«Starboy», կանադացի երգիչ The Weeknd-ի երգը, որը ձայնագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ֆրանսիական Daft Punk էլեկտրոնային դուետի մասնակցությամբ և թողարկվել է որպես առաջնային սինգլ նրա երրորդ՝ համանուն ստուդիական ալբոմի համար։ Արտիստները երգը գրել են Դոկ Մաքքիննիի և Հենրի Ուոլթերի հետ համատեղ։ Daft Punk-ն զբաղվում էր երգի պրոդյուսերական հատվածի հիմնական մասով, մինչդեռ Մաքքիննին և Cirkut-ը հանդես էին գալիս համապրոդյուսերների դերում։ Թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին XO և Republic Records լեյբլներով` որպես առաջին ալբոմային սինգլ։ 2016 թվականի վերջին շաբաթվա ընթացքում 2-րդ տեղում մի քանի ամիս մնալուց հետո հայտնվել է Billboard Hot 100-ի վերին հորիզոնականում։
Ստեղծում և ստեղծագործություն
«Starboy»-ը թողարկվել է ալբոմի ծանուցումից (անոնսից) հետո, որն ալբոմի շապիկի հետ միասին ներկայացվել էր մեկ օր առաջ։ Տեքստի լրացման առումով ներառում է այնպիսի արտասովորության թեմաներ, որոնք վերաբերում են հայտնի մարդկանց ապրելակերպին, ինչպես նաև քննարկելով, թե ինչպես կարող է այսպիսի ապրելակերպը արվեստագետին խոցելի դարձնել։
Երաժշտական տեսահոլովակ
Նախապատմություն և մշակում
Երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է մշտական համագործակից Գրանտ Սինգերի կողմից, որը նկարահանել է Ուիքնդի նախորդ՝ «Can't Feel My Face» և "The Hills" երաժշտական տեսահոլովակները։ Այն թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին արտիստի YouTube-ի պաշտոնական Vevo հաշվում՝ ուղեկցող պաստառի հետ միասին, որը Rolling Stone-ը բնութագրել է որպես "ոգեշնչված փողոցային սարսափ ֆիլմերով (անգլ.՝ pulp-horror-inspired): Տեսանյութը նկարագրվել է որպես երգչի փորձ՝ սպանել իր նախկին (հին) հերոսին, հավանաբար, տեղեկացնելով, որ նա վերաիմաստավորում է իրեն իր նոր ալբոմի հետ, խեղդելով իրեն, կտրելով իր հին մազերը և ոչնչացնելով իր՝ ապակու ետևում՝ շրջանակի մեջ դրված պլատինե գրառումները։
Երգի տեքստում հիշատակված մի քանի ավտոմեքենաներ հայտնվում են տեսահոլովակում, այդ թվում Lamborghini Aventador SV Roadster-ը, որի մասին Ուիքնդը երգում է երկրորդ տան մեջ. «Pull off in that Roadster SV/ Pockets overweight, getting hefty» (անգլ. թարգմանաբար՝ «Մեկնում եմ Roadster SV-ի մեջ/ Գերակշռությունը գրպաններում գնալով ավելի է մեծանում»), Bentley Mulsanne. «No competition, I don't really listen/ I'm in the blue Mulsanne bumping New Edition» (անգլ. թարգմանաբար՝ «Ոչ մի մրցակցություն, ես նույնիսկ չեմ լսել/ Կապույտ Mulsanne-ում ճոճվում եմ New Edition"-ի տակ»), ինչպես նաև McLaren P1. «I'm trying to put you in the worst mood/ P1 cleaner than your church shoes»(անգլ. թարգմանաբար՝ «Ես փորձում եմ ձեզ ստիպել լաց լինել/ P1-ը ավելի մաքուր է, քան ձեր կոշիկները դուրս գալու ժամանակ»): Տեսահոլովակում երգիչը գործի է դրել McLaren P1-ը։ Billboard-ը դիմել է McLaren Automotive-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ջոն Պաոլո Քենտոնին՝ պարզելու համար, թե ում է պատկանում ավտոմեքենան, չէ որ, ինչպես հայտարարել է կայքը, «նույնիսկ ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը չէր կարողանա իրեն թույլ տալ այնպիսի ապրանք-փլեյսմենթ, ինչպիսին այս, էլ չխոսելով բրիտանական բուտիկ բրենդի մասին»։ Քենթոնը հաստատել է, որ հիպեր ավտոմեքենան պատկանում է Ուիքնդին։
Սինոփսիս
