Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալես | |||
ֆր.՝ Alès | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 23,16 կմ² | ||
ԲԾՄ | 134 մետր | ||
Բնակչություն | ▲43 892 մարդ (հունվարի 1, 2021) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 30100 | ||
Պաշտոնական կայք | ales.fr(ֆր.) | ||
| |||
Ալես (ֆր.՝ Alès), քաղաք Ֆրանսիայի Ալես շրջանում։
Ալեսը գտնվում է Գարդոն գետի ոլորանում, Սևեններ լեռնաշղթայի ստորին հատվածում, Սևեններ ազգային պարկի ծայրամասում։
XVI դարում Ալեսը եղել է կարևոր հուգենոտների կենտրոն։ 1629 թվականին ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XIII-ի կողմից քաղաքի զավթումից հետո այդտեղ խաղաղության պայմանագիր է ստորագրվել, որով հաստատվել է Նանտի էդիկտ հրովարտակը։
1694 թվականին քաղաքում հիմնվել է եպիսկոպոսություն, սակայն 1790 թվականին այն վերացվել է։ Այդ ժամանակին է վերաբերում նաև սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարի հիմնումը։
1688 թվականին ֆրանսիացի հայտնի ռազմական ինժեներ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան Ալեսում կառուցել է կայազորային բերդ։
XIX դարի կեսերից մինչև XX դարի վերջ Ալեսը եղել է Գար դեպարտամենտի հանքարդյունաբերության կենտրոն։ Այդ ճյուղի զարթոնքը սկսվում է Ալեսի միջով 1840 թվականին Բոքերից մինչև Նիմ երկաթուղային գծի կառուցմամբ։
Այդտեղ է գտնվում հանքարդյունաբերական բարձրագույն դպրոցը։
Բնակչության 1968-2021 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես» հոդվածին։ |
|