Մուլտֆիլմի պաստառներից | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և ֆենթեզի կատակերգություն |
Կերպարներ | Ալադին, Ջին, Արքայադուստր Ժասմին, Ջաֆար, Աբու, Կախարդական գորգ, Յագո, Սուլթան, Ռաջա, Գազիմ, Արքայազն Ախմեդ, Պահակազոր և Razoul? |
Գործողության վայր | Արաբական թերակղզի, Իրաք և Ագրաբահ |
Հորինված երկիր | Ալադին |
Հիմնված է | Aladdin and the Wonderful Lamp? |
Շարքի մասն է | Walt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր, Դիսնեի Վերածնունդ և Ալադին |
Ռեժիսոր | Ջոն Մասկեր Ռոն Քլեմենթս |
Սցենարիստ | Ռոն Քլեմենթս Ջոն Մասկեր Թեդ Էլիոտ Թերրի Ռոսիո |
Հնչյունավորում | Սքոթ Ուեյնգեր Ռոբին Ուիլյամս Բրյուս Ադլեր Ջոնաթան Ֆրիման Լինդա Լարկին Լեա Սալոնգա Գիլբերտ Գոթֆրիդ Դուգլաս Սիլ Ջիմ Քամինգս Չարլի Ադլեր Քորի Բարթոն Ֆիլիպ Փրոքթոր Ֆրենկ Ուոքեր |
Պատմող | Վաճառական |
Պրոդյուսեր | Ջոն Մասկեր Ռոն Քլեմենթս |
Գործադիր պրոդյուսեր | Ալիս Դյուվեյ |
Բեմադրող նկարիչ | Ռիչարդ Վանդեր Վենդե |
Երաժշտություն | Ալան Մենկեն |
Խմբագիր | Հ. Լի Պետերսոն, Մարկ Հեսթեր և Չակ Ուիլյամս |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures Walt Disney Feature Animation |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 91 րոպե |
Շարք | «Ալադին» |
Սիկվել | Ջաֆարի վերադարձը (1994) |
Թվական | 1992 |
Առաջադրում | «Օսկար» ձայնի լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | |
Բյուջե | 28 000 000 $ |
Շահույթ | 504 050 219 $ և 217 350 219 $ |
movies.disney.com/aladdin(անգլ.) |
«Ալադին» (անգլ.՝ Aladdin), 1992 թվականին նկարահանված երաժշտական ֆենտեզի մուլտֆիլմ։ Դասվում է «Ուոլտ Դիսնեյ» ընկերության դասական անիմացիոն ֆիլմերի շարքին։ Ֆիլմը ռեժիսորներն են Ջոն Մասկերը և Ռոն Քլեմեթսը։ Նկարահանված է արաբական «Ալադինն ու կախարդական լամպը» և «Հազար ու մի գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։ Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։
Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 25-ին։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թվականին գրանցել է ավելի քան 217 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան 504 միլիոն ողջ աշխարհում։ Մուլտֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Ալադինն աղքատ, սակայն բարի սիրտ ունեցող պատանի է։ Նրա միակ ընկերն Աբու անունով մի կապիկ է, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է արաբ սուլթանի դստերը՝ արքայադուստր Ժասմինին։ Իր սիրուն հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։
Անիմացիոն կերպարը ստեղծել է Գլեն Քինը։
Ջինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարթնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինը։ Ջինի երազանքն էր լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել։
Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։
Ջաֆարը մուլտֆիլմի գլխավոր բացասական կերպարն է։ Շրջում է իր չար թութակ Յագոյի հետ։ Նա սուլթանի պալատական վեզիրն է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձի գավազանով փորձում է հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ հակամարտության մեջ է Ջինի և Ալադինի հետ։
Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։
Ժասմինը Ագրաբահի թագավորության և «Դիսնեյի» վեցերորդ արքայադուստրն է։ Նա 15 տարեկան է։ Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի սահմաններից դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր։ Ի վերջո ամուսնանում է Ալադինի հետ։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալադին (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|