VIII բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Sekizinci Ordu, անգլ.՝ Eighth Army (Ottoman Empire), ռուս.՝ 8-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الثامن (الإمبراطورية العثمانية, գերմ.՝ Achte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
VIII բանակի առաջին հրամանատարը՝ գեներալ Քրես ֆոն Քրեսենշթայն | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Մտնում է | Յըլդըրըմ բանակախումբ |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | Սիրիա, Պաղեստին, Սինայ |
Շրաբ | Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1917 |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջան Ղազայի երրորդ ճակատամարտ Հարեյրայի և Շերիայի ճակատամարտ Մուղար լեռնաշղթայի ճակատամարտ Մեգիդդոյի ճակատամարտ |
Լուծարվեց | նոյեմբեր 13, 1918 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ֆրիդրիխ ֆոն Քրեսսենշթայն՝ Friedrich Kress von Kressenstein (հոկտեմբեր 2 – դեկտեմբեր 2, 1917) Ջևաթ Չոբանլը փաշա՝ Cevat Pasha (դեկտեմբեր 2, 1917 – նոյեմբեր 3, 1918) |
VIII բանակը (թուրքերեն՝ Sekizinci Ordu, «Սեքիզինջի օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունեցավ բավական կարճ պատմություն։ Ութերորդ բանակը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ավելի որոշակի՝ 1917-ին։՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց երկու տարի անց, և լուծարվել է 1918 թվականի նոյեմբերի 13-ին,, այսինքն՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության փաստացի պարտությունն արձանագրած Մուդրոսի զինադադարից մոտ երկու շաբաթ անց։ Օսմանյան VIII դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Սինայի և Պաղեստինի պատերազմաշրջանին, այդ թվում՝ Ղազայի երրորդ ճակատամարտին, Հարեյրայի և Շերիայի ճակատամարտին, Մուղար լեռնաշղթայի ճակատամարտին, Մեգիդդոյի ճակատամարտին։
1917-ի հունիսին Օսմանյան կայսրության երիտթուրքական եռապետներից մեկը՝ ռազմական նախարար Էնվեր փաշան ստեղծեց և գործի դրեց «Յըլդըրըմ» բանակախումբը, որը հայտնի է նաև «Կայծակ» բանակախումբ անվամբ։ Բանակախմբի հրամանատարն էր Գերմանական կայսերական բանակի գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայնը՝ de:Erich von Falkenhayn։ Էնվեր փաշան «Յըլդըրըմ» բանակախումբն ուժեղացրեց լրացուցիչ օսմանյան զորամասերով, որոնք փոխադրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական ռազմաբեմից, մասնավորապես՝ Գալիցիայից, Ռումինիայից և Թրակիայից։
«Յըլդըրըմ» բանակախմբի կազմավորումից հետո էական ուժեր տեղափոխվեցին դեպի Սիրիա և Պաղեստին, որտեղ շարունակում էր պաշտպանական դիրքեր գրավել Օսմանյան կայսրության IV բանակը։ Արդեն իսկ Պաղեստինում էին ծավալվել Օսմանյան կայսրության III, VII, XVI, XLIV հետևակային դիվիզիաները, մինչդեռ ժամանեցին XXVI, XXVII, LIII դիվիզիաները։ III, VII, XVI, XLIV հետևակային դիվիզիաները Դարդանելի ճակատամարտում՝ Gallipoli campaign, իսկ III հեծելազորային դիվիզիան կռվել էր Կովկասյան ռազմաճակատում՝ Caucasian Campaigns։
1917-ի հոկտեմբերի 2-ին ռազմական նախարար Էնվեր փաշան ստեղծեց և գործի դրեց նոր Ութերորդ բանակը, որի հրամանատարն էր Ֆրիդրիխ Քրեսս ֆոն Քրեսենշթայնը, և այդ բանակը ուղարկեց ծավալվելու «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ՝ Յոթերորդ բանակի հետ միասին, որի հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ փաշանl։ Թվով յոթ հետևակային դիվիզիա և մեկ հեծելազորային դիվիզիա, որոնք արդեն ծառայում էին այդ տարածաշրջանում, կազմում էին նորաստեղծ Ութերորդ բանակը։ Դրանք էին III, VII, XVI, XLIV, XXVI, XXVII, LIII հետևակային դիվիզիաները և III հեծելազորային դիվիզիան։
VIII բանակը կազմավորվել է 1917-ի սեպտեմբերին՝ IV բանակի զորքերի մի մասի հիման վրա։ VIII բանակը մարտնչել է Պաղեստինյան ռազմաճակատում, մշտապես հալվելով մարտերում։
1918-ի հունվարին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.
1918-ի փետրվարի 25-ի դրությամբ VIII բանակի կազմի մեջ մտնում էին՝
1918-ի սեպտեմբերին VIII բանակը լիովին ջախջախվեց Մեգիդդոյի ճակատամարտի ընթացքում և դադարեց գոյություն ունենալ։
1918-ի սեպտեմբերին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.
1918 թվականի նոյեմբերին Ութերորդ բանակը հետևյալ մարտակազմն ուներ.