Ազգային շարժում (գերմ.՝ Völkische Bewegung, Ֆյոլկիշե), նացիոնալիստական և ռասիստական շարժում, քաղաքական գաղափարախոսություն՝ տարածված Գերմանիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին։ Շարժումն օգտագործում էր արիոսոֆիայի գաղափարները, որոնք ներմուծվել էին Գվիդո ֆոն Լիստի կողմից և համադրվում էին պանգերմանիզմի, նացիոնալիստական ռոմանտիզմի և սոցիալական դարվինիզմի հետ։ Ֆյոլկիշեի կազմի մեջ էին մտնում մի շարք խմբային միավորումներ։
Ֆյոլկիշեի գաղափարների ստեղծման հարցում մեծ դերակատարում են ունեցել Գվիդո ֆոն Լիստի և Յորգ Լանց ֆոն Լիբենֆելսի աշխատությունները։ Ֆյոլկիշեի ձևավորման մեջ մեծ ազդեցություն են ունեցել Գերման Վիրտի գաղափարները։
Արիոսոֆները, ովքեր իրենց գործունեությունը սկսել են Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Վենեցիայում, միաբանեցին գաղտնախորհուրդ գաղափաներով ազգային (volkisch) գերմանական նացիոնալիզմը և ռասիզմը, որոնք փոխառնված էին Ելենա Պետրովնա Բլավատսկայի թեոսոֆիայից՝ նպատակ ունենալով հետագա գերմանական համաշխարհային իշխանության դարաշրջանի կանխագուշակումը և արդարացումը։
1902 թվականի հունվարին Թեոդոր Ֆրիչի կողմից Լայպցիգում կազմակերպվել է հրատարակչություն, որը տպագրում էր հակահրեական «Մուրճ» (գերմ.՝ "Der Hammer") ամսագիրը։ Նմանատիպ Ostara անվանմամբ ամսագիր է հիմնել նաև Յորգ Լանց ֆոն Լիբենֆելսը, ով իր հայտարարությունում նշել է․
Հաջորդ քայլը դարձավ 1912 թվականին «Մուրճ» կայսերական միության (գերմ.՝ Reichshammerbund) հիմնումն էր։ Սա մի կազմակերպություն էր, որը միաբանում էր «Մուրճի» բոլոր խմբերը։ Ստեղծվել էր նաև նմանատիպ մեկ այլ կազմակերպություն՝ «Գերմանական կարգ» (գերմ.՝ Germanenorden), որն իր գաղափարախոսությամբ նման էր վերջինիս և կարևոր դեր խաղաց նացիոնալ–սոցիալիզմի ուսմունքի հաստատման հարցում։
1919 թվականին Մակս Բյոմը Հենրիխ ֆոն Գլայայխենի և Արթուր Մյոլլերի հետ համատեղ հիմնեց ֆյոլկիշե–նացիանալ «Հունիսյան ակումբը» (Jungkonservatismus–ների բանավեճային ամբիոն)։