ԱՄՆ թենիսի բաց առաջնություն | ||
---|---|---|
Պաշտոնական կայք | ||
Գտնվելու վայրը | Նյու Յորք, ԱՄՆ | |
Անցկացման վայրը | ԱՄՆ Բիլի Ջին Քինգ թենիսի ազգային կենտրոն | |
Մակերեսը | Խոտածածկ - բացօթյա (1881–1974) կոշտ - բացօթյա (1975–1977) կոշտ (DecoTurf) - բացօթյա (1978–այժմ) | |
Դրամական մրցանակ | $ 46,300,000 (2016) | |
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն (անգլ.՝ The United States Open Tennis Championships), Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկը։ Անցկացվում է ամենամյա, օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին։ Մրցաշարն իրականացվում է հետևյալ կարգով՝ տղամարդկանց և կանանց մենախաղեր, տղամարդկանց, կանանց և խառը զուգախաղեր, ինչպես նաև պատանեկան մրցաշարեր և վետերանների մրցաշարեր։ Մրցաշարի կազմակերպիչը ԱՄՆ թենիսի միությունն է։ 1978 թվականի սկսած մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում, Քվինս, Նյու Յորք։