Ազիզիե

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազիզիե (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ազիզիե
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Բնակչություն26 911 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլազգիներ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունազիզիեցի
Ժամային գոտիUTC+3
Ազիզիե (Թուրքիա)##
Ազիզիե (Թուրքիա)

Ազիզիե, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում, Սեբաստիա քաղաքից հարավ-արևմուտք, Արիարաթիա քաղաքի տեղում։

Ազիզիեն կոչվել է նաև Բաշփունար։ XX դարի սկզբին ուներ 1600 բնակիչ, որից 400-ը՝ հայ։ Ազիզիեի բնակիչները զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, նաև երկրագործությամբ, այգեգործությամբ։ Ազիզիեում կար հայկական եկեղեցի՝ կառուցված 1884 թվականին, երկու վարժարան։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ Ազիզիեի հայ բնակչության մեծ մասը զոհվեց։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 46