ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն

ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը Իրավունքների մասին բիլի մի մասն է։ Նա երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝

  • Չի պահպանելու որևէ կրոն կամ հաստատելու պետական կրոն։
  • Չի արգելելու ազատ հավատքը։
  • Չի ոտնձգելու խոսքի ազատության նկատմամբ։
  • Չի ոտնձգելու մամուլի ազատության նկատմամբ։
  • Չի սահմանափակելու հավաքների ազատությունը։
  • Չի սահմանափակելու ժողովրդի իրավունքը՝ բողոքները բավարարելու խնդրագրերով դիմել Կառավարությանը։

1925 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մեկնաբանել է (Հիտլոուն ընդդեմ Նյու Յորքի նահանգի գործը) Առաջին փոփոխությունը՝ հաշվի առնելով Տասնչորսերորդ փոփոխությունը, որի համաձայն Առաջին փոփոխությունը տարածվում է ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ նահանգային իշխանությունների վրա։ Սակայն գերագույն դատարանը որոշել է, որ խոսքի պաշտպանությունը բացարձակ չէ։ Առաջին փոփոխությունը, իրավունքների օրինագծի մնացած բովանդակության հետ միասին, առաջարկվել է Կոնգրեսի կողմից 1789 թվականին և վավերացվել 1791 թվականին։

Տեքստ

Կոնգրեսը չպետք է հրապարակի որևէ օրենք, որը վերաբերում է կրոնի հաստատմանը կամ արգելում է դրա ազատ դավանանքը,

կամ սահմանափակում է խոսքի կամ մամուլի ազատությունը, կամ ժողովրդի՝ խաղաղ հավաքվելու և բողոքները բավարարելու խնդրագրերով կառավարությանը դիմելու իրավունքը։

։
1789 թվականին Կոնգրեսի ընդունած փոփոխությունների վերաբերյալ առաջարկվող հոդվածների ձեռագիր պատճենը կտրված՝ ցույց տալու համար միայն երրորդ հոդվածի տեքստը, որը հետագայում վավերացվելու է որպես առաջին փոփոխություն
1789 թվականին Կոնգրեսի ընդունած փոփոխությունների վերաբերյալ առաջարկվող հոդվածների ձեռագիր պատճենը կտրված՝ ցույց տալու համար միայն երրորդ հոդվածի տեքստը, որը հետագայում վավերացվելու է որպես առաջին փոփոխություն


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումները Առաջին փոփոխության մեկնաբանության վերաբերյալ

  • Այլենդ-Թրիզի դպրոցական շրջանն ընդդեմ Փիքոյի՝ դպրոցական գրադարաններից գրքեր հանելու հնարավորության սահմանափակում։
  • Ամերիկայի ազգային սոցիալիստական կուսակցությունը ընդդեմ Սքոքիի՝ նեոնացիստների երթի թույլտվություն Չիկագոյի Սքոքիի արվարձանում, որի զգալի թվով բնակիչներ տուժել են Հոլոքոստից։
  • Էփերսոնն ընդդեմ Արկանզասի՝ պետությունը չի կարող սահմանափակել դպրոցական ծրագրերը կրոնական նկատառումներից ելնելով։
  • Զորաքն ընդդեմ Քլոսոնի՝ դատարանը օրինական է ճանաչել կրոնական ուսուցման աշխարհիկ դասընթացներից «ազատվելու ժամանակի» ծրագրերը, եթե դա տեղի է ունենում դպրոցների տարածքից դուրս, շաբաթական 1 ժամ և առանց պետական ֆինանսավորման։ Դատարանը նշել է, որ պետությունը կարող է օրենքներ ձևակերպել՝ հաշվի առնելով կրոնական հայացքներն ու ծեսերը։
  • Էդվարդսն ընդդեմ Ագիլարի՝ հանրային դպրոցներում կենսաբանության շրջանակներում կրեացիոնիզմի դասավանդումը խաթարում է պետության և եկեղեցու տարանջատումը։
  • Քոքսն ընդդեմ Լուիզիանայի՝ պետությունը չի կարող օգտագործել անկարգությունների մասին ստատուտը խաղաղ ցույցերին մասնակցող ցուցարարների դեմ, քանի որ դա կարող է բռնություն առաջացնել։
  • Տեխասն ընդդեմ Ջոնսոնի՝ դրոշի հանրային անարգման թույլտվություն։
  • Սթենլին ընդդեմ Ջորջիա նահանգի՝ անպարկեշտ նյութերի պահպանումը չի կարելի հավասարեցնել հանցագործության։
  • Բրանդենբուրգն ընդդեմ Օհայոյի՝ դատարանը վճռել է, որ կառավարությունը չի կարող պատժել հրահրող արտահայտությունները, եթե միայն այդ արտահայտությունները «ուղղված չեն հրահրելուն կամ անխուսափելի անօրինական գործողություններ կատարելուն և կարող են հրահրել կամ կատարել նման գործողություններ»։

Հանրային ճանաչում

2006 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Առաջին փոփոխությամբ երաշխավորված բոլոր հինգ ազատությունները՝ խոսքի, կրոնի, մամուլի, հավաքների և բողոքների ազատությունը, կարող էր թվարկել հազարից միայն մեկ ամերիկացի, մինչդեռ հարցվածների մոտ մեկ քառորդը գիտեր հանրաճանաչ՝ «Սիմփսոնները» անիմացիոն սերիալից ընտանիքի բոլոր հինգ անդամների անունները։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «What Does Free Speech Mean?». United States Courts. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին.
  2. «Constitution of the United States: Amendments 11-27». National Archives and Records Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Конституция Соединенных Штатов Америки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «First Amendment». Cornell University Law School Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  5. «Epperson v. Arkansas, 393 U.S. 97 (1968), at 103–104». Justia US Supreme Court Center. 1968 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Zorach v. Clauson, 343 U.S. 306 (1952), at 314». Justia US Supreme Court Center. 1952 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Texas v. Johnson
  8. «Stanley v. Georgia, 394 U.S. 557 (1969), at 564-566». Justia US Supreme Court Center. 1969 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  9. Американцы «знают „Симпсонов“ лучше конституции» Արխիվացված 2012-04-17 Wayback Machine «Русская служба Би-би-си» от 01 марта 2006: «В ходе телефонного опроса были путём случайной выборки опрошены 1 тыс. человек; уровень погрешности составляет 3 %.»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն» հոդվածին։