Ահաբեկչություն, ահաբեկչության համակարգված օգտագործման վրա հիմնված քաղաքականություն։ Այն լայնորեն կիրառվում է որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար։ Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի, այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա։ Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանափակել ահաբեկչության սահմանումը, որպեսզի այն չներառի ազատամարտիկների գործողությունները։ «Ահաբեկչություն» (լատին․՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»։
Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն։
1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։
Մերիլենդի համալսարանի կողմից Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել։
Տերմինաբանություն
Լատիներեն terrere բայը նշանակում է՝ վախեցնել։
Անգլերեն "տեռոր" բառը, ինչպես ֆրանսիական terreur-ը, բխում է լատիներեն այդ բառից, որը նշանակում է վախ, ահազանգ, տառապանք (սարսափելի), վախ, խուճապ։
Օքսֆորդի անգլերեն բառարանը նշում է, որ «ահաբեկիչ» բառը առաջին անգամ հայտնվել է 1794 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այնուհետև, որպես «ահաբեկիչ» բառի առաջին նշանակություն դրվեց Յակոբինների կողմնակից կամ աջակից։ Օքսֆորդի բառարանում նշված սահմանումը ցույց է տալիս, որ «ահաբեկիչ» տերմինը իր առաջին օգտագործման ժամանակ նշանակել է վիրավորական տերմին որևէ մեկի քաղաքական կամ պատմական գաղափարների կամ հավատարմության համար, այլ ոչ թե իր անձնական գործողությունների նկարագրության համար։
1795 թվականի դեկտեմբերին, Էդմունդ Բուրկը օգատգործեց «Ահաբեկիչներ» տերմինը Ֆրանսիական նոր՝ Դիրեկտորիա կոչվող կառավարության նկարագրության մեջ։
Պատմություն
Կախված լինելով այն բանից, թե տերմինը ինչպես է սահմանվում, ահաբեկչության արմատներն ու պրակտիկան կարող է հասնել մինչև մեր թվարկության 1-ին դարը։ «Ահաբեկչություն» տերմինը սկզբնապես օգտագործվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Յակոբինների առաջնորդ Մաքսիմիլիեն Ռոբեսպերը ասել է՝ «Ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան արդարություն, դրդում, դաժանություն, անզիջողություն»։
1858 թվականին իտալացի հայրենասեր Ֆելիչե Օրսինին Նապոլեոն III-ին սպանելու փորձ կատարելու համար նրա վրա 3 ռումբ ա նետել։ Մահացել էր 8 մարդ և կային 142 վիրավոր։ Այս միջադեպը կարևոր դեր ա խաղացել վաղ ահաբեկչական խմբերի զարգացման համար։
Առաջին ահաբեկչական տեխնիկական մեթոդներն օգատգործել է Իռլանդիայի հանդրապետական եղբայրությունը, որը հիմնադրվել է 1858 թվականին իռլանդական ազգայնական հեղափոխական խումբ, և որը հարձակումներ է գործել Անգլիայում։ Խումբը 1881 թվականին սկսեց ֆրենյան դինամիկ քարոզարշավ, որը առաջին ժամանակակից ահաբեկչական արշավներից մեկն էր։ Քաղաքական սպանությունների վրա հիմնված ավելի վաղ ահաբեկչության ձևերի փոխարեն այս քարոզարշավը ժամանակակից պայթուցիկ նյութեր էր օգտագործում, որն արտահայտվում էր Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայի սրտում վախը ցանելու նպատակով՝ քաղաքական շահերին հասնելու համար։
Եվս մեկ վաղ ահաբեկչական խումբ էր 1878 թվականին Ռուսաստանում հիմնված «Նարոդայա Վոլյա» հեղափոխական անարխիստական խումբը, որը ոգեշնչված էր Սերգեյ Նեչաևի և ահաբեկիչ Կառլո Պիսասանի «արարքի պրոպագանդայից»։
Ահաբեկչության գիտնականները առանձնացնում են գլոբալ ահաբեկչության չորս գլխավոր ալիք․ «Անարխիստական, հակագաղութային, Նոր ձախ և կրոնական։ Սկզբի երեքը արդեն ավարտվել են և դրանք տևել էին 40 տարի, իսկ չորրորդը ներկայումս գտնվում է իր երրորդ տասնամյակում»։
Ահաբեկչության ձևեր
Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․
Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) - այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած (Դմիտրի Կարագոզով, Վերա Զազուլիչ, Ռավեշոլ, Տիմոտի Մկրև և այլն)։
Կազմակերպված, խմբային - ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն)։ Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։
Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․
Ազգայնական - հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
Կրոնական - կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
Գաղափարապես նշանակված, սոցիալական - ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին։ Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական։ Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։
Ահաբեկչության այս բաժանումը պայմանական է և նմանություններ կարելի է գտնել բոլոր ձևերով։