Տեսահոլովակում սև լեռնադահուկային դիմակով և ադամանդե խաչով տղամարդը նստած է Ուիքնդի դիմաց, որը կապված է աթոռին։ Այնուհետև այդ մարդը սպանում է Ուիքնդին՝ իրականացնելով խեղդում պոլիէթիլենային տոպրակով։ Բացահայտվում է, որ դիմակով մարդը հենց Ուիքնդն է, ավելի ճիշտ՝ Starboy դարաշրջանի մարմնավորումը (մյուս ինքը ներկայացրել է երգչի՝ Beauty Behind the Madness դարաշրջանի՝ ավելի հին տարբերակը)։ Նա սկսում է քայլել տանը, որը լի է երգչի վաստակած պարգևներով, որտեղ ինչպես նաև կա Daft Punk-ի դիմանկարը և կատու։ Երբ նրա աչքի տակ է ընկնում հսկայական փայլուն կարմիր նեոնային խաչը, նա սկսում է ոչնչացնել տարբեր բաներ (իր անցյալի վկայությունները, որոնք իրենք իրենցով ներկայացնում են իր նախկին «ես»-ը), ներառյալ բազմաթիվ մրցանակներ և պաստառներ և բյուրեղապակյա ջահը, նախքան պահարանը հրկիզելը։ Քայլելով ավտոտնակում, երգիչն անցնում է մի քանի շքեղ մեքենաների կողքով, նախքան McLaren P1-ի մոտ կանգ առնելը, և, ղեկին նստելով, ուղևորային նստատեղին նստած սև կատվի հետ միասին դուրս գալը տնից, որը փոխակերպվում է սև հովազի, երբ դերասանը ճանապարհորդում է Մալհոլլանդ դրայվով։
Ընդունելություն և հաստատում
Քաթ Բինը (անգլ.՝ Kat Bein) Billboard-ից, որը երգն անվանել է «մռայլ, բռնակալական և հմայիչ», մեկնաբանել է երաժշտական տեսանյութը որպես «հավասար մռայլ»:Մի գրող Slate ամսագրից կատարել է Ուիքնդի տեսահոլովակի համադրությունը Մայքլ Ջեքսոնի «Black or White» տեսահոլովակի հետ, ում հետ հաճախ են համեմատել երգչին նրա երաժշտական ոճի համար։ Մռայլ ուշադրություն հայտնի մարդու և փոխակերպման վրա՝ կատվի վերափոխումը սև հովազի՝ որոշակի մասեր են այն գեղագիտության, որն ունի նմանություններ Ջեքսոնի տեսահոլովակի հետ։
Տեսանյութը առաջադրվել է MTV EMA-ի «Լավագույն տեսանյութ» անվանակարգում՝ 2016 MTV Europe Music Awards-ին, մեկ օր առաջ այն բանից, երբ, առաջացնելով բազմաթիվ դիտորդների զարմանքը՝ հրապարակվել է, թե արդյոք այն ներառվել է արժանիքների շնորհիվ, թե ալիքում երգչի ժողովրդականության պատճառով։
Առևտրային ցուցանիշներ
Երգը Ֆրանսիաայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, միևնույն ժամանակ հայտնվելով տարբեր երկրների թոփ-տասնյակում, այդ թվում՝ Ավստրալիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և երգչի համար հարազատ Կանադայում։ Միացյալ Նահանգներում «Starboy»-ը նորամուտը նշել է 40-րդ հորիզոնականում՝ Billboard Hot 100 չարթի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի թողարկմանը։ Digital Songs-ում սինգլը մեկնարկել է 22-րդ համարից՝ ունենալով 28 000 ներբեռնում, իսկ Radio Songs-ում նա նորամուտը նշել է 37-րդ տեղում՝ հետևելով եթերի առաջին շաբաթին, ինչը, ի վերջո, հավասարեցվում է շուրջ 36 մլն նվագարկման։ Երգը Daft Punk-ի համար դարձել է թոփ-40-ի մեջ մտած երկրորդ հիթը։
Հաջորդ շաբաթ «Starboy»-ը տեղ է զբաղեցրել 37-րդ հորիզոնականը և հասել երրորդ հորիզոնական՝ դառնալով Ուիքնդի՝ թոփ-10-ում հայտնված տասներորդ սինգլը, իսկ Daft Punk-ի համար՝ երկրորդը։ Բացի այդ, «Starboy»-ը ամենամեծ «ցատկն» է կատարել Hot 100-ի թոփ-5-ում՝ Թեյլոր Սվիֆթի«Bad Blood»-ի ժամանակներից, որը 2015 թվականի հունիսին 53-րդ տեղից բարձրացել է մինչև 1-ը։ Երկրորդ շաբաթվա ընթացքում սինգլի 88 000, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում՝ 92 000 օրինակ է վաճառվել։
Ի լրումն, «Starboy»-ը բարձրացել է Hot R&B/Hip-Hop Songs ազգային չարթի գագաթը, որտեղ դարձել է Ուիքնդի չորրորդ երգը, որը հասել է առաջին հորիզոնականին, իսկ Daft Punk-ի համար՝ առաջինը։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։