Ահաբեկչական գործողություններ Վիեննայում

Ահաբեկչական գործողություններ Վիեննայում
2020 Vienna attack
ՏեսակԶանգվածային հրաձգություն
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղադրանքՆերքին Քաղաք և Վիեննա
Տարեթիվ20:00 (UTC+1)- 2020
Զենք
Զոհվածներ4 մարդ
Վիրավորներ23
ԱհաբեկիչներԱվստրիա Քույթիմ Ֆայզուլայ
 2020 Vienna attack Վիքիպահեստում

Ահաբեկչական գործողություններ Վիեննայում, 2020 թվականի նոյեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած հանցագործություններ։

Ահաբեկչի ինքնություն

Ահաբեկիչը եղել է 20-ամյա Ֆեյզուլայ Քույթիմը։ Նա ծնվել է 2000 թվականին Մեդլինգում (Ստորին Ավստրիա) և մեծացել այնտեղ։ Նրա ծնողները պատկանում էին Հյուսիսային Մակեդոնիայում ալբանական փոքրամասնությանը, ուստի նա ուներ ինչպես ավստրիական, այնպես էլ հյուսիս-մակեդոնական քաղաքացիություն։ Քույթիմի մասին հայտնի էր Սահմանադրության պաշտպանության վարչությանը, քանի որ նա մոտավորապես 90 ավստրիացի իսլամիստներից մեկն էր, որոնք ցանկանում էին մեկնել Սիրիա։ 2020 թվականի հոկտեմբերին Քույթիմը և նրան ուղեկցող հանցակիցը Սլովակիայում փորձել են AK-47-ի համար զինամթերք գնել, որից հետո Սլովակիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Սահմանադրության պաշտպանության վարչությանը այդ փաստի մասին, սակայն այդ նախազգուշացումը արդյունք չի ունեցել։

Հանցագործության կատարման օրը առավոտյան Քույթիմը ինստագրամյան իր էջում տեղադրել է տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ իսլամական պետության առաջնորդ Աբի Իբրահիմ ալ Հաշիմի Ալ-Քուրասկայի հավատարմության երդումը, ինչպես նաև լուսանկարներ այն զենքերով, որոնք հետագայում կիրառվել են նրա կողմից։ Տեսանկարահանող սարքերի և ականատեսների տեսագրություններում կարելի է տեսնել հանցագործին, որը մինչև գլուխ հասնող սպիտակ խալաթ է հագել։ Նա կրում էր սև գլխարկ, մի քանի պայուսակներ սարքավորումներով և երկար հրացանով։ Նա նաև այսպես կոչված «մահապարտի գոտի» է կրել։ Բացի այդ, հանցագործը զինված է եղել Կալաշնիկով ինքնաձիգով (գրոհային հրացանով), ատրճանակներով և մաչետեով։

Իրադարձությունների ընթացք

2020 թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում ահաբեկիչը կրակ է բացել սրճարանի վերանդներում նստած մարդկանց և անցորդների վրա՝ Մորցինպլաց, Զալցգրիս, Ֆլայիշմարկտ, Բաուերնմարկտ և Գրաբեն փողոցներում։ Սկզբում մարդասպանը Ռուպրեխտսպլացում գնդակահարել է Գերմանիայի 24-ամյա քաղաքացուհուն, որը փաբում մատուցողուհի էր աշխատում և սովորում էր Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում։ Մսային և ֆերմերային շուկաների հանգույցի ժամանակ արագ սննդի ռեստորանի առջև ահաբեկիչը գնդակահարել է 21-ամյա քորնոյբուրգի և 39-ամյա ավստրիացու։

Ահաբեկիչը սպանվել է WEGA-ի ներկայացուցիչների կողմից Ռուպրեխտսկիրխեի մոտ։ Ահաբեկչության հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ 7 կին։ Վիրավորների թվում են երեք ավստրիացի, Շվեյցարիայի և Գերմանիայի քաղաքացի, բոսնիացի, սլովակ և չինացի, ինչպես նաև տասը ավստրիացի, լյուքսեմբուրգցի, աֆղանցի, սլովակ և երեք գերմանացի։ 13 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 44-ամյա ավստրիուհին ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Օտտակրինգ հիվանդանոցում։ Արդյունքում հինգ մարդ է զոհվել, քսանչորսը (այդ թվում՝ մեկ ոստիկան) վիրավորվել են։ Ոստիկանությունն ու բանակային ստորաբաժանումները արգելափակել են Վիեննայի կենտրոնը։

Հետագա իրադարձություններ

Սկզբում հաղորդվել էր, որ ահաբեկիչները մի քանիսն են եղել, բայց հետո Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ ահաբեկիչը միայնակ է գործել։

Հանցագործությունից մի քանի օր անց ոստիկանությունը 14 մարդու է ձերբակալել Ավստրիայում և Շվեյցարիայում։ Ահաբեկչության հետաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել 18 բնակարաններում և տներում։

Տեղեկացվել է, որ ազգությամբ թուրք Ռեջեփ Թայիփ Գյուլթեքինն ու Միքայիլ Օզերը դեպքի վայրից դուրս են բերել երկու վիրավորների, այդ թվում՝ ոստիկանի, ընդ որում Գյուլթեքինը ոտքից վիրավորվել է։ Վիեննայի քաղաքապետ Միխայել Լյուդվիգը հանդիպել է նրանց հետ և հպարտություն հայտնել նրանց արարքի համար։

Ավստրիայի քաղաքացի, Պաղեստինյան ծագում ունեցող Ուսամա Խալեդը նույնպես նպաստել է վիրավոր ոստիկանների փրկությանը։ Նա աշխատել է ռեստորանում, որի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Դուրս է եկել ռեստորանից և քարշ տվել վիրավոր ավստրիացի սպային՝ նրան ցուցաբերելով առաջին բուժօգնություն։

Իրաքի և Լևանտի իսլամական ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։

Ծանոթագրություններ

  1. https://www.theguardian.com/world/live/2020/nov/03/vienna-austria-synagogue-terror-attack-police-live-updates?page=with:block-5fa0e95c8f08d87cfa225468#block-5fa0e95c8f08d87cfa225468
  2. meduza (3 ноября 2020). «Теракт в Вене совершил 20-летний сторонник «Исламского государства». Он отсидел срок в Австрии за терроризм и был освобожден условно-досрочно». meduza.io.

Արտաքին հղումներ