2010 թ.սրահը Հայդ պարկի կողմից | |
Տեսակ | համերգասրահ և թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Վայր | Հարավային Կենսինգտոն |
Հասցե | SW7 2AP |
Փողոց | Kensington Gore? |
Ճարտարապետական ոճ | Italianate architecture? |
Կազմված է | Royal Albert Hall Archive? |
Անվանված է | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի |
Հիմնադրված է | 1871 |
Շինարար | Lucas Brothers, Builders? |
Ճարտարապետ | Francis Fowke? և Henry Young Darracott Scott? |
Իրադարձություններ | foundation stone–laying ceremony? |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
Պաշտոնական կայք |
Լոնդոնի Ալբերտի անունով արվեստի և գիտության սրահը (անգլ.՝ Royal Albert Hall of Arts and Sciences) կամ Ալբերտ Հոլլը, Մեծ Բրիտանիայի և Լոնդոնի ամենամեծ համերգային սրահն է։ Այն կառուցվել է ի պատիվ Արքայազն Ալբերտի` Վիկտորիա թագուհու կողմից։ Գտնվում է Լոնդոնի Հարավային Կենսինգտոն շրջանում, որտեղ գտնվում են վիկտորյանական դարաշրջանի նշանավոր մշակութային հաստատությունները։ Սրահը կառուցվել է 1861 թվականին։
1851 թվականին արքայազն Ալբերտի անմիջական մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպվում է պատմության մեջ առաջին համաշխարհային ցուցահանդեսը, որի նպատակով Հայդ պարկում կառուցվում է Բյուրեղապակյա պալատը։ Ցուցահանդեսն այնքան լայն ճանաչում է ստանում, որ արքայազն Ալբերտին առաջարկում են այդ նպատակով կառուցել մի ամբողջ համալիր։ Ներշնչվելով այդ միջոցառման հաջողությամբ՝ Արքայազն Ալբերտը ձեռնամուխ է լինում Քենսինգթոնը թանգարանային փոքր քաղաքի՝ Ալբերտոպոլիսի վերածելու գործին, որտեղ նրա նախաձեռնությամբ կառուցվում է նաև Երաժշտության թագավորական քոլեջը։
1861 թվականին արքայազն Ալբերտի մահվանից հետո Վիկտորիա թագուհին որոշում է հավերժացնել նրա հիշատակը՝ ի պատիվ նրա կառուցելով Ալբերտ հոլլը, որի բացման արարողությունը տեղի է ունենում 1871 թվականին՝ արքայազնի մահվանից տասը տարի անց։ Բացման արարողությանը թագուհին այնքան է հուզվում, որ չի կարողանում մեկ խոսք անգամ արտասանել և նրա փոխարեն ստիպված ելույթ է ունենում արքայազն Էդուարդը, ասելով. «Թագուհին հայտարարում է այս դահլիճը բացված»։
Սրահը կառուցվում է Լուկաս Բրադերսի (Lucas Brothers) նախագծով։ Դիզայներներն աշխատել են սրահի վրա՝ ներշնչվելով անտիկ ամֆիթատրոնով և Գոդֆրիդ Զեմպերի գաղափարներով, որն այն ժամանակ կառուցում էր Քենսինգտոնի Հարավային թանգարանը։ Տվյալ ժամանակաշրջանում համերգասրահը ամենաամբիցիոզ նախագծերից էր։ Ջեռուցման համակարգը աներևակայելի էր. տասը վայրկյանի ընթացքում 11000 գազային ջահեր էին վառվում, իսկ երգեհոնն աշխարհում ամենամեծն էր տվյալ ժամանակաշրջանում։
83 մ. -72 մ. չափերի օվալաձև այս կառույցի պատերը զարդարված են որմնաքանդակներով, որոնցից նշանավոր է հատկապես «Մշակույթի և գիտության հաղթանակը» որմնաքանդակը, իսկ առանձին քանդակներ խորհրդանշում են գիտության և մշակույթի առանձին ճյուղեր։ Սրահը կարող է տեղավորել մոտ 8000 մարդ, թեպետ անվտանգության ժամանակակից չափանիշները պահանջում են կրճատել այդ թիվը մինչև 5544 –ի, ներառյալ՝ պատկերասրահում կանգնածները։
Հյուսիսային մասից շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ՝ կարելի է տեսնել 16 օբյեկտ՝ աշխարհի տարբեր երկրներ, որոնք նվերներ են բերում 1851 թվականի ցուցահանդեսին, երաժշտություն, քանդակագործություն, կերպարվեստ, արքայազներ, նկարիչներ, քարագործներ, ճարտարապետներ, իմաստուններ, փիլիսոփաներ և այլն։
Իր պատմության ընթացքում Ալբերտ հոլլն ընդունել է բազում միջոցառումներ և լեգենդար մարդկանց։ Ալբերտ հոլլում յուրաքանչյուր տարի անցկացվում է մշակույթի ամենատարբեր բնագավառների մոտ 350 միջոցառում՝ դասական և ռոք համերգներ, օպերա և բալետ, պարային ելույթներ, պոեզիայի երեկոներ, դպրոցական և հասարակական միջոցառումներ, բարեգործական ակցիաներ և այլն։ Ալբերտ հոլլում մի շարք արտիստներից զատ, ելույթ են ունեցել նաև Եղիսաբեթ թագուհին և Ուինսթոն Չերչիլը, Նելսոն Մանդելան և Դալայ Լաման։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ թագավորական սրահ» հոդվածին։ |
|