Ամերիկյան երազանք

19-րրդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ծովով Նյու Յորք ներգաղթածների համար Ազատության արձանը առաջինն էր, ինչ նրանք տեսել են ԱՄՆ-ում, և խորհրդանշել է ամերիկյան արժեքները:

Ամերիկյան երազանք (անգլ.՝ American Dream), արտահայտություն, որը հաճախ կիրառում են ԱՄՆ-ի բնակիչների կյանքի իդեալները նշելու համար՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգեպես։ Ուիլյամ Սեֆայրի «Քաղաքական բառարանում» (Safire’s New Political Dictionary. Random House, New York, 1993) ասված է։

Ամերիկյան երազանքը՝ ազատության կամ հնարավորությունների իդեալ է, որը ձևավորվել է — «հիմնադիր հայրերի» կողմից, ազգի հոգևոր ուժը։ Եթե ամերիկյան համակարգը՝ ամերիկյան քաղաքականության կմախքն է, ապա ամերիկյան երազանքը՝ հոգին է։

«Ամերիկյան երազանք» բառակապակցության աղբյուրը համարվում է Մեծ ճգնաժամի ընթացքում Ջեյմս Ադամսի գրած տրակտատը, «Ամերիկայի էպոսը» վերնագրով (անգլ.՝ The Epic of America, 1931):

Ամերիկյան երազանքը երկրի մասին է, որտեղ յուրաքանչյուր բնակչի կյանքը կլինի ավելի լավ, հարուստ և լի, որտեղ յուրքանչյուրը հնարավորություն կունենա ստանալ այն, ինչին արժանի է։

Ջեյմս Ադամսը ցանկացել է ոգևորել հայրենակիցներին, հիշեցնել Ամերիկայի և նրա նվաճումների նշանակության մասին։ Այս բառակապակցությունը պահպանվել է, այնուհետև դառնալով Էդվարդ Օլբի պիեսի և Նորման Մեյլորի վեպի վերնագիրը, սակայն այս ստեղծագործություններում այն հեգնանքի իմաստ է ունեցել։

Ամերիկյան երազանք արտահայտության իմաստը բավականին անորոշ է։ Այսպես, պատմաբան Ֆ. Կարպենտերը գրել է. «Ամերիկյան երազանքը երբեք ճշգրիտ բացահայտված չէր և ակնհայտ է, երբեք չի բացահայտվի։ Այն միևնույն ժամանակ և չափազանց բազմազան է և չափազանց անորոշ. տարբեր մարդիկ տարբեր իմաստներ են դնում այս հասկացության մեջ»։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նախագահները պաշտոնի անցնելուց կամ պատասխանատու որոշում կյացնելուց առաջ պարտավոր են խոստանալ իրենց ընտրողներին, որ իրենց քաղաքականությունը կյանքի է կոչելու այդ երազանքը։

ԱՄՆ-ի ազգային էթոսը, որտեղ ազատությունը յուրաքանչյուրի համար ներառում է բարգավաճման և հաջողության խոստում, հիմնված է ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի գաղափարների վրա, այն մասին, որ մարդիկ ստեղծվել են հավասար։

«Սահմանված անքակտելի իրավունքներով», ներառյալ «կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը»։

Ամերիկյան երազանք հասկացությունը հաճախ կապում են ներգաղթյալների հետ, ովքեր ժամանել են ԱՄՆ՝ ավելի լավ կյանքի որոնման համար։ Ակնհայտ է, որ նրանք լքում են այն երկրները, որտեղ ի տարբերություն ԱՄՆ-ի, առկա էր բավականին խիստ սոցիալական շերտավորման համակարգ, որը սահմանափակում է սոցիալական շարժունությունը, որոշում է նրանց նվիրվածությունը անհատական ազատության և ազատ ձեռնարկատիրության փիլիսոփայությանը։ Ամերիկյան երազանք հասկացությունը սերտորեն կապված է «self-made person» հասկացության հետ, այսինքն մի անձնավորության, որը ծանր աշխատանքի միջոցով կյանքում հաջողությունների է հասել։

Հաճախ «Ամերիկյան երազանքի» իրականացման ֆիզիկական ապացույցը մասնավոր տան սեփականությունն է։

Հանթեր Թոմփսոնը անդրադարձավ իր ստեղծագործություններում «Ամերիկյան երազանք» որոնման թեմային։

Քննադատություն

Ի՞նչ է պատահել ամերիկյան երազանքին։ Այլևս միասնական հզոր ձայնի հնչյուններ չեն լսվում, որոնք արտահայտում են մեր համընդհանուր հույսն ու կամքը։ Այն ինչ հիմա լսում ենք՝ սարսափի, հաշտեցման և փոխզիջման խառնաղմուկն է, «ազատություն, ժողովրդավարություն, հայրենասիրություն» բարձրաձայն բառեր, որոնցից մենք հեռացրել ենք ամբողջ բովանդակությունը։
- Ամերիկացի գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