Անդրաշ Կովաչ (հունգ. ՝ Kovács András , հունիսի 20 , 1925 (1925-06-20 ) , Chidea , Vultureni , Կլուժ , Ռումինիա - մարտի 11 , 2017 (2017-03-11 ) , Բուդապեշտ , Հունգարիա ), հունգարացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Կոշութի մրցանակի դափնեկիր (1970), Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1980)։
Կենսագրություն
Անդրաշ Կովաչը ծնվել է 1925 թվականի հունիսի 20-ին Ռումինիայի Կիդյա գյուղում։ 1950 թվականին ավարտել է Թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոցը։ Եղել է «Հուննիա» կինոստուդիայի գլխավոր խմբագիր։ 1960 թվականին կատարել է իր դեբյուտը որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Տեղատարափ» ֆիլմը։ 1969-1981 թվականներին եղել է Հունգարիայի կինոյի ու հեռուստատեսության բնագավառի աշխատողների միության քարտուղար, 1981 թվականից հետո՝ նույն միության նախագահը։ 1948 թվականից անդամակցել է Հունգարիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը ։
Անդրաշ Կովաչը 1961-1996 թվականներին նկարահանել է 30 ֆիլմ։ 1968 թվականին նրա «Կորուսյալ սերունդ» ֆիլմը ներակայացվել է Մոսկվայի վեցերորդ կինոփառատոնում , 1978 թվականին նրա «Ձիաբուծարանի տերը» (անգլ. ՝ A ménesgazda ) ֆիլմը ներկայացվել է Բեռլինի 29-րդ կինոփառատոնում ։ 1981 թվականին «Ժամանակավոր դրախտ» ֆիլմն արժանացել է Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի երկրորդ մրցանակի ։ 1985 թվականին «Կարմիր կոմսուհին» ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 14-րդ կինոփառատոնում ։
Անդրաշ Կովաչը 1967 թվականին եղել է Մոսկվայի 5-րդ կինոփառատոնի , իսկ 1976 թվականին՝ Կաննի 29-րդ կինոփառատոն ժյուրիի անդամ ։
Անդրաշ Կովաչը մահացել է 2017 թվականի մարտի 11-ին Բուդապեշտում։
Անդրաշ Կովաչի որդին է հայտնի կինոքննադատ Անդրաշ Բալինտ Կովաչը (հունգ. ՝ Kovács András Bálint , ծնվել է 1959 թվականին)։
Ընտրյալ ֆիլմագրություն
Ռեժիսոր
1960 – Տեղատարափ / Zápor
1961 – Բուդապեշտի տանիքները / Pesti háztetök
1963 – Աշնան աստծո աստղը / Isten öszi csillaga
1964 – Դժվար մարդիկ / Nehéz emberek
1965 – Երկու դիմանկար / (վավերագրական ֆիլմ)
1965 – Այսօր կամ վաղը / (վավերագրական ֆիլմ)
1967 – Պատեր / Falak (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Լասլո Ամբրուշի գործը» վերնագրով)
1968 – Ցուրտ օրեր / Hideg napok (ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» վերնագրով)
1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig (հեռուստատեսային)
1970 – Էստաֆետ / Staféta
1970 – Ժառանգները / Örökösök
1972 – Հունգարական հարթավայրում / A magyar ugaron
1972 – Հանդիպում Դյորդ Լուկաչի հետ / Találkozás Lukács Györggyel (հեռուստատեսային)
1973 – Միխայ Կարոյի հետ միասին / Együtt Károlyi Mihállyal (հեռուստատեսային)
1974 – Կապված աչքերով / Bekötött szemmel
1975 – Ու՞մ արվեստն է / Kié a müvészet
1976 – Լաբիրինթոս / Labirintus
1978 – Ձիաբուծարանի տերը / A ménesgazda
1979 – Հոկտեմբերյան կիրակի / Októberi vasárnap (ԳԴՀ հետ)
1981 – Ժամանակավոր դրախտ / Ideiglenes paradicsom
1983 – Սիրահարները / Szeretök
1985 – Կարմիր կոմսուհին / A vörös grófnö
1987 – Ինչ-որ տեղ Հունգարիայում / Valahol Magyarországon
1994 – Երազների մենեջեր / Az álommenedzser
Սցենարիստ
1952 – Զեմելվայս / Semmelweis
1964 – Դժվար մարդիկ / Nehéz emberek
1967 – Պատեր / Falak
1968 – Ցուրտ օրեր / Hideg napok (ըստ Տիբոր Չերեշի, ԽՍՀՄ-ում ցուցադրվել է «Շուրջկալ հունվարին» վերնագրով)
1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig հեռուստատեսային
1970 – Էստաֆետ / Staféta
1972 – Հունգարական հարթավայրում / A magyar ugaron
1974 – Կապված աչքերով / Bekötött szemmel
1978 – Ձիաբուծարանի տերը / A ménesgazda (по роману Иштвана Галля)