Ամբողջ աշխարհով տարածված ոչ պետական ահաբեկչական միջադեպեր (1970-2015)
Կապված զբոսաշրջության հետ
Ահաբեկչության և զբոսաշրջության միջև կապը լայնորեն ուսումնասիրվել է ԵգիպտոսումԼուքսորի ահաբեկչությունից հետո։ 1970-ական թվականներին ահաբեկիչների թիրախը եղել են քաղաքական գործիչները և ոստիկանության պետերը, մինչ այժմ միջազգային զբոսաշրջիկներն ու այցելուները ընտրվում են որպես հարձակումների հիմնական թիրախներ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա տեղի ունեցած հարձակումները դարձան խորդանշական էպիկենտրոն, որը նշանավորեց նոր դարաշրջան քաղաքացիական տրանսպորտի օգտագործման համար ընդդեմ մոլորակի հիմնական ուժերի դեմ։ Այս իրադարձությունից սկսած, Արևմուտքի հպարտությունը հանդիսացող հանգստի գոտիներն ընկալվում էին որպես վտանգավոր և սարսափելի վայրեր։ Մաքսիմիլիանո Է. Կորստանսեն պնդում էր, որ ահաբեկչությունը իրենից ներկայացնում է ատելության երկխոսություն մի խումբ ապստամբների և պետության միջև, որը չի կարողանում կանխատեսել հաջորդ հարվածը։ Տուրիզմն ու ահաբեկչությունը պատմականորեն անխախտորեն փոխկապակցված են։ Քանի որ այն ներգրավված է կապիտալիստական էթոսում, ահաբեկչությունը հիմնված է բռնության և շորթման տրամաբանության վրա, որտեղ օտարերկրացիներն օգտագործվում են խմբի նպատակներին հասնելու համար։ Լյուկ Հոուին բացատրում է, որ ահաբեկիչների գործողությունները ուղղված չեն ամբողջ քաղաքակրթությունների վերացմանը, ինչպես ԶԼՄ-ներն են պատկերացնում, բայց նրանք տնօրինում են ծայրահեղ վախը, որպեսզի իրենց պահանջները ընդունվեն։ Ահաբեկիչները սովորաբար հոգեբանորեն անտարբեր են ուրիշների տառապանքների նկատմամբ։ ԶԼՄ-ները շորթումը որպես հիմնական մարտավարություն որդեգրելով՝ հող են ստեղծում հասարակության վրա ահաբեկչության ազդեցությունը մեծացնելու համար։ Հնարավոր է, որ ահաբեկչության հիմնական խնդիրներից մեկը հանդիսատեսի ուշադրությունը գրավելու անհրաժեշտությունն է։
Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն։
Ահաբեկչական խմբերը սովորաբար ավելի շուտ մեթդոապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով։ Կապվելը կատարվում է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցով, կամ հին մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, սուրհանդակները։ Կա նաև անհանգստություն՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառող ահաբեկչական հարձակումների մասին։
Ահաբեկչությունը ասիմետրիկ պատերազմի տեսակ է և ավելի տարածված է այն դեպքում, երբ ուղղակի պայմանական պատերազմը չի կարող արդյունավետ լինել, քանի որ հակամարտող ուժերը տարբեր են։
Համատեքստը, որտեղ օգտագործվում է ահաբերկչական մարտավարություն, հաճախ իրենից ներկայացնում է լայնամասշտաբ, չլուծված քաղաքական կոնֆլիկտ։ Կոնֆլիկտի տեսակները լայնորեն տարբերվում են։ Պատմական օրինակներն են․
Տարածաշրջանից դուրս գալը նոր ինքնիշխան պետություն ձևավորելու կամ այլ պետության մաս դառնալու համար
Տարբեր էթնիկ խմբերի տարածքների կամ ռեսուրսների դոմինանտությունը
Բնակչության տնտեսական կորուստը
Կրոնական ֆանատիզմ
և այլն
Ֆինանսավորում
Պետական հովանավորները ֆինանսավորման հիմնական ձևերն են եղել․ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը և ահաբեկչական կազմակերպությունները համարվող մյուս խմբերը, ֆինանսավորվել են Խորհրդային Միության կողմից։ "Stern Gang"-ը ստացել է ֆինանսավորում`Բեյրութում գտնվող իտալական ֆաշիստական սպաներից` Բրիտանիայի պաղեստինյան մանդատը խաթարելու համար։ Պակիստանը ստեղծել և կազմավորել է ահաբեկչական խմբերը` որպես հարևանների և հատկապես Հնդկաստանի մարտավարական նպատակներին հասնելու քաղաքականություն։
Ֆինանսավորման այլ հիմնական աղբյուրներ ներառում են փախստականների առևանգումը, մաքսանենգությունը (այդ թվում, վայրի բնության անօրինական մաքսանենգությունը), խարդախությունն ու կողոպուտը։
Ֆինանսական գործողությունների գծով հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որի մանդատը 2001 թվականի հոկտեմբերից ներառում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը։
Երկրներ
Ստորև ներկայացված է 2015 թվականին տասը ամենաշատ ահաբեկչության ենթարկված երկրները․
Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։
↑Oxford English Dictionary Second Edition 1989. Second general definition of terrorism: «A policy intended to strike with terror those against whom it is adopted; the employment of methods of intimidation; the fact of terrorizing or condition of being terrorized.»
