». Herald Corporation. The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  8. Duong, Thuy (2016 թ․ հուլիսի 25). «Korean Fans Buy Up Oh My Girl's Concert Tickets Within 3 Minutes». hellokpop.com. HelloKpop. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Kim, Yu-young (2016 թ․ հուլիսի 24). «Oh My Girl concert tickets sell out within minutes». Herald Corporation. The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  10. Lee, Jin-a (2016 թ․ օգոստոսի 26). «JinE of K-pop girl band Oh My Girl has anorexia». ktimes.com. The Korea Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. «오마이걸 측 "4월 컴백 목표..멤버 진이 제외 7인조 활동"(공식입장 전문)». Herald Pop (Korean). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «[피플IS] 오마이걸, 불완전체 컴백…진이 없어서 '오마이갓'?». ISPlus (Korean). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «2016년 09월 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. «오마이걸, 새 음반 타이틀은 '컬러링북'..첫 티저 공개». OSEN (Korean). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «2016년 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  16. «2016년 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  17. «2017년 04월 Album Chart» [April 2017 Album Chart]. Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Oh My Girl (երաժշտական խումբ)» հոդվածին։