VIII գործոն | |
---|---|
Դասակարգում | |
CAS համար | 139076-62-3 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
VIII գործոն (8-րդ գործոն), դեղամիջոց, որ կիրառվում է հեմոֆիլիա A և այլ պատճառներից առաջացած VIII գործոնի ցածր մակարդակով պայմանավորված արյունահոսության ժամանակ։ Որոշ տեսակներ կարող են նաև կիրառվել վոն Վիլեբրանդի հիվանդության ժամանակ։ Այն տրվում է ներերակային դանդաղ ներարկման եղանակով։
Կողմնակի ազդեցություններից են մաշկի արյունալեցումը, հևոցը, տենդը և հեմոլիզը։ Ալերգիկ ռեակցիաներից է անաֆիլակտիկ շոկի զաևգացումը։ Չկան հստակ տեղեկություններ հղիության ընթացքում կիրառման անվտանգության և պտղի առողջության վնասման մասին։ Մաքուր VIII գործոնի կենցենտրատը ստցվում է մարդու արյան պլազմայից։ Հասանելի է նաև ռեկոմբինացված տարբերակը։ Մարդկանց օրգանիզմում VIII գործոնի նկատմամբ կարող են առաջանալ հակամարմիններ՝ նվազեցնելով դեղի արդյունավետությունը։
Առաջին անգամ VIII գործոն բացահայտվել է 1940-ականներին և դարձել հասանելի՝ 1960-ականներին։ Ռեկոմբինացված VIII գործոնը առաջին անգամ արտադրվել է 1984 թվականին, իսկ բժշկական կիրառումը թույլատրվել է 1992 թվականին Միացյալ Նահանգներում։ Այն ընգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի շարքում։ Զարգացող երկրներում 500 ԱՄ-ի վաճառքային գինը 119,61–497,50 ԱՄՆ դոլլար է։
Նախքան մաքրման մեթոդների բարելավումը՝ պլազմայով օտարածին մասնիկի թափանցումը հեմոֆիլիա ունեցող հիվանդի արյան հուն հաճախ հանգեցնում էր հիվանդությունների փոխանցման (օրինակ՝ ՄԻԱՎ և հեպատիտիներ)։ 1990-ականներին դեղագործական ընկերությունները սկսեցին արտադրել ռեկոմբինացված գենից սինթեզված գործոններ, ինչն այժմ բացառում է փոխարինական բուժման ընթացքում փոխներարկման ճանապարհով փոխանցվող բոլոր հիվանդությունների փոխանցումը։
|