Անկարա

Մետրոպոլիտեն քաղաք Թուրքիայում
Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք
Անկարա
թուրքերեն՝ Ankara
Ժամացույցի ուղղությամբ վերևից Սյողութօզու բիզնես շրջան, Անըթքաբիր, Երիտասարդության այգի, Քըզըլայ հրապարակ, Քոջաթեփե մզկիթ, Աթաքուլեի աշտարակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՔաղաքապետՄանսուր Յավաս, (CHP)
Մակերես24,521 կմ² կմ²
ԲԾՄ938 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն5,445,026 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ312
Փոստային ինդեքս06xxx
Փոստային դասիչ06000–06999
Ավտոմոբիլային կոդ06
Պաշտոնական կայքankara.bel.tr
ankara.gov.tr
ՄականունԹուրքիայի սիրտը
Անկարա (Թուրքիա)##
Անկարա (Թուրքիա)

Անկարա (թուրքերեն՝ Ankara), Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք ստեղծման օրից՝ 1923 թվական, պատմականորեն հայտնի է Անգորա, Անկիրա անուններով։ Անկարան, որը ունի 4,587,558 բնակչություն բուն քաղաքում (2014), իսկ 5,150,072 Անկարայի մարզում (2015), Թուրքիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է կայսերական մայրաքաղաք Ստամբուլից հետո։

1920 թվականի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը Քեմալական պատերազմների տարիներին դարձել է Աթաթուրքի և Թուրքիայի ազգայնամոլական շարժման կենտրոնը։ 1923 թվականի Թուրքիայի Հանրապետության ստեղծման օրվանից Անկարան նրա մայրաքաղաքն է եղել՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո փոխարինելով Ստամբուլին։ Անկարան ունի նաև առևտրական և արդյունաբերական քաղաքի նշանակություն՝ լինելով Թուրքիայի կարևոր ճանապարհների և երկաթուղային ցանցերի կենտրոնում։ Քաղաքի անվամբ են կոչում անգորական բուրդը, որը ստանում են անգորական նապաստակներից, անգորական երկարամազ այծը, անգորական կատուն։ Այս տարածքը հայտնի է նաև իր դեղձերով, մեղրով և մուսքաթ խաղողով։ Չնայած նրան, որ Անկարան գտնվում է Թուրքիայի ամենաչոր հատվածներից մեկում և հիմնականում շրջապատված է տափաստանի բուսականությամբ, այն կարող է համարվել կանաչ քաղաք յուրաքանչյուր քաղաքացուն հասնող կանաչի չափով՝ 72 մ²։

Անկարան հին քաղաք է, որտեղ կան խեթական, փռյուգիական, հելլենական, հռոմեական, բյուզանդական և ի վերջո օսմանյան հնագիտական հուշարձաններ։ Քաղաքի պատմական կենտրոնը 150 մետր բարձրություն ունեցող մի բլուր է, որը գտնվում է Անկարա գետի ձախ ափին, որը Սաքարյա գետի վտակն է։ Բլրի վրա շարունակում են մնալ հին միջնաբերդի ավերակները։ Քաղաքում կան բավականին լավ պահպանված օրինակներ հռոմեական և օսմանյան ճարտարապետությունից, օրինակ՝ մ.թ.ա. 20 թվականով թվագրվող Ավգուստոսի տաճարը։

Ծագումնաբանություն

Անկարա անվան ուղղագրությունը տարիների ընաթցքում փոփոխությունների է ենթարկվել։ Այն հավանաբար եղել է խեթերի պաշտամունքային կենտրոնը՝ Ակուվաս անունով, սակայն սա դեռ հաստատապես պարզված չէ։ Հին և միջին շրջաններում այն հայտնի էր Անկիրա անունով հունական ձևով (Ánkyra) և լիտինական ձևով Ancyra, գալաթական լեզվում հավանաբար նույն կերպ է հնչել։ 1073 թվականի սելջուկ թյուրքերի՝ քաղաքը գրավելուց հետո այն եվրոպական շատ լեզուներում հայտնի է դարձել Անգորա ձևով, տարածված էր նաև օսմաներեն Էնգյուրու անունը։ «Անգորա» անվանումը պահպանվել է մի շարք կենդանիների անուններում, ինչպես նաև մի շարք տեղանուններում։

Աշխարհագրություն

Կլիմա

Անկարան գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները ցուրտ են ու ձյունառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Տեղումների հիմնական մասը գալիս է գարնանը, մասամբ՝ աշնանը։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ ԱՄՆ գյուղդեպարտամենտի Սառնամանիքի դիմադրության գոտու 7բ հատվածում է գտնվում Անկարան։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը գրեթե 400 միլիմետր է՝ չնայած տեղումները կարող են շարունակվել ամբողջ տարվա ընթացքում։ Ամսական միջին ջերմաստիճանը հունվարին լինում է 0.3 °C, իսկ հուլիսին 23.5 °C, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը՝ 12.02 °C:

Անկարա (1950–2015)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.6
(61.9)
20.4
(68.7)
27.8
(82)
31.1
(88)
33.0
(91.4)
37.0
(98.6)
41.0
(105.8)
40.4
(104.7)
36.0
(96.8)
33.3
(91.9)
24.4
(75.9)
20.4
(68.7)
41
(105.8)
Միջին բարձր °C (°F) 4.4
(39.9)
6.6
(43.9)
11.6
(52.9)
17.3
(63.1)
22.2
(72)
26.6
(79.9)
30.2
(86.4)
30.3
(86.5)
26.0
(78.8)
19.8
(67.6)
12.9
(55.2)
6.6
(43.9)
17.88
(64.18)
Միջին օրական °C (°F) 0.4
(32.7)
1.9
(35.4)
6.0
(42.8)
11.3
(52.3)
16.1
(61)
20.1
(68.2)
23.6
(74.5)
23.4
(74.1)
18.8
(65.8)
13.0
(55.4)
7.0
(44.6)
2.6
(36.7)
12.02
(53.63)
Միջին ցածր °C (°F) −3.0
(26.6)
−2.2
(28)
0.9
(33.6)
5.6
(42.1)
9.7
(49.5)
13.0
(55.4)
15.9
(60.6)
16.0
(60.8)
11.8
(53.2)
7.2
(45)
2.4
(36.3)
−0.7
(30.7)
6.38
(43.48)
Ռեկորդային ցածր °C (°F) −24.4
(−11.9)
−22.2
(−8)
−19.2
(−2.6)
−6.7
(19.9)
−1.6
(29.1)
3.8
(38.8)
4.5
(40.1)
6.3
(43.3)
2.5
(36.5)
−5.3
(22.5)
−13.4
(7.9)
−18.0
(−0.4)
−24.4
(−11.9)
Տեղումներ մմ (դյույմ) 42.1
(1.657)
36.6
(1.441)
40.3
(1.587)
46.5
(1.831)
52.0
(2.047)
36.7
(1.445)
14.2
(0.559)
10.9
(0.429)
18.7
(0.736)
29.1
(1.146)
32.0
(1.26)
43.1
(1.697)
402.2
(15.835)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.3 11.0 11.1 11.7 12.6 8.9 3.7 2.8 3.9 6.9 8.4 11.5 104.8
Միջին ամսական արևային ժամ 77.5 98.8 161.2 192.0 260.4 306.0 350.3 359.6 276.0 201.5 132.0 71.3 2486,6
Տոկոս հնարավոր արևի լույս 26.0 32.9 43.6 48.2 58.4 68.1 76.8 84.4 73.9 58.3 44.1 24.6 53.28
աղբյուր: Turkish State Meteorological Service

Ժողովրդագրություն

Անկարա մետրոպոլիտենային տարածք

1927 թվականին Անկարան ուներ 75.000 բնակչությունը։ 2013 թվականին Անկարայի մարզն ունեցել է 5.045.083 բնակչություն։

Երբ 1923 թվականին Անկարան դարձավ Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք, այն նախատեսված էր 500.000 բնակչության համար։ 1920-ական, 1930-ական, 1940-ական թվականներին քաղաքը սկսեց արագորեն աճել։ Այնուամենայնիվ 1950-ական թվականներից սկսած քաղաքը ավելի արագ զարգացում ապրեց, քան նախատեսված էր, քանի որ աղքատությունն ու աշխատանքի բացակայությունը ստիպում էր բնակչությանը արվարձաններից և շրջակա գյուղերից գաղթել քաղաք՝ ապրելու միջոցներ գտնելու հույսով։ Արդյունքում՝ շատ անօրինական կառուցված տներ հայտնվեցին քաղաքում. դրանք կոչվում էին գեջեքոնդուներ։ Սա հանգեցրեց Անկարայում անվերահսկելի իրավիճակի ստեղծման. այդ տարածքներում չկար ջուր, էլեկտրականություն, նույնիսկ սանիտարական պայմաններ։

Ժամանակի ընթացքում պետությունը ստիպված եղավ օրինականացնել այս բնակիչներին՝ նրանց փայտաշեն տների փոխարեն կառուցելով հսկայական բնակելի շենքեր և թաղամասեր, ինչպես Էլվանքենթը, Էրյամանը և Գյուզելքենթը։ Չնայած մինչ օրս էլ շարունակում են բազմաթիվ գեջեքոնդուներ պահպանվել՝ ժամանակի ընթացքում դրանք աստիճանաբար փոխարինվում են նոր շենքերով։ Սակայն սա արդեն մեծ խնդիր է, քանի որ Անկարայում այլևս հնարավոր չէ գտնել ազատ հողատարածք նոր շինարարություն կատարելու համար։