↑Согласно словарю Даля: «устращивание, устрашение смертными казнями, убийствами и всеми ужасами неистовства». Следует отметить, что во времена Даля под терроризмом прежде всего понималась политика государственного террора, по опыту Французской революции.
↑Robert Mackey (2009 թ․ նոյեմբերի 20). «Can Soldiers Be Victims of Terrorism?». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «Terrorism is the deliberate killing of innocent people, at random, in order to spread fear through a whole population and force the hand of its political leaders.»
↑«Global Terrorism Index 2015»(PDF). Institute for Economics and Peace. էջ 33. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
↑Kim Campbell (2001 թ․ սեպտեմբերի 27). «When is 'terrorist' a subjective term?». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «New York Times columnist William Safire wrote that the word "terrorist" has its roots in the Latin terrere, which means "to frighten".»
↑Irish Freedom, by Richard English Publisher: Pan Books (2 November 2007), 0-330-42759-8 p179
↑Irish Freedom, by Richard English Publisher: Pan Books (2 November 2007), 0-330-42759-8 p. 180
↑Whelehan, Niall (2012). The Dynamiters: Irish Nationalism and Political Violence in the Wider World 1867–1900. Cambridge.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑Tarlow, P. E. (2006). "Tourism and Terrorism". In Wilks J, Pendergast D & Leggat P. (Eds) Tourism in turbulent times: Towards safe experiences for visitors (Advances in Tourism Research), Elsevier, Oxford, pp. 80–82.
↑Bianchi, R (2006). «Tourism and the globalisation of fear: Analysing the politics of risk and (in) security in global travel». Tourism and Hospitality Research. 7 (1): 64–74. doi:10.1057/palgrave.thr.6050028.
↑Clayton, A. Mustellier; Korstanje, M.E (2014). «Understanding Perceptions and attitudes to Risk in the Tourism Industry». International Journal of Religious Tourism and Pilgrimage. 2 (1): 48–57.
↑Floyd, M. et al. (2003). "The Effects of Risk Perception on Intention to Travel in the Aftermath of September 11, 2001". In Safety and Security in Tourism: relationships, Management and Marketing, (Eds) Hall, M. Timothy, D. y Duval, T.. New York: Haworth Hospitality Press
↑Brun, W.; Wolff, K.; Larsen, S. (2011). «Tourist worries after terrorist attacks: Report from a field experiment». Scandinavian Journal of Hospitality and Tourism. 11 (3): 387–94. doi:10.1080/15022250.2011.593365.
↑Korstanje, M. & Skoll G, & Timmerman, F. "Terrorism, Tourism and Worker Unions: the disciplinary boundaries of fear". Special issue "Why tourist are important for terrorism?". Volume 2, Issue II. November 2014. pp. 1–12
↑Korstanje, M. E. (2013). «Preemption and Terrorism. When the Future Governs». Cultura. 10 (1): 167–84. doi:10.5840/cultura20131019.
↑Korstanje, M. E.; Clayton, A. (2012). «Tourism and terrorism: conflicts and commonalities». Worldwide Hospitality and Tourism Themes. 4 (1): 8–25. doi:10.1108/17554211211198552.
↑Korstanje, M. E.; Tarlow, P. (2012). «Being lost: tourism, risk and vulnerability in the post-'9/11'entertainment industry». Journal of Tourism and Cultural Change. 10 (1): 22–33. doi:10.1080/14766825.2011.639455.
Cited in Richardson, Louise (2006). What Terrorists Want: Understanding the Terrorist Threat. London, UK: Hodder Headline. էջ 33. ISBN0-7195-6306-2.
↑«Hackers warn high street chains». BBC News. 2008 թ․ ապրիլի 25. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «That's the beauty of asymmetric warfare. You don't need a lot of money, or an army of people.»
↑Jeremy Lott (2004 թ․ հոկտեմբերի 6). «Tripped Up». Reason Magazine. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «and before the Soviet Union fell, terrorist organizations were funding themselves through subsidies from Communist governments»
↑«Aims and activities of the Stern Group in Palestine». Research and Analysis Branch. Washington: National Archives. 2717 (R & N). 1944 թ․ դեկտեմբերի 1.