Ագլայա | |
---|---|
Տեսակ | Քարիտներ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Զևս |
Մայր | Եվրինոմե |
Քույր/Եղբայր | Euphrosyne? և Թալիա |
Ամուսին | Հեփեստոս |
Զավակներ | Մորփեոս, Eucleia?, Eupheme?, Euthenia? և Philophrosyne? |
Aglaea Վիքիպահեստում |
Ագլայա (հին հունարեն՝ Ἀγλαΐα՝ «հոյակապ, շքեղ, փայլուն»), հին հունական դիցաբանությունում երեք Քարիտներից ամենակրտսերը (ըստ Հեսիոդոսի), Զևսի և օվկեանուհի Եվրինոմեի դուստրը (կամ Հերայի), ուրախության, ցնծության աստվածուհի Եփրոսինայի և խնջույքների հովանավոր Թալիայի քույրը։ Միասին նրանք կազմել են Ափրոդիտեի շքախմբի մասը, և Ագլայան հաճախ կատարել է նրա լրաբերի դերը։
Անունը բառացիորեն նշանակում է «մաքուր, փայլուն»։ Հունական դիցաբանությունում անձնավորում է գեղեցկությունը, շքեղությունը, փառքը, պերճությունը։ Հեսիոդոսի «Թեոգոնիայում» Ագլայան Հեփեստոսի կինն է, որից ունեցել է 4 դուստր։ Որոշ հեղինակների մոտ Ագլայան Հեփեստոսի երկրորդ կինն է, որին կնության էր առել Ափրոդիտեից բաժանվելուց հետո, երբ վերջինս դավաճանել էր նրան Արեսի հետ։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Ագլայա (47) աստերոիդը՝ հայտնաբերված 1857 թվականին։