Այկիդո | |
---|---|
Տեսակ | Բուդո |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Ստեղծվել է | 1920 թվական |
Պորտալ | Q42351327? |
Aikido Վիքիպահեստում |
Այկիդո (ճապ. 合気道), ճապոնական մարտարվեստ, որը ստեղծվել է վարպետ Մորիհեյ Ուեսիբայի կողմից 20-րդ դարի առաջին կեսում։ Այկիդոն հիմնված է ճապոնական մեկ այլ՝ ձյու-ձյուցու (այս բառը երբեմն սխալմամբ արտասանվում է ջիու-ջիցու) մարտարվեստի վրա։
Առավել հաճախ այկիդո բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիայի (հետ) միաձուլվելու ուղի» կամ «հոգու ներդաշնակման ուղի»։ Մորիհեյ Ուեսիբայի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մարտարվեստ, որ թույլ տա վնասվածքներից պաշտպանել ոչ միայն ինքնիրեն, այլև հարձակվողին։
Այկիդոյի տեխնիկան շեշտը դնում է հակառակորդի հարձակման հետ միաձուլվելու, հարձակվողի էներգիան վերաուղղորդելու վրա և ավարտվում է ցավոտ բռնելով կամ նետելով։
Այկիդոն սկիզբ է առել Դայտո-ռյու Այկիձյուցուից, սակայն նրանից առանձնացել է արդեն 1920-ական թվականների վերջին մասամբ Ուեսիբուի վրա Օոմոտոյի ուսմունքի ազդեցությամբ։ Նրա առաջին աշակերտների գրվածքներում հաճախ է հանդիպում այկի-ձյուձյուցու տերմինը։
Ուեսիբայի ավագ աշակերտները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այկիդոյի պրակտիկայի նկատմամբ, ինչը կախված է Ուեսիբայի մոտ սովորելու ժամանակաշրջանից։ Ներկայում այկիդոն ամբաղջ աշխարհում հանդիպում է մի քանի ոճերով, տեխնիկաների տարբեր մեկնաբանություններով ու նրա տարբեր ոլորտների կարևորումով։ Սակայն դրանց բոլորին միավորում են Ուեսիբայի կողմից ձևակերպված սկզբունքները, որոնք ներառում են նաև հոգատարությունը հարձակվողի նկատմամբ։
Այկիդոյի հայտնի վարպետներից է ամերիկյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը (7-րդ դան)։
Անվանումը բաղկացած է երեք հիերոգլիֆներից՝
«Այկի» նշանակվում է «միավորվել ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն ունիվերսալ էներգիայի ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն կենսական ուժի էներրգիայի հետ»։ Երեք հիերոգլիֆները միասին նշանակում են «ճանապարհ դեպի հոգու ներդաշնակություն»։ Մորիհեյ Ուեսիբան անվան մասին ասել է.
Նկատի ունենալով այն, որ «ներդաշնակություն» և «սեր» բառերը (հիերոգլիֆ «այ») ճապոներեն գրվում են տարբեր, սակայն հնչում են նույն կերպ, ես որոշեցի Բուդոյի իմ ինքնատիպ ձևը կոչել Այկիդո, թեև «Այկի» բառն ինքնին հայտնի է հին ժամանակներից։ Սակայն իմաստը, որ Բուդոյի մարտիկները դնում էին այդ բառի մեջ նախկինում, սկզբունքորեն տարբերվում է իմից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այկիդո» հոդվածին։ |
|