Ադելաիդա Աքվիտանցի | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 950 |
Մահացել է՝ | հունիսի 15, 1004 |
անհայտ | |
Տոհմ | Ramnulfids? |
Հայր | William III, Duke of Aquitaine? |
Մայր | Գերլոկ |
Երեխաներ | Hedwig of France, Countess of Mons?, Ռոբերտ II և Gisèle de France? |
Ադբելահիդ, Ադել, Ադելա կամ Ադելաիդա Աքվիտանցի (մոտ 950 - հունիսի 15, 1004), ամուսնանալով Ֆրանկների թագավոր Հուգո Կապեի (մոտ 939 - 996 թվականի հոկտեմբերի 14) հետ դարձել է Ֆրանսիայի թագուհին։ Ադելաիդան և Հուգոն 18-19-րդ դարերին Ֆրանսիան կառավարող Կապետինգների դինաստիայի հիմնադիրներն էին։ Որպես թագուհի` Ադելաիդան, որոշակի ազդեցություն ուներ իր ամուսնու վրա Ֆրանսիայի կառավարման հարցում։
Ադելաիդան Աքվիտանիայի դուքս Ուիլյամ III-ի և Նորմանդիայի դուքս Ռոլլոնի դստեր՝ Ադելի դուստրն էր։
987 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Կարոլինգյան դինաստիայի վերջին թագավորի՝ Լյուդովիկոս V-ի մահից հետո, Սենլիսում ֆրանկների մագնատների ժողովը Հուգոյին Ադելաիդա թագուհու հետ միասին ընտրեց նոր թագավոր։ Նրանք Սենլիսում հռչակվեցին որպես նոր միապետներ և 987 թվականի հունիսի 1-ին օրհնվեցին Նուայոնում։ Որպես այդպիսին, նրանք դարձան Ֆրանսիայի Կապետինգների դինաստիայի հիմնադիրները։ Ըստ երևույթին, Հուգոն ապավինում էր Ադելաիդայի դատողությանը և թույլ է տվել նրան մասնակցել երկրի կառավարման գործին։ Հուգոյի կողմից Ադելաիդային ճանաչելը որպես «socia et particeps nostril regni», որը մոտավորապես թարգմանվում է որպես «գործակից և մասնակից մեր թագավորությունում», ցույց է տալիս Ադելաիդայի հանդեպ նրա ակնհայտ գնահատանքը։
Ադելաիդայի որդի Ռոբերտի դաստիարակ Գերբերտ Օրիլացին 990-ական թվականների վերջին հակամարտության մեջ մտավ Ռեյմսի արքեպիսկոպոս Առնուլֆի հետ։ Գերբերտը ապաստան գտավ Թեոֆանուի որդու և Սրբազան Հռոմեական կայսրության նոր կայսեր Օտտոն III-ի հետ, իսկ Ադելաիդան փորձեց հետ կանչել վերջինիս Ռեյմս, բայց Գերբերտը դժկամությամբ դիմադրեց այս հրամանին՝ 997 թվականի գարնանը թվագրված նամակում պատճառաբանելով իր անձնական անվտանգության և Ֆրանսիական թագավորության կայունության շուրջ մտահոգությունները, եթե նա վերադառնա՝ Արնուլֆին մարտահրավեր նետելու արքեպիսկոպոսության համար։
Ադելաիդան և Հուգոն ունեցել են երեք երեխա.