1979 – Հոկտեմբերյան կիրակի / Októberi vasárnap
1981 – Ժամանակավոր դրախտ / Ideiglenes paradicsom
1983 – Սիրահարները / Szeretök
1985 – Կարմիր կոմսուհի / A vörös grófnö
1987 – Ինչ-որ տեղ Հունգարիայում / Valahol Magyarországon
1994 – Երազների մենեջեր / Az álommenedzser
Актёр
1969 – Էքստազ 7-ից մինչև 10-ը / Extázis 7-töl 10-ig հեռուստատեսային – ռեպորտյոր
1972 – Ներկա ժամանակ / Jelenidö – Կալոչա
2005 – Իսկական կրկես / Kész cirkusz
Մրցանակներ և անվանակարգեր
1962 – Բալաժի անվան մրցանակ
1965 – Բալաժի անվան մրցանակ
1966 – Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակ, Կառլովի Վարիի փառատոն («Ցուրտ օրեր »)
1967 – Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստ
1970 – Կոշութի մրցանակ
1975 – Սան Սեբաստյանի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ («Կապված աչքերով »)
1976 – Բեռլինի 26-րդ կինոփառատոնի միջազգային ավետարանական ժյուրիի մրցանակ («Լաբիրինթոս »)
1979 – ներկայացվել է «Ոսկե արջ» մրցանակի Բեռլինի 29-րդ կինոփառատոնում («Ձիաբուծարանի տերը »)
1979 – Լոկառնոյի կինոփառատոնի մրցանակ («Ձիաբուծարանի տերը »)
1980 – Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ
1981 – ներկայացվել է Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի ոսկե մրցանակի («Ժամանակավոր դրախտ »)
1981 – Մոսկվայի 12-րդ կինոփառատոնի արծաթե մրցանակ («Ժամանակավոր դրախտ »)
1985 – ներկայացվել է Մոսկվայի 14-րդ կինոփառատոնի ոսկե մրցանակի («Կարմիր կոմսուհին »)
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
↑ 2,0 2,1 Ковач Андраш // Большая советская энциклопедия (ռուս.) : / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
↑ 4,0 4,1 4,2 http://www.blikk.hu/aktualis/belfold/gyasz-elhunyt-a-hires-magyar-filmrendezo/cm309p7
↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 6,0 6,1 6,2 PIM identifier
↑ «6th Moscow International Film Festival (1969)» . MIFF . Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին .
↑ «IMDB.com: Awards for A ménesgazda» . imdb.com . Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին .
↑ «12th Moscow International Film Festival (1981)» . MIFF . Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին .
↑ «14th Moscow International Film Festival (1985)» . MIFF . Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին .
↑ «5th Moscow International Film Festival (1967)» . MIFF . Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին .
↑ «1976 Juries» . festival-cannes.com . Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին .
Գրականություն
Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. — с. 203—204
Трошин, А., Ковач Андраш // Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М. — М., Материк, 2002. — с.88—89 — ISBN 5-85646-077-4
Ковач Андраш. «Прямое кино» в Венгрии. // Вопросы киноискусства. Вып. 10. — М., 1967.
Погожева Л. Будапештские тетради. — М., 1972.
Трошин А. С. Кинорежиссёр Андраш Ковач. — М., 1979.
Трошин, А., «Трудные люди» Андраша Ковача. // Трошин А. С. Кино Венгрии. — М., 1985.
Kovacs Andras (Filmek es alko-t6k). Bdpst., 1974.
Kovacs Andras. Controversis surrounding Hungarian filmmaking. // New Orleans Review, 1984.
Veress Jozsef. Kovacs Andras. — Bdpst., 1980.
Giuricin Giuliano. Andras Kovacs. — Firence, 1981.
Jeancolas Jean-Pierre. Miklos, Istvan, Zoltan et les autres. Bdpst., 1989.
Kovacs Andras: «Feher foltok a toninelemben». — Kovacs Andras: «Jelentes egy utovedharcrol». // Zsugdn Istvan. Szubjektiv magyar filmtortenet. 1964— 1994. — Bdpst., 1994, old. 375-377, 591-596.
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