Պատմություն

Տարածաշրջանի պատմությունը սկսվում է բրոնզե դարի նախախեթական քաղաքակրթություններից, որին մ.թ.ա. 2-րդ հազարամյակում հաջորդեցին խեթերը, իսկ մ.թ.ա. 10-րդ դարում՝ փռյուգիացիները, ապա՝ լիդիացիները, պարսիկները, հույները, գալաթացիները, հռոմեացիները, բյուզանդացիները, թյուրքերը (Ռումի սելջուկյան սուլթանություն, Օսմանյան կայսրություն և ի վերջո Թուրքիայի Հանրապետություն)։

Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարանում ներկայացված է Ալաջա Հոյուքի բրոնզե գործերը, Անկարա

Վաղ շրջանի պատմություն

Անկարայի կենտրոնում և շուրջբոլորը եղած հին բնակավայրերը պատկանում են նախախեթական քաղաքակրթությանը, որը գոյություն է ունեցել բրոնզե դարում և աստիճանաբար կլանվել է հնդկա-եվրոպական խեթերի կողմից մ.թ.ա. 2000-1700 թվականներին։ Մ.թ.ա. 1000 թվականին փռյուգիացիների իշխանության տակ քաղաքը մեծապես աճեց և՛ չափերով, և՛ նշանակությամբ։ Այն ընդլայնվել է այն բանից հետո, երբ Փռյուգիայի մայրաքաղաք Գորդիոնում տեղի է ունեցել երկրաշարժ, որի պատճառով բնակչությունը զանգվածաբար գաղթել է դեպի Անկարա։ Փռյուգիական սովորության համաձայն Միդաս արքան մեծարվում է որպես Անկիրայի հիմնադիր, սակայն Պավսանիասը նշում է, որ քաղաքը իրականում շատ ավելի հին է, քան ներկայացնում են ժամանակակից հնագիտական տվյալները։

Փռյուգիական իշխանությանը փոխարինելու եկավ նախ լիդիական, ապա պարսկական իշխանությունը։ Պարսկական իշխանությունը շարունակվեց այնքան ժամանակ մինչև պարսիկները պարտություն կրեցին Ալեքսանդր Մակեդոնացուց, ով գրավեց քաղաքը մ.թ.ա. 333 թվականին։ Ալեքսանդրն Անկարա էր եկել Գորդիոնից և այստեղ մնացել կարճ ժամանակով։ Մ.թ.ա. 323 թվականին Բաբելոնում նրա մահից և փաստորեն կայսրության մասնատումից հետո Անկարան և նրա շրջակայքը հայտնվեցին Անտիգոնոսի իշխանության տակ։

Մ.թ.ա. 300 թվականին Պոնտոսի հույները ևս կարողացել են զարգացնել քաղաքը հատկապես առևտրի ոլորտում, որը ձգվում էր հյուսիս՝ Սև ծովի նավահանգիստներ և Ղրիմ, հարավ՝ Ասորեստան, Կիպրոս և Լիբանան, արևելք՝ Վրաստան, Հայաստան և Պարսկաստան։ Հենց այդ ժամանակ էլ քաղաքը ստացել է Անկիրա (հունարեն՝ խարիսխ), որը ժամանակակից Անկարա անվան մի քիչ ձևափոխված տարբերակն է։

Կելտական պատմություն

Մեռնող Գալաթացին հայտնի արձան է, որը մ.թ.ա. 230-220 թվականներին կառուցվել է Պերգամոնի թագավոր Աթթալոս I-ի հրամանով՝ ի նշան վերջինիս հաղթանակի Փոքր Ասիայի կելտական գալաթացիների դեմ: Հելլենիստական այս գործի մարմարյա օրինակը պահպանվում է Կապիտոլիական թանգարաններում, Հռոմ:

Մ.թ.ա. 278 թվականին կելտական մի խումբ զբաղեցնում է քաղաքը և Կենտրոնական Փոքր Ասիան։ Այս ցեղերը Անկարան դարձնում են իրենց կենտրոնը։ Այլ կենտրոններ էին համարվում Փեսինուսը, որը մերօրյա Բալըհիսարն է և Թավիումը, որը գտնվում էր Անկարայի արևելյան հատվածում։ Հենց այն ժամանակ էլ քաղաքը կոչվում էր Անկիրա։ Կելտական տարրը հիմնականում այնքան էլ մեծ չի եղել՝ ընդամենը ռազմիկների արիստոկրատիա, որը իշխում էր փռյուգերեն խոսող գյուղացիների վրա։ Այնուամենայնիվ կելտական լեզուն շարունակել է օգտագործվել Գալաթայում երկար տարիներ։ 4-րդ դարի վերջին Դալմաթիայից Հիերոնիմոսը բացահայտեց, որ Անկարայի շրջակայքում օգտագործվող լեզուն շատ նման է Հռոմեական կայսրության հյուսիս-արևմուտքում՝ Թրիերի մոտակայքում օգտագործվող լեզվին։

Հռոմեական պատմություն

Անկիրան կելտական Գալաթայի մայրաքաղաքն էր և ավելի ուշ հռոմեական նույնանուն նահանգի անունն էր այն բանից հետո, երբ մ.թ.ա. 25 թվականին գրավվեց Ավգուստոսի կողմից:

Քաղաքը կելտական իշխանությունից հետո անցել է Հռոմեական կայսրության իշխանության տակ։ Մ.թ.ա. 25 թվականին Ավգուստոս կայսրը քաղաքի կարգավիճակը բարձրացնում է, այն դարձնում պոլիս՝ վերրածելով Հռոմեական կայսրության նահանգներից Գալաթայի մայրաքաղաք։

Անկիրայի ավերակները իրենց խորաքանդակներով, արձանագրություններով և ճարտարապետական տարրերով այսօր էլ գրավում է շատ մարդկանց։ Գալաթական երկու այլ կենտրոններ էլ՝ Յոզղաթի մոտակայքում Թավիումը և Սիվիրհիսարի մոտակայքում Փեսինուսը շարունակել են հռոմեական շրջանում կարևոր բնակավայրեր համարվել, սակայն հենց Անկիրան դարձավ մեծ քաղաք։

Աստվածային Ավգուստի գործերը ինքնակենսագրությունը ավարտին է հասցվել մ.թ. 13 թվականին առաջին հռոմեացի կայսր Ավգուստոսի կողմից:Տեքստի հիմնական մասը պահպանվում է Անկիրական հուշարձանի վրա:

Ինչպես հիշատակվում է Անկիրայում ապրում էր 200.000 մարդ Հռոմեական կայսրության տարիներին, որը բավականին մեծ թիվ էր կազմում, եթե համեմատենք կայսրության անկումից հետո մինչև 20-րդ դարը այստեղ ապրողների թվաքանակը։ Անկարա գետը հոսում էր քաղաքի կենտրոնով։ Այն այսօր փոխել է ուղղությունը, սակայն կազմում էր հին քաղաքի հյուսիսային սահմանը դեռևս հռոմեական, բյուզանդական և օսմանյան շրջաններում։ Չանքայան, որը գտնվում էր ներկայիս քաղաքի կենտրոնից հարավ՝ մի բլրի վրա, շատ հնարավոր է, որ ամառանոց է եղել։ 19-րդ դարում առնվազն մեկ հռոմեական վիլլայի կամ առանձնատան ավերակները պահպանվում էին ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ այսօր գտնվում է Չանքայայի նախագահական նստավայրը։ Այս քաղաքը ձգվում էր դեպի արևմուտք մինչև Երիտասարդության այգին և երկաթուղին, մինչդեռ բլրի հարավային հատվածը ձգվում էր մինչև այն հատվածը, որտեղ այսօր գտնվում է Հաջեթեփեի համալսարանը։ Իրականում այս քաղաքը շատ ավելի մեծ էր, քան հռոմեական Գալիա և Բրիտանիա քաղաքները։

Անկիրայի կարևորությունը գլխավոր առևտրական և ռազմավարական նշանակության ճանապարհների խաչմերուկում լինելն էր։ Դեպի արևելք գնացող կայսերական ճանապարհը անցնում էր Անկարայով, ուստի կայսրերը և նրանց զորքերը հենց այս ուղղությունն էին ընտրում։ Սակայն նրանք միակը չէին, որ օգտագործում էին հռոմեական ճանապարհային ցանցը, որը հարմար էր նաև նվաճողների համար։ 3-րդ դարի երկրորդ կեսին Անկիրան գրավում են արևմուտքից եկած գոթերը (նրանք բավակին առաջ էին գնացել՝ հասնելով Կապադովկիայի խորքերը), ավելի ուշ արաբները։ Շուրջ մեկ տասնամյակ քաղաքը եղել է Սիրիական անապատում պալմիրացի կայսրուհի Զենոբիայի առաջապահ ուղեկալներից մեկը. վերջինս, օգտվելով Հռոմեական կայսրության թուլությունից և երկրում տիրող անկարգությունից, կարողացել էր իր համար ստեղծել պետություն, որը շատ կարճ կյանք է ունեցել։

Քաղաքը վերամիավորվել է Հռոմեական կայսրությանը 272 թվականին կայսր Ավրելյանոսի իշխանության ժամանակ։ Եռապետությունը, որը մի քանի կայսրերի իշխանական համակարգ էր՝ ներկայացված Դիոկղետիանոսի կողմից (284–305), զբաղվում էր վերակառուցման, Անկարայից արևմուտք ճանապարհների կառուցման գործերով։

3-րդ դարի ընթացքում կյանքը Անկիրայում, ինչպես և շատ այլ փոքրասիական քաղաքներում, կարծես թե ռազմականացվեց՝ ի պատասխան քաղաքի նկատմամբ գրավման փորձերի և անկայունության։

Բյուզանդական պատմություն

Անկարայի հռոմեական բաղնիքները կառուցվել են հռոմեական կայսր Կարակալլայի կողմից՝ ի պատիվ Ասկլեպիոսի՝ բժշկության աստծո: Այն բաղկացած է երեք հիմնական սենյակներից՝ տաք բաղնիք, գոլ ջրով բաղնիք, սառը բաղնիք:

Քաղաքը 4-րդ դարում հայտնի էր որպես քրիստոնեական կյանքի կենտրոն այն պատճառով, որ այստեղ հաճախակի էին այցելում կայսրերը. սրա մասին իմանում ենք հեթանոս գիտնական Լիբանիոսի նամակներից։ Եպիսկոպոս Մարսելուս Անկիրացին և Բազիլ Անկիրացին այդ ժամանակներում աստավածաբանական հակասությունների ակտիվ մասնակից էին և քաղաքը ունեցել է 3 սինոդ՝ 314 թվականին, 358 թվականին և 375 թվականին, վերջին երկուսը ի պաշտպանություն արիոսականության։ Անկիրա քաղաք այցելել են Կոնստանտ I (337–350) կայսրը 347 և 350 թվականներին, Հուլիանոս կայսրը (361–363) 362 թվականի պարսկական արշավանքի ժամանակ, Հովիանոս կայսրը (363–364) 363-364 թվականի ձմռանը։ Հովիանոսի մահից հետո Վալենտինիան I (364–375) Անկիրայում դառնում է կայսր, հաջորդ տարի նրա եղբայր Վաղեսը (364–378) օգտագործել է Անկիրան զավթիչ Պրոկոպիուսի դեմ պայքարում։ Երբ 396-399 թվականների ընթացքում Գալաթիայի նահանգը բաժանվել է մասերի, Անկիրան շարունակել է մնալ մայրաքաղաք, ինչպես նաև հոգևոր կենտրոն։ Արկադիոս կայսրը (395–408) հաճախակի էր քաղաքը օգտագործում որպես իր ամառանոց, և Պալլադիուս Գաաթիացու և Նիլուս Գալաթիացու գործերում հանդիպում ենք տվյալների 5-րդ դարի սկզբներին քաղաքի հոգևոր գործերի մասին։

479 թվականին զավթիչ Մարկիանը հարձակում է գործում քաղաքի վրա, սակայն չի կարողանում գրավել այն։ 610-611 թվականներին Փոկաս կայսեր (602–610) եղբայր Կոմենտիոլուսը անհաջող փորձ է կատարում ապստամբություն բարձացնելու ընդդեմ Հերակլիոսի (610–641): Տասը տարի անց՝ մոտավորապես 620 կամ 622 թվականին, քաղաքը գրավվում է Սասանյան Պարսկաստանի կողմից 602-628 թվականների բյուզանդա-սասանյան պատերազմի ժամանակ։ Չնայած պատերազմի ավարտին քաղաքը վերադարձվում է Բյուզանդիային՝ պարսկական ներկայության հետքերը դրոշմ են դնում քաղաքի հնագիտության վրա՝ ստիպելով ուշ անտիկ ժամանակաշրջանից անցում կատարելու միջնադարին։

654 թվականին քաղաքը առաջին անգամ գրավում են Ռաշիդուն խալիֆայության արաբները՝ Մուավիայի կողմից, որը հետագայում դառնալու էր Օմայյան խալիֆայության հիմնադիրը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում Փոքր Ասիայում ստեղծվում են թեմեր, իսկ Անկիրան դառնում է Օփսիկիանի թեմի կենտրոնը։ Այն համարվում էր ամենամեծ և ամենակարևոր թեմը այնքան ժամանակ, քանի դեռ Կոստանդին V (741–775) կայսեր օրոք մասերի չէր բաժանվել։ Անկիան ավելի ուշ դարձավ Բուկելարիայի թեմի կենտրոնը։ 776 թվականին և 798-799 թվականներին քաղաքը անհաջող հարձակման է ենթարկվել Աբբասյանների կողմից։ 805 թվականին Նիկոֆորոս I (802–811) ամրությունները ավելի է ամրացնում, որը հետագայում մեծ կարևորություն էր ունենալու հաջորդ տարի Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի մեծածավալ արշավանքի ժամանակ՝ Փոքր Ասիան նվաճելիս։ Արաբական աղբյուրները նշում են, որ Հարունը և նրան հաջորդած ալ-Մամունը (813–833) նվաճել են քաղաքը, սակայն հետագայում այս տեղեկությունը հերքվում է։ 838 թվականին Ամորիումի պաշարման ժամանակ ալ-Մութասիմ խալիֆի (833–842) բանակները հավաքվում և հանդիպում են բնակիչների կողմից լքված քաղաքում. արաբական զորքերը պաշարում և ոչնչացնում են Ամորիումը։ 859 թվականին Միքայել III (842–867) քաղաք է եկել արաբների դեմ արշավանքների ժամանակ և հրամայել վերականգնել ամրությունները։ 872 թվականին քաղաքը սպառնալիքի տակ էր գտնվում, սակայն դեռևս չէր նվաճվել Խրիսոխիր հրամանատարությամբ Պավլիկյանների կողմից։ Արաբական վերջին արշավանքը, որին ենթարկվեց քաղաքը տեղի է ունեցել 931 թվականին Տարսոնում Աբբասյանների կառավարչի՝ Թամալ ալ-Դուլաֆիի կողմից, սակայն քաղաքը գրավել հնարավոր չի եղել։

Թյուրքական իշխանություն

Նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը (կենտրոնում) և վարչապետ Իսմեթ Ինյոնյուն (ձախից) 1930 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծման 7-ամյակի ժամանակ Ազգային մեծ ժողովի շենքից դուրս գալիս:
Զիրաաթ բանկի գլխավոր տնօրինության շենքի պատկեր: Այն նախագծվել է Ստամբուլում ծնված իտալական լեվանտացի ճարտարապետ Գուիլյո Մոնգերի կողմից և կառուցվել է 1926-1919 թվականներին:

1071 թվականի Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկ թյուրքերը սկսում են իշխել գրեթե ամբողջ Փոքր Ասիայում։ Մինչև 1073 թվականը թյուրք վերաբնակչները հասնում են Անկիրայի մոտակայք և կարճ ժամանակ անց գրավում այն։ 1101 թվականին, երբ Տուլուզի կոմս Ռայմոնդ IV-ի գլավորությամբ խաչակիրները հասնում են այս տարածքներ, քաղաքը գտնվում էր Դանիշմենդյանների իշխանության տակ։ Խաչակիրները գրավում են քաղաքը և այն հանձնում բյուզանդացի կայսր Ալեքսիոս I Կոմնենոսին (1081–1118): Բյուզանդական իշխանությունը, սակայն, երկար չտևեց, և քաղաքը գրավվեց սելջուկյան Ռումի սուլթանության կողմից. 1127 թվականին այն վերադարձվեց Դանիշմենդյաններին մինչև 1173 թվականը, երբ Ռումի սելջուկյան սուլթանությունը վերագրավեց այն։

1243 թվականի Քյոսե դաղի ճակատամարտից հետո, որի ժամանակ մոնղոլները պարտության մատնեցին սելջուկներին, Փոքր Ասիայի մեծ մասը հայտնվեց մոնղոլական իշխանության տակ։ Սելջուկների նահանջից օգտվելով՝ ահիները, որոնք արհեստավորների և առևտրականների կիսակրոնական խավ էին ներկայացնում, 1290 թվականին Անկարան հռչակում են անկախ քաղաք-պետություն։ Օսմանյան կայսրության երկրորդ բեյ Օրհան I-ը 1356 թվականին գրավել է քաղաքը։ 1402 թվականին Անկարայի ճակատամարտի ժամանակ Լենկ Թեմուրը պարտության է մատնել Բայազեդ I-ին և գրավել քաղաքը, սակայն 1403 թվականին Անկարան կրկին հայտնվում է օսմանյան վերահսկողության տակ։

1639-1768 թվականներին Լևանտի ընկերությունը քաղաքում արտադրամաս է հիմնում։ 19-րդ դարում նրա բնակչությունը 20.000-60.000 է եղել։ 1832 թվականին քաղաքը ավերվել է եգիպտացի փաշա Իբրահիմի կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմին ընդառաջ քաղաքում կար բրիտանացի հյուպատոս, իսկ բնակչությունը շուրջ 28.000 էր, որի ⅓ մասը քրիստոնյա էր⅓:

Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք

Անըթքաբիրը, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը Անկարայում, ամեն տարի ազգային տոների օրերին մարդաշատ է լինում:
Թուրքիայի Հանրապետության վաղ տարիներին Քըզըլայ հրապարակը՝ կենտրոնում Ջրահարսներ շատրվանը, 1930 թվական:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո օսմանյան մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և Փոքր Ասիայի շատ այլ հատվածներ հայտնվում են Անտանտի պետությունների վերահսկողության տակ, որոնք ծրագրում էին այդ տարածքները բաժանել Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ թուրքերին թողնելով միայն մի փոքրիկ տարածք Կենտրոնական Փոքր Ասիայում։ Դրան ի պատասխան՝ թուրք ազգայնամոլական շարժման ղեկավար Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը 1920 թվականին Անկարայում սկսում է քեմալական շարժումը։ Ազգայնամոլական պատերազմում հաղթանակ տանելուց հետո Սևրի պայմանագիրը փոխարինվում է Լոզանի պայմանագրով, արդյունքում՝ թուրք ազգայնամոլները 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հիմնում են Թուրքիայի Հանրապետությունը։ Մի քանի օր առաջ՝ 1923 թվականի հոկտեմբերի 13-ին, Անկարան պաշտոնապես դառնում է մայրաքաղաք՝ փոխարինելով Կ.Պոլսին։

Այն բանից հետո, երբ Անկարան դարձավ Թուրքիայի նորահռչակ հանրապետության մայրաքաղաքը, քաղաքը բաժանվեց հին հատվածի, որը կոչվում է Ուլուս բառացի՝ ազգ), և նոր հատվածի, որը կոչվում է Յենիշեհիր (բառացի՝ նոր քաղաք)։ Անտիկ շրջանի բյուզանդական, հռոմեական և օսմանյան պատմությունն արտացոլող շինություններն ու նեղ փողոցները ներկայացնում են քաղաքի հին հատվածը։ Նոր հատվածը, որի կենտրոնն է Քըզըլայ հրապարակը, աչքի է ընկնում ժամանակակից շինություններով՝ լայն լուսավոր փողոցներ, հյուրանոցներ, թատրոններ, տոնավաճառներ և բարձրահարկ շենքեր։ Կառավարական շենքերն ու օտարերկրյա դեսպանատները ևս տեղակայված են նոր հատվածում։ 1923 թվականին Թուրքիայի մայրաքաղաքը դառնալուց հետո այն մեծապես աճել և զարգացել է։ Ժամանակին այն համարվում էր «աննշան փոքր քաղաք»։ 1924 թվականին Անկարայում բնակվում էր 35.000 հոգի։ 1927 թվականին արդեն բնակիչների թիվը հասնում էր 44.553, իսկ մինչև 1950 թվականը կտրուկ աճ է գրանցվում՝ հասնելով 286.781: 20-րդ դարի ընթացքում Անկարան շարունակում է արագորեն աճել և ի վերջո անցնում է նաև Թոււրքիայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Իզմիր, զիջելով միայն Ստամբուլին։


Քաղաքի համայնապատկերը Անկարայի ամրոցից
Քաղաքի համայնապատկերը Անկարայի ամրոցից


Կրոնական պատմություն

Անկիրայի վաղ քրիստոնեական մարտիրոսները, որոնք մասին շատ քիչ է հայտնի, այդ թվում նաև Պրոկոլսն ու Հիլարիոսը, Տրայանոսի (98–117) կողմից անընդհատ հալածանքների էին ենթարկվում։ 280 թվականին հիշատակվում է Ֆիլումենոսը, ով եգիպտացորենի առևտրով էր զբաղվում Փոքր Ասիայի հարավային շրջանում, սպանվում է Անկարայում։

Ինչպես այլ քաղաքներում, այնպես էլ Անկիրայում Դիոկղետիանոսի իշխանության ժամանակ քրիստոնյաների նկատմամբ հալածանքները հասան գագաթնակետին։ 303 թվականին Դիոկղետիանոս կայսրը և նրա տեղակալ Գալերիոսը Անկիրայում սկսում են հակաքրիստոնեական հալածանքներ։ Անկիրայում նրանց առաջին թիրախը դարձավ 38-ամյա եպիսկոպոս Կլեմենտը։ Կլեմենտին բռնել տարել են Հռոմ, ապա այնտեղից հետ ուղարկել, նա բազմաթիվ անգամ հարցաքննությունների և հալածանքների է ենթարկվել, որից հետո նա ու իր եղբայրը դատապարտվել են մահվան։ Սուրբ Կլեմենտ եկեղեցու ավերակները պահպանվում են Ուլուս շրջանի Ըշըքլար պողոտայի մոտակայքում։ Ենթադրվում է, որ Կլեմենտը հենց այստեղ է թաղվել։ 4 տարի անց քաղաքի բժիշկներից մեկը՝ Պլատոն, և նրա եղբայրը՝ Անտիոքոսը Գալերիոսի ձեռքի զոհը դարձան։ Թեոդոտուս Անկիրացին դասվել է սրբերի շարքին։

Սուրբ Թեոդոտուս Անկիրացի

Այնուամենայնիվ հալածանքները իրենց արդյունքը չտվեցին և 314 թվականին Անկիրան դարձավ վաղ քրիստոնեական եկեղեցու կարևոր կենտրոններից մեկը, նրա 25 կարգապահական կանոնները համարվում են ամենակարևոր փաստաթղթերից մեկը։ Սինոդը քննարկում է կրոնական քաղաքականություն հալածանքներից հետո քրիստոնեական եկեղեցու վերականգնման համար։

Չնայած Կլեմենտի ժամանակներում արդեն հեթանոսության հիմքերը սկսել էին քիչ-քիչ խարխլվել Անկիրայում, այնուամենայնիվ այն շարունակում էր մնալ մեծամասնության կրոնը։ 20 տարի անց քրիստոնեությունը և միաստվածությունը արդեն խորը հիմքեր ունեին։ Անկիրան արագորեն վերածվեց քրիստոնեական քաղաքի, որտեղ վանականներն և քահանաներն գերիշխում։ Քաղաքի խորհուրդը կամ սենատը իր դիրքերը զիջեց եպիսկոպոսին՝ որպես տեղական ղեկավար։ 4-րդ դարի կեսերին Անկիրան մտել էր Քրիստոսի բնության հետ կապված խնդիրների մեջ, և արիոսականությունը կարծես թե հենց այստեղ է ծագել։

Հուլիանոս կայսեր սյունը՝ կանգնեցված ի պատիվ հռոմեացի կայսր Հուլիանոսի Անկիրա մուտքի:

362-363 թվականներին Հուլիանոս կայսրը անցել է Անկիրայով և իրաանացրել պարսիկների դեմ տխրահռչակ մի արշավանք, և քրիստոնեական աղբյուրների համաձայն հալածանքների է ենթարկել բազմաթիվ սուրբ մարդկանց։ Այսօր էլ Անկարայի ամրոց գնալիս կարելի է տեսնել քարե հուշարձանը, որի վրա Հուլիանոսի վերաբերյալ գրված է «Տիրակալ ամբողջ աշխարհի՝ սկսած Բրիտանական օվկիանոսից մինչև բարբարոս ազգեր տարածքներ»։ Ի պատիվ 362 թվականին Անկիրա Հուլիանոս կայսեր մուտքի կանգնեցված սյունը մինչ օրս էլ կարելի է տեսնել։

4-րդ դարի վերջին Անկիրան դառնում է կայսերական ամառանոց։ Այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլիսը դառնում է Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, կայսրերը 5-6-րդ դարերում Բոսֆորի խոնավ ամառներից խուսափելու համար տեղափոխվում էին Անկիրայի չոր տարածքներ։ Թեոդոսիոս II-ը (408–450) ամռանը իր արքունիքը տանում էր Անկիրա։

Անկիրա մետրոպոլիսը մինչև 20-րդ դարը շարունակում էր մնալ Արևելյան ուղղափառ եկեղեցու նստավայրը, որտեղ կային 40.000-ից ավելի հավատացյալներ, բայց հիմնականում թուրքախոս։ Այս իրավիճակը ավարտին հասավ 1923 թվականին Հունաստանի և Թուրքիայի բնակչության փոխանակման մասին կոնվենցիայով։ Ավելի վաղ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերջ դրեց դեռևս 1850 թվականից ստեղծված Հայ կաթոլիկ եկեղեցու գործունեությանը Անկիրայում։

Հայ կաթոլիկ թեմ

1735 թվականին ստեղծվում է հայ կաթոլիկ թեմը։ Որոշ ժամանակ անգործության մատնվելուց հետո այն վերականգնվել է 1850 թվականի ապրիլի 30-ին։

Հայոց ցեղասպանությունը իր հետևանքներն է ունեցել թեմի գործունեության վրա, որը դադարեցվել էր 1972 թվականին և անմիջապես փոխակերպվել՝ դառնալով հայ կաթոլիկ եպիսկոպոսություն։ Այս թեմը ունեցել է ընդամենը մեկ առաջնորդ՝

  • Միքայել Ներսես Սեթյան (1981 թվականի հուլիսի 3 – 2002 թվականի սեպտեմբերի 9)՝ ԱՄՆ-ի և Կանադայի հայության առաքելական եկեղեցու էկզարխ (1981 թվականի հուլիսի 3 – 1993 թվականի սեպտեմբերի 18-ին պաշտոնաթող է եղել) և էմերիտ։

Լատինական արքեպիսկոպոսություն

Ոչ ուշ, քան 1696 թվականը կաթոլիկ եկեղեցին հիմնեց Անկիրայի՝ Լատինական պատարագ կոչվող անվանական արքեպիսկոպոսությունը։ Վերջին ղեկավարը մահացել է 1976 թվականին։

Տնտեսություն և ենթակառուցվածքներ

Բանկային կարգավորման և վերահսկողության գործակալության շինություն (1975)
Քըզըլայ հրապարակի ընդհանուր տեսքը հյուսիսարևմտյան հատվածից Քահրամանլար բիզնես կենտրոնի շենքի հետ միասին (1959–1965):

Քաղաքը դարեր շարունակ զբաղվել է մոհայիրի (ստացվում է անգորական այծից) և անգորական բրդի արտահանմամբ։ 19-րդ դարում քաղաքը արտահանում էր մեծ քանակությամբ այծի և կատվի կաշի, արաբական խեժ, մեղրամոմ, մեղր, հատապտուղներ և տորոն։ Անկարան Ստամբուլի հետ կապված է եղել երկաթուղով նախքան Առաջին համաշխարհային պատերազմը և շարունակել է մոհայիրի, բրդի, հատապտուղների և հացահատիկի արտահանումը։

Անկարայի Սյողութօզու բիզնես շրջանը:

Կենտրոնական Փոքր Ասիան համարվում է Թուրքիայի գինեգործության գլխավոր կենտրոններից մեկը; Անկարան հատկապես հայտնի է Քալեջիք Քարասը և Մուսքաթ խաղողի տեսակներոբ, ինչպես նաև Քավաքլըդերեի գինիով։ Անկարան աչքի է ընկնում նաև դեղձի տեսակներով։ Քաղաքին մեծ հռչակ է բերել նաև մեղրը, որը ունի բաց գույն և հիմնականում արտադրվում է Աթաթուրքի անվան անտառային ֆերմայի կողմից Գազի շրջանում։

Անկարան հանդիսանում է թուրքական պետական և մասնավոր պաշտպանական ընկերությունները։ Պաշտպանության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը Անկարայում համարվում է համաշխարհային սպառազինության ոլորտի ամենամեծ ցուցահանեսներից մեկը։ Համաշպարհային մի շարք ավտոմոբիլային ընկերություններ Անկարայում ունեն իրենց արտադրական օբյեկտները, ինչպես օրինակ գերմանական ավտոբուսներ և բեռնատար մեքենաներ արտադրող ՄԱՆ ՍԵ ընկերությունը։

Երթևեկություն

Անկարայի մետրոյի Քըզըլայ կայարանի M2 գծի մետրոյի գնացք:

Էլեկտրականության, գազի, ավտոբուսի գլխավոր վարչությունը զբաղվում է Անկարայի մետրոյի և հասարակական տրանսպորտի այլ տեսակների գործերով։ Ակարայում այժմ գործում է քաղաքամերձ երկաթուղի, որը կոչվում է Անկարայ (A1), կան նաև երեք մետրոպոլիտենային գծեր (M1, M2, M3), որոնք օրական սպասարկում են 300.000 ուղևորների, իսկ ևս մեկ հավելյալ գիծ (M4) ներկայումս կառուցվում է։ Շենթեփե շրջանը Յենիմահալլե մետրոյի կայարանին միանում է 3.2 կմ երկարություն ունեցող ճոպանուղով, որը ունի 4 կայարան։

Անկարայի կենտրոնական կայարանում Թուրքիայի Հանրապետության պետական երկաթուղիների HT65000 արագընթաց գնացքը

Անկարայի կենտրոնական կայարանը Թուրքիայի երկաթուղու գլխավոր հանգույցն է։ Թուրքական պետական երկաթուղին գործի է դնում Անկարայից խոշոր քաղաքներ գնացող մարդատար գնացքները՝ Ստամբուլ, Էսքիշեհիր, Բալըքեսիր, Քյութահյա, Իզմիր, Կեսարիա, Ադանա, Կարս, Խարբերդ, Մալաթիա, Դիարբեքիր, Քարաբյուք, Զոնգուլդաք և Սվազ։ 2009 թվականի մարտի 13-ին Բարձր արագությամբ գնացքը սկսել է գործել Անկարա և Էսքիշեհիր քաղաքների միջև։ 2011 թվականի օգոստոսի 23-ին մեկ այլ նմանատիպ գնացք սկսել է գործել Անկարա և Քոնյա քաղաքների միջև։ 2014 թվականի հուլիսի 25-ին գործարկվել է Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքը։

Էսենբողայի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան հատվածում, Անկարայի գլխավոր օդանավակայանն է։

Անկարայի հասարակական տրանսպորտի վիճակագրական տվյալներ

Անկարայում մարդիկ աշխատանքային օրերին միջինում ծախսում են 71 րոպե հասարակական տրանսպորտով օրինակ աշխատանքի գնաու և վերադառնալու համար։ Հասարակական տրանսպորտից օգտվողների 17% ամեն օր տրանսպորտով երթևեկում է երկու ժամ։ Կանգառներում սպասելու միջին ժամանակահատվածը կազմում է 16 րոպե, իսկ մարդկանց 28% ամեն օր միջինը 20 րոպե սպասում է տրանսպորտի։ Ըստ վիճակագրության մարդիկ սովորաբար հասարակական տրանսպորտով երթևեկում են 9.9 կմ, իսկ մարդկանց 27% մեկ ուղղությամբ գնում է 12 կմ։


Էսենբողայի միջազգային օդանավակայան
Էսենբողայի միջազգային օդանավակայան


Քաղաքականություն

Անկարայի մարզի քաղաքապետարաններ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, 2014 թվական
ԱԶԿ
20 / 25
ՀԺԿ
2 / 25
ԱՇԿ
2 / 25
Ժողովրդավարական կուսակցություն
1 / 25

Անկարայում բախվում են երեք տարբեր կուսակցությունների շահեր՝ իշխող պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), ընդդիմություն հանդիսացող քեմալական գաղափարախոսությամբ կենտրոնից ձախ ուղղության Ժողովրդական հանրապետական կուսակցության (ՀԺԿ) և ազգայնական ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ)։ Անկարայի մարզը բաժանվում է 25 շրջանների։ ՀԺԿ-ի քաղաքական հիմնական հենարանը Անկարայում գտնվում է Չանքայայի կենտրոնական շրջաններում, որը համարվում է քաղաքի ամենաբնակեցված շրջանը։ 2002 թվականից ի վեր ՀԺԿ-ն ընտրությունների ժամանակ Չանքայայում ստանում էր ձայների 60-70%, մինչդեռ քաղաքի մյուս շրջաններում նվազագույն ձայներ էր հավաքում։ Չանքայայի, ինչպես նաև Յենիմահալլեի բնակչությունը ապահոցում է ՀԺԿ-ի երկրորդ տեղը՝ զիջելով միայն ԱԶԿ-ին ինչպես տեղական, այնպես էլ ընդհանուր ընտրություններում։ ԱՇԿ հիմնականում այս շրջաններում զբաղեցնում է երրորդ տեղը, մինչդեռ մյուս շրջաններում գրեթե միշտ ՀԺԿ-ից առաջ է անցնում։ Ընդհանուր առմամբ հենց ԱԶԿ է քաղաքում մեծ հեղինակություն վայելում և աջակցություն ստանում։ Ընդհանուր առմամբ Անկարայի ընտրազանգվածը նախընտրում է քվեարկել քաղաքական աջ կուսակցությունների օգտին։

Մելիհ Գյոքչեքը 1994 թվականից ի վեր եղել է Անկարա մետրոպոլիտենային քաղաքի քաղաքապետ՝ Բարօրություն կուսակցությունից։ Հետագայում նա միացել է Առաքինություն կուսակցությանը, ապա՝ ԱԶԿ-ին։ Սկզբնապես 1994 թվականի տեղական ընտրությունների ժամանակ ընտրվելով՝ նա վերընտրվել է 1999, 2004 և 2009 թվականներին։ 2014 թվականի տեղական ընտրություններում Գյոքչեքը 5-րդ անգամ ընտրվեց քաղաքապետ։ Այս ընտրություններում նրա դեմ հանդես էր գալիս Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Մանսուր Յավաշը։ Խիստ հակասական ընտրություններում Գյոքչեքը 1%-ով հաղթանակ տարավ։ Սակայն Յավաշը մի քանի անգամ դիմեց Գերագույն ընտրական խորհուրդ, սակայն հաջողության չհասավ, նույնիսկ հայտարարեց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Չնայած Գյոքչեքը 5-րդ անգամ ընտրվեց քաղաքապետ՝ ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ ընտրություններում իրական հաղթողը եղել էր հենց Մանսուր Յավաշը։

2017 թվականի հոկտեմբերի 28-ին Գյոքչեքը հեռացել է այս պաշտոնից, իսկ նրա փոխարեն քաղաքապետ է դարձել Սինջանի նախկին քաղաքապետ Մուսթաֆա Թունան։

2015 և 2016 թվականներին քաղաքը մի շարք ահաբեկչական հարձակումների է ենթարկվել, ավելի հայտնի են 2015 թվականի հոկտեմբերի 10-ի, 2016 թվականի փետրվարի 17-ի, 2016 թվականի մարտի 13-ի և 2016 թվականի հուլիսի 15-ի հարձակումները։

Տեսարժան վայրեր

Հնագույն, հնագիտական վայրեր

Անկարայի ամրոցն ու միջնաբերդը
Ուլուսում գտնվող Ավգուստոսի և Հռոմի տաճարը, որի վրա պահպանվել է Աստվածային Ավգուստոսի արարքների պատճենը՝ գրված հռոմեացի կայսր Ավգուստոսի կողմից:
Անկարայի հռոմեական բաղնիքներ

Անկարայի միջնաբերդ

Անկարայի ամրոցի և միջնաբերդի (39°56′28″ հս․. լ. 32°51′50″ ավ. ե.HGЯO) հիմքերը դրվել են գալաթացիների կողմից, հետագայում նրա կառուցման աշխատանքները շարունակել են հռոմեացիները։ Ավելի ուշ շրջանում բյուզանդացիները և սելջուկները վերականգնման աշխատանքներ են կատարել, ինչպես նաև նոր հատվածներ են կառուցել։ Միջնաբերդի ներքին և արտաքին հատվածը, լինելով Անկարայի ամենահին հատվածներից մեկը, ունի ավանդական ճարտարապետության ուրույն նմուշներ։ Կան նաև հանգստի վայրեր։ Միջնաբերդի ներսում վերականգնված թուրքական ավանդական տները վերածվել են ժամանակակից ռեստորանների, որոնք ներկայացնում են տեղական խոհանոցը։

Միջնաբերդը պատկերված է 1927-1952 թվականների և 1983-1989 թվականների թուրքական թղթադրամների վրա։

Հռոմեական թատրոն

Ամրոցից դուրս կարելի է տեսնել Հռոմեական թատրոնի ավերակները, բեմը, հետնաբեմը։ Այստեղ հայտնաբերված հռոմեական հուշարձանները այժմ գտնվում են Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարանում։ Պեղումները դեռևս շարունակվում են։

Ավգուստոսի և Հռոմի տաճար

Ավգուստյումը, որը այժմ հայտնի է Ավգուստոսի և Հռոմի տաճար անունով, կառուցվել է մ.թ.ա. 25-20 թվականներին՝ Հռոմեական կայսրության կողմից Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները գրավելուց հետո։ Անկիրան հետագայում դարձել է Գալաթայի նահանգի կենտրոնը։ Մ.թ.ա 14 թվականին Ավգուստոսի մահից հետո Աստվածային Ավգուստոսի արարքները մակարգվել է տաճարի գավիթում լատիներենով, իսկ հունարեն թարգմանությամբ խորանում։ 2-րդ դարում Անկիրայի հնագույն միջնաբերդում գտնվող տաճարը ընդլայնվել է, իսկ 5-րդ դարում վերածվել եկեղեցու։ Այն գտնվում է քաղաքի Ուլուս թաղամասում։ 16-րդ դարում այն հանրայնացվել է ավստրիացի դեսպան Օժյե Գիսլեն դե Բուսբեկի կողմից։

Հռոմեական բաղնիքներ

Անկարայի հռոմեական բաղնիքները ունեն հռոմեական դասական բաղնիքների տեսքը՝ սառը սենյակ (frigidarium), գոլ սենյակ (tepidarium) և տաք սենյակ (caldarium): Բաղնիքները կառուցվել են 3-րդ դարի սկզբներին հռոմեացի կայսր Կարակալլայի կողմից ի պատիվ Ասկլեպիոսի՝ բժշկության աստծո։ Այսօր պահպանվել են միայն բաղնիքի հիմքերն ու առաջին հարկերը։ Այն ևս տեղակայված է Ուլուս թաղամասում։

Հռոմեական ճանապարհ

Անկարայի հռոմեական ճանապարհը կամ Cardo Maximus-ը հայտնաբերվել է 1995 թվականին թուրք հնագետ Ջևդեթ Բայբուրթլուօղլուի կողմից։ Այն ունի 216 մետր երկարություն և 6.7 մետր լայնություն։ Ճանապարհի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ հին գտածոներ, որոնք այժմ գտնվում են Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարանում։

Հուլիանոսի սյուն

Հուլիանոսի սյունը, որը այժմ գտնվում է Ուլուս թաղամասում, կանգնեցվել է 362 թվականին ի պատիվ հռոմեական կայսր Հուլիանոս Ուրացողի՝ Անկիրա այցի։

Մզկիթներ

Քոջաթեփե մզկիթ

Քոջաթեփե մզկիթը քաղաքի ամենամեծ մզկիթն է։ Այն տեղակայված է Քոջաթեփե թաղամասում և կառուցվել է 1967-1987 թվականներին օսմանյան ոճով՝ 4 մինարեթներով։

Անկարայի ամենամեծ Քոջաթեփե մզկիթը

Ահմեդ Համդի Աքսեքի մզկիթ

Ահմեդ Համդի Աքսեքի մզկիթը գտնվում է Էսքիշեհիր ճանապարհի վրա՝ Կրոնական գործերի նախագահության մոտակայքում։ Թուրքական նեոկլասիկ ոճով այս մզկիթը քաղաքի աենամեծ մզկիթներից մեկն է, որի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2013 թվականին։ Ընդհանուր աղոթքների ժամանակ այս մզկիթը կարող է տեղավորել 6 հազար մարդ, իսկ թաղման աղոթքների ժամանակ ընդհուպ մինչև 30 հազար։ Մզկիթի ճարտարապետության մեջ կան փոքրասիական սելջուկյան ոճի տարրեր։

Նոր (Ջենաբ Ահմեդ) մզկիթ

Ջենաբ Ահմեդ մզկիթը օսմանյան ամենամեծ մզկիթն է Անկարայում և կառուցվել է 16-րդ դարում հայտնի ճարտարապետ Սինանի կողմից։ Մզկիթի ամբիոնն ու աղոթատեղին ամբողջությամբ սպիտակ մարմարից են։

Հաջը Բայրամ մզկիթ

Հաջը Բայրամ մզկիթը (1428)

15-րդ դարում սելջուկյան ոճով կառուցված այս մզկիթը գտնվում է Ավգուստոսի տաճարի կողքին՝ Ուլուս թաղամասում, ճարտարապետը հայտնի չէ։ 16-րդ դարում այն վերականգնվել է ճարտարապետ Միմար Սինանի կողմից, իսկ 18-րդ դարում ավելացվել են Քյութահիայի հախճասալիկները։ Մզկիթը կառուցվել է ի պատիվ բանաստեղծ Հաջը Բայրամ Վելիի, ում գերեզմանը գտնվում է մզկիթի կողքին։ Մզկիթի ներսում ընդհանուր տարածքը կազմում է 437 մ² առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում՝ 263 մ²։

Ահի Էլվան մզկիթ

Այս մզկիթը կառուցվել է 14-15-րդ դարում Ահիների եղբայրության կողմից Ուլուս թաղամասում՝ Անկարայի միջնաբերդի մոտակայքում։ Ընկուզենուց պատրաստված ամբիոնը առանձին ուշադրության է արժանի։

Ալա ադ-Դին մզկիթ

Ալա ադ-Դին մզկիթը Անկարայի ամենահին մզկիթն է։ Այն ունի ընկուզենուց պատրաստված ամբիոն, որի վրա եղած մակագրության համաձայն մզկիթի կառուցման աշխատանքն ավարտին է հասցվել հիջրայի տարով 574 թվականին (համապատասխանում է 1178 թվականին)։ Մզկիթը կառուցվել է սելջուկյան իշխան Մուհիդդին Մեսուդ շահի՝ Անկարայի բեյի կողմից, ով Փոքրասիական սելջուկյան սուլթան Քըլըչ Արսլան II-ի որդին էր (իշխել է 1156–1192 թվականներին)։

Ժամանակակից հուշարձաններ

Հաղթանակի հուշարձան

Առաջինը՝ Հաղթանակի հուշարձան (1927)
Երկրորդը՝ Նախախեթական հուշարձան (1978)

Հաղթանակի հուշարձանը կերտել է ավստրիացի քանդակագործ Հենրիխ Կրիպպելը 1925 թվականին, իսկ Ուլուս հրապարակում տեղադրվել է 1927 թվականին։ Հուշարձանը ամբողջությամբ պատրաստված է մարմարից և բրոնզից և ներկայացնում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին՝ ձի հեծած, հանրապետական շրջանի ժամանակակից ռազմական համազգեստով և ֆելդ-մարշալի կոչումով։

Աթաթուրքի արձան

Արձանը տեղակայված է Հաղթանակի հրապարակում, պատրաստված է մարմարից և բրոնզից։ Արձանի հեղինակն է իտալացի հայտնի քանդակագործ Պիետրո Կանոնիկան։

Ապահով, վստահ ապագայի հուշարձան

Այս հուշարձանը, որը գտնվում է Քըզըլայ հրապարակի մոտակայքում՝ Վստահության այգում, ստեղծվել է 1935 թվականին և կրում է Աթաթուրքի խորհուրդը իր ժողովրդին՝ «Թու՛րք, եղիր հպարտ, շատ աշխատիր և հավատա ինքդ քեզ»։

Հուշարձանը դրոշմված է 1937–1952 թվականների թուրքական 5 լիրա թղթադրամի վրա և 1939-1946 թվականների 1000 լիրա թղթադրամի վրա։

Նախախեթական հուշարձան

Հուշարձանը կառուցվել է 1978 թվականին, գտնվում է Սըհհիյե հրապարակում։ Այս հուշարձանը խորհրդանշում է նախախեթական արևի սկավառակ (այն հետագայում օգտագործվել է նաև խեթերի կողմից) և նվիրված է Փոքր Ասիայի հնագույն քաղաքակրթությանը։ Նախախեթական արևի սկավառակը նախկինում օգտագործվել է որպես Անկարայի քաղաքապետարանի տարբերանշան, այնուհետև որպես Մշակույթի և զբոսաշրջության նախարարության տարբերանշան։

Իջևանատներ

Սուլուհան

Սուլուհանի հյուրատուն (1511)

Սուլուհանը Անկարայում գտնվող պատմական իջևանատուն է։ Այն նաև կոչվում է Հասանփաշա իջևանատուն (հան)։ Իջևանատունը գտնվում է Ուլուս հրապարակից 400 մետր հարավ-արևելք՝ Հաջըդողան թաղում։ Ըստ շինության վկայագրի (vakfiye) օսմանյան շրջանի այս իջևանատունը կառուցվել է Հասան փաշայի հրամանով 1508-1511 թվականներին, իսկ ավարտին է հասցվել սուլթան Բայազեդ II-ի կառավարման վերջին տարիներին։ Իջևանատունը ունի 102 սենյակներ (այժմ խանութներ), որոնք նայում են երկու այգիներին։ Յուրաքանչյուր սենյակ ունի պատուհան, որմնախորշ և բուխարի։

Չենգելհան Ռահմի Քոչ թանգարան

Չենգելհան Ռահմի Քոչ թանգարանը արդյունաբերական տեխնոլոգիաների թանգարան է, որը գտնվում է Չենգել իջևանատանը (հան), վերջինս կառուցվել է 1523 թվականին սուլթան Սուլեյման Փառահեղի կառավարման վաղ շրջանում։ Այստեղ ներկայացված են 1850-ական թվականներից ի վեր պահպանված արդյունաբերական, տեխնոլոգիական արտեֆակտներ։ Այստեղ կան նաև հատվածներ, որոնք պատմում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի, Վեհբի Քոչի՝ Ռահմի Քոչի հոր և Թուրքիայի առաջին արդյունաբերողներից մեկի, ինչպես նաև քաղաք Անկարայի մասին։

Առևտուր

Աթաքուլե աշտարակ (1989)


Անկարա այցելող զբոսաշրջիկները սիրում են այցելել Չըքրըքչըլար բլուրը Ուլուսի մոտակայքում, որտեղ կարելի է գտնել ավանդական գործվածքներ, ձեռագործ գորգեր, կաշվից ապրանքներ բավականին էժան գներով։

Բաքըրջըլար շուկան (պղնձագործների) հայտնի է ոչ միայն պղինձով, այստեղ կարելի է գտնել նաև զարդեղեն, գորգեր, հնություններ, ասեղնագործված իրեր։ Բլրի ստորին հատվածից մինչև միջնաբերդի մուտքը կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառվում են համեմունքներ, չորացված մրգեր, ընդեղեն և այլ ապրանքներ։

Ժամանակակից առևտրի կենտրոնները գտնվում են Քըզըլայում կամ Թունալը Հիլմի պողոտայում, ինչպես նաև Քարում մոլում (անվանվել է ի պատիվ հնագույն ասորական առևտրական գաղութ Քարումի, որը ստեղծվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններում), որը գտնվում է պողոտայի վերջում, նաև Չանքայայում՝ քաղաքի ամենաբնակեցված թաղամասում։

Չանքայայի Աթրիում մոլի կողքին գտնվող Աթաքուլե աշտարակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաքը, աշտարակի վերևում կա պտտվող ռեստորան։ Արմադա առևտրի կենտրոնի խորհրդանշանը խարիսխ է, և մուտքի մոտ կանգնեցված է խարսխի մեխ արձան՝ ի պատիվ քաղաքի հունական անվանման՝ Անկիրա, որը նշանակում է խարիսխ։ Նմանապես արձանը կապված է առևտրի կենտրոնի իսպանական անվան հետ՝ Արմադա, որը նշանակում է նավատորմ։

1970-ական թվականներին Անկարան սկսում է ընդարձակվել դեպի արևմուտք, այդ ընթացքում մի շարք ժամանակակից, արվարձանային ոճով կառուցված մինի քաղաքներ են ձևավորվում արևմտյան մայրուղու երկայնքով, որը հայտնի էր Էսքիշեհիրի ճանապարհ անունով։ Մայրուղու վրա գտնվող Արմադա, CEPA և Քնեթփարք, Ումիթքյոյում Արկադիում, Գալերիա և Գորդիոն, Բիլքենթ կենտրոնում Ռեալ առևտրի մեծ կենտրոնները առաջարկում են հյուսիսամերիկյան և եվրոպական ոճի գնումների հնարավորություններ։ Ստամբուլի մայրուղու վրա է գտնվում նորաբաց ԱՆԿԱ մոլը, որտեղ կարելի է գտնել միջազգային հայտնի ապրանքանիշներ։ Անկարայի շրջանում սա ամենամեծ առևտրի կենտրոնն է։ 2014 թվականին Անկարայում բացվել են մի շարք նոր առևտրի կենտրոններ՝ Մևլյանայի զբոսայգում գտնվող Taurus և New Level:

Մշակույթ

Արվեստ

Էվքաֆի պատմական շենքը (1929) Թուրքիայի պետական թատրոնի գլխամասն է: Այս շենքում են գտնվում նաև Փոքր թատրոնը և Օդա թատրոնը:
Թուրքիայի օպերայի և բալետի պետական թատրոնի մասը կազմող Անկարայի օպերային թատրոնը (1933)
Բիլքենթի համերգասրահ

Թուրքիայի օպերայի և բալետի պետական թատրոնի գլխամասը գտնվում է Անկարայում և քաղաքում առկա է երեք վայրերում՝

  • Անկարայի օպերայի թատրոնը (հայտնի է նաև Մեծ թատրոն անունով) օպերայի և բալետի ամենամեծ թատրոնն է քաղաքում։

Երաժշտություն

Անկարայում կան դասական երաժշտության 5 նվագախմբեր՝

  • Նախագահական սիմֆոնիկ նվագախումբ,
  • Բիլքենթի սիմֆոնիկ նվագախումբւ Թուրքիայի ամենամեծ սիմֆոնիկ նվագախումբն է,
  • Հաջեթեփեի սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 2003 թվականին,
  • Բաշքենթի օդա նվագախումբ։

Քաղաքում կա 4 համերգասրահ՝

  • Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի համերգասրահ,
  • Բիլքենթի համերգասրահը կատարողական արվեստի կենտրոն է Անկարայում։ Այն գտնվում է Բիլքենթի համալսարանական տարածքում,
  • Հանդիսությունների համերգասրահ, որը հայտնի է տանգոյի բեմադրություններով,
  • Չանքայայի ժամանակակից արվեստների կենտրոնի համերգասրահ, որը հիմնադրվել է 1994 թվականին։

Քաղաքում անցկացվել են բազմաթիվ երաժշտական, թատերական և կինոփառատոններ՝

  • Անկարայի միջազգային երաժշտական փառատոն, որը Թուրքիայի մայրաքաղաքում կազմակերպվող դասական երաժշտության և բալետի փառատոն է։

Անկարայում կան նաև այլ համերգասրահներ՝ Էսքիյենի, Ջոլի Ջոկեր, Քայթ, Նեֆես բար, Փեսիջ փաբ և այլն։

Թատրոն

Թուրքական պետական թատրոնները ևս իրենց գլխամասն ունեն Անկարայում և ներկայացնում են հետևյալ թատրոնները՝

  • 125-ամյակի Չայյոլի բեմ
  • Անկարայի պետական թատրոն
  • Փոքր թատրոն
  • Շինասի բեմ
  • Աքյուն բեմ
  • Ալթընդաղ թատրոն
  • Իրֆան Շահինբաշ ստուդիա-բեմ
  • Օդա թատրոն
  • Մահիր Ջանովա բեմ
  • Մուհսին Էրթուղրուլ բեմ

Թանգարաններ

Անկարայում կան 50 թանգարաններ

Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարան

Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարանի հուշարձան

Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարանը գտնվում է Անկարայի միջնաբերդի մուտքի մոտ։ Այն 15-րդ դարի բեդեսթեն է (փակ շուկա), որը վերականգնվել է և այժմ այստեղ են գտնվում պալեոլիթի, նեոլիթի, նախախեթական, խեթական, փռյուգիական, ուրարտական և հռոմեական գտածոներ և մշակութային արժեքներ, իսկ թանգարանի մի ամբողջ հատված նվիրված է լիդիական գանձերին։

Անըթքաբիր

Անըթքաբիրը գտնվում է մի բարձրադիր բլրի վրա, որը ձևավորում է քաղաքի Անըթթեփե թաղամասը, այստեղ է գտնվում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։ Այն կառուցվել է 1953 թվականին և իրենից ներկայացնում է հին ու նոր ճարտարապետական ոճերի խառնուրդ։ Հարակից թանգարանում է գտնվում Աթաթուրքի մոմե արձանը, նրա նամակները, անձնական իրերը, ինչպես նաև ցուցադրված են Քեմալի կյանքի կարևոր պահերի լուսանկարները։ Անըթքաբիրը բաց է ամեն օր մինչդեռ հարակից թանգարանը բաց է ամեն օր բացի երկուշաբթի օրերից։


Անըթաբիրի համայնապատկերը։ Այն համարվում է Անկարայի ամենահայտնի տեսարժան վայրը։
Անըթաբիրի համայնապատկերը։ Այն համարվում է Անկարայի ամենահայտնի տեսարժան վայրը։


Անկարայի ազգագրական թանգարան (1928)
Արվեստի և ճարտարապետության պետական թանգարան (1930)
Փոքրասիական քաղաքակրթությունների թանգարան (1921)
Ազգայնական պատերազմի թանգարան (1961)
Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի գիտության և տեխնոլոգիաների թանգարան (2003)

Անկարայի ազգագրության թանգարան

Անկարայի ազգագրության թանգարանը գտնվում է Ուլուս թաղամասում գտնվող Թալեաթ փաշա զբոսայգում՝ Անկարայի օպերայի թատրոնի դիմաց։ Այստեղ կան ֆոլկլորի տարրեր, սելջուկյան և օսմանյան շրջանի նմուշներ։ Թանգարանի շենքի առջև կանգնեցված է ձիավոր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մարմարե և բրոնզե արձանը, որը կերտվել է 1927 թվականին իտալացի հայտնի քանդակագործ Պիետրո Կանոնիկայի կողմից

Բալետի պարողները արձանները, որոնք գտնվում են Քավաքլըդերեում, քանդակված են Մեթին Յուրդանուրի կողմից:

Արվեստի և ճարտարապետության պետական թանգարան

Արվեստի և ճարտարապետության պետական թանգարանը, որը բացվել է 1980 թվականին, գտնվում է Ազգագրության թանգարանի մոտակայքում։ Թանգարանում են գտնվում 19-րդ դարից վերջից միչ օրս թուրքական արվեստի հարուստ հավաքածուներ։

Ջեր Մոդեռն

Ջեր Մոդեռնը Անկարայի ժամանակակից արվետների թանգարան է, որը բացվել է 2010 թվականի ապրիլի 1-ին։ Այն գտնվում է TCDD Ջեր պատմական արհեստանոցների վերանորոգված շենքում։ Թանագարանում է գտնվում Թուրքիայի ամենամեծ ցուցասրահը։ Թանգարանում ներկայացվում են ժամանակակից արվեստի նմուշներ, տեղի են ունենում ժամանակակից արվեստի հետ կապված միջոցառումներ։

Ազգայնական պատերազմի թանգարան

Ազգայնական պատերազմի թանգարանը գտնվում է Ուլուս հրապարակում։ Այն Թուրքիայի Հանրապետության առաջին կառավարության շենքն է։ Ինչպես երևում է ներկայացված լուսանկերներից ազգայնամոլական պատերազմը ծրագրվել և իրականացվել է հենց այստեղից։ Թանգարանի մի հատվածում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության նախկին նախագահների մոմե արձանիկները։

Մեհմեթ Աքիֆի գրականության թանգարան-գրադարան

Մեհմեթ Աքիֆի գրականության թանգարան-գրադարանը կարևոր գրադարան-թանգարան է, ինչպես նաև արխիվ, որը հիմնադրվել է 2011 թվականին և նվիրված Մեհմեթ Աքիֆ Էրսոյին (1873–1936)՝ Թուրքիայի ազգային օրհներգի՝ Անկախության երթի հեղինակին։

TCDD բացօթյա շոգեքարշի թանգարան

TCDD բացօթյա շոգեքարշի թանգարանը բացօթյա թանգարան է, որը ներկայացնում է շոգեքարշի պատմությունը։

Անկարայի ավիացիայի թանգարան

Անկարայի ավիացիայի թանգարանը գտնվում է Էթիմեսգութում՝ Ստամբուլ փողոցի մոտակայքում։ Թանագարանը բացվել է 1998 թվականի սեպտեմբերին։ Այստեղ են գտնվում բազմաթիվ հրթիռներ, ավիացիոն սարքավորումներ և ինքնաթիռներ, որոնք օգտագործվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից (այնպիսի մարտական ինքնաթիռներ, ինչպիսիք են՝ F-86 Սեյբր, F-100 Սուպեր Սեյբր, F-102 Դելտա Դեգգըր, F-104 Սթարֆայթեր, F-5 Ֆրիդոմ Ֆայթեր, F-4 Ֆենթըմ, ինչպես նաև բեռնատար ինքնաթիռներից C-160 Թրենսոլը)։ Թանգարանում ներկայացված են նաև հունգարական MiG-21, պակիստանական MiG-19 և բուլղարական MiG-17 ինքնաթիռները։

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի գիտության և տեխնոլոգիաների թանգարան

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի գիտության և տեխնոլոգիաների թանգարանը գտնվում է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի տարածքում։

Սպորտ

Անկարա արենա (2010)

Ինչպես Թուրքիայի մնացած քաղաքներում, այնպես էլ Անկարայում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Քաղաքը այժմ ունի ֆուտբոլային մեկ ակումբ, որը մրցում է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում։ Գենչլերբիրլիղին ստեղծվել է 1923 թվականին և հայտնի է Անկարայի փոթորիկ անունով, գույների պատաճառով՝ կարմիր և սև, նրանց հաճախ կոչում են Կակաչներ։ 1987 և 2001 թվականներին նրանց եղել են Թուրքիայի գավաթակիրները։ Անկարագյուջուն ստեղծվել է 1910 թվականին, այն Անկարայի ամենահին ակումբն է և համագործակցել է Անկարայի ռազմատեխնիկա արտադրող ընկերության հետ։ Կան նաև այլ փոքր թիմեր, որոնք բարձր լիգաներում չեն խաղում։

Թուրքիայի բասկետբոլի առաջնությունում Անկարան ներկայացնում է Թուրք Թելեքոմը, որը մարզվում է Անկարա արենայում, և CASA TED համալսարանականները, որոնք մարզվում են TOBB-ի սպորտային սրահում։

Հալքբանք Անկարան այժմ տղամարդկանց վոլեյբոլում ուժեղագույնն է, որը երկար տարիներ անընդհատ հաղթում է Թուրքիայի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունում, նույնիսկ 2013 թվականին հաղթել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթում։

Անկարայի չմշկասահքի պալատում տեղի են ունենում քաղաքի չմշկասահքի և հոկեյի առաջնությունները։

1980-ական թվականներից սկսած Թուրքիայում շատ հայտնի է սքեյթբորդինգը, որի համար բավականին հարմար վայրեր կան։ Սքեյթբորդինգով զբաղվողները սովորաբար հավաքվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մոտ գտնվող զբոսայգում։

2012 թվականին կառուցվել է THF մարզադահլիճը, որտեղ տեղի են ունենում հանդբոլի առաջնությունները։

Զբոսայգիներ

Գյոքսու զբոսայգի
Գենչլիք զբոսայգի (Երիտասարդության)

Անկարայում կան բազմաթիվ զբոսայգիներ և բացօթյա տարածքներ, որոնք հիմնականում ստեղծվել են հանրապետության ձևավորման առաջին տարիներին և հետագայում պահպանվել և ընդարձակվել են։ Այս զբոսայգիներից ամենանշանակալի են՝ Երիտասարդության զբոսայգին, Բուսաբանական այգին, Սեղմենլեր զբոսայգին, Անայասա (սահմանադրության) զբոսայգին, Քուղուլու զբոսայգին (որը հայտնի է չինական կառավարության կողմից նվեր ստացված կարապներով), Աբդի Իփեքչի զբոսայգին, Էսերթեփե զբոսայգին, Գյուվեն զբոսայգին, Անկախության զբոսայգին, Ալթընփարքը, Հրաշքների երկիր և Գյոքսու զբոսայգիները։

Գենչլիք զբոսայգին պատկերված է եղել 1952-1976 թվականների թուրքական 100 լիրա թղթադրամի վրա։

Աթաթուրքի անվան անտառային ֆերմայում կա կենդանաբանական այգի, գյուղատնտեսական ֆերմաներ, ջերմոցներ, ռեստորաններ, կաթնատնտեսական ֆերմա և գարեջրատուն։ Սա հրաշալի վայր է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը։ Այստեղ է գտնվում նաև Սալոնիկի տան ճիշտ կրկնօրինակը, որտեղ 1881 թվականին ծնվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։

Կրթություն

Համալսարաններ

Առհասարակ ողջ Թուրքիայում Անկարան աչքի է ընկնում բազմաթիվ համալսարաններով։ Դրանց մեջ են մտնում ներքոնշյալ համալսարանները, որոնց մի մասը բավականին ճանաչված են՝

  • Անկարայի համալսարան
  • Բաշքենթի համալսարան
  • Թուրքական կրթական ասոցիացիայի համալսարան
  • Ոսկե կոկոնի համալսարան
  • Աթըլըմ համալսարան
  • Թուրքական ավիացիոն ասոցիացիայի համալսարան
  • Բիլքենթի համալսարան
  • Չանքայա համալսարան
  • Գազի համալսարան
  • Հաջեթեփեի համալսարան
  • Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան
  • TOBB տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարան
  • Ուֆուք համալսարան
  • Յըլդըրըմ Բայազեդ համալսարան
  • Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիա
  • Թուրքական ռազմական ակադեմիա
  • Թուրքական ոստիկանության ազգային ակադեմիա

Կենդանական աշխարհ

Անգորական կատու

Անգորական կատու

Անկարան հայտնի է ընտանի կատվի տեսակով, որը կոչվում է թուրքական անգորա կամ պարզապես անգորական կատու։ Անգորական կատուն հին ժամանակներից հայտնի է եղել, այն հանդիսանում է Վանա կատուների ցեղատեսակի մի մասը, որոշակի նմանություններ ունի նաև պարսկական կատվուների հետ։

Հիմնականում ունենում են սպիտակ, փափուկ մազածածկույթ, երբեմն բավականին երկար։ Այս կենդանիները հայտնի են իրենց փայլուն սպիտակ մազածածկույթով, սակայն այսօր կան բազմաթիվ տեսակներ, որոնք ունեն սև, կապույտ և կարմրավուն մորթի։ Լինում են նաև խառը գույներով։

Անգորական կատուների աչքերը կարող են լինել կապույտ, կանաչ կամ էլ դեղին, իսկ երբեմն էլ մեկը կապույտ, իսկ մյուսը կանաչ կամ դեղին։ W գենը, որը պատասխանատու է սպիտակ մորթի և կապույտ աչքի համար, վերաբերում է նաև լսողությանը. եթե կատուն ունի կապույտ աչք, ապա նրա համապատասխան ականջը խուլ է։ Այնուամենայնիվ բավականին շատ կապույտ և տարբեր աչքեր ունեցող սպիտակ կատուներ նորմալ լսողություն ունեն։ Ամեն դեպքում նույնիսկ խուլ կատուներին տանը պահելիս որևէ լուրջ խնդիր չի լինում։

Այս կատուների ականջները մեծ են և ցցված, աչքերը նշաձև են, մեկ այլ բնորոշ հատկանիշ է այս կենդանիների համար պոչը, որը հաճախ զուգահեռ են պահում պոչին։

Անգորական նապաստակ

Անգորական նապաստակ

Անգորական նապաստակը ընտանի նապաստակի տեսակ է, որն առանձնանում է իր երկար և փափուկ մազածածկույթով։ Այս տեսակը շատ հայտնի է եղել 18-րդ դարում ֆրանսիական արքունիքում և դարավերջին տարածում է գտել նաև ամբողջ Եվրոպայում։ ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել է 20-րդ դարի սկզբին։ Այս տեսակը բազմացվում է հատկապես իրենց անգորական բրդի համար, որը փափուկ է և մետաքսանման։ Անգորական նապաստակները ծիծաղելի տեսք ունեն, քանի որ տարօրինակ ձևով նման են բրդե գնդակի։ Պետք է շատ զգուշորեն խնամել այս կենդանիներին, որպեսզի նրանց բուրդը չխճճվի և փայլը չկորցնի։ Հաճախ ամռանը անգորական նապաստակների բուրդը խուզում են, քանի որ չափից շատ տաքությունը կարող է վնասել կենդանուն։

Անգորական այծ

Անգորական այծ

Անգորական այծը ընտանի այծի տեսակ է, որը տարածված է Փոքր Ասիայում և հիշատակվում է դեռ վաղ ժամանակներից։ Այն առաջին անգամ ներկայացվել է Եվրոպային Սրբազան հռոմեական կայսր Կառլոս V-ի կողմից 1554 թվականին, սակայն հետագայում այս կենդանիների ներմուծումը Եվրոպա հաջողություն չի ունեցել և դադարել է։ Անգորական այծը ներկայացվել է ԱՄՆ-ին 1849 թվականին Ջեյմս Դեվիսի կողմից։ Աբդուլ Մեջիդ I-ը անգորական 7 այծ է նվիրում Դեվիսին, որը օգտակար խորհուրդներ էր տվել բամբակի ճիշտ աճեցման վերաբերյալ։

Անգորական այծից ստացվող բուրդը կոչվում է մոհայիր։ Յուրաքանչյուր տարի մեկ այծից կարելի է ստանալ 5-8 կգ բուրդ։ Անգորական այծերին խուզում են տարեկան երկու անգամ ի տարբերություն ոչխարների, որոնք խուզում են տարեկան մեկ անգամ։ Այս կենդանիները ունեն հատուկ սննդային պահանջներ, որը պայմանավորված է իրենց մազածածկույթի արագ աճի հետ։ ԱՄՆ, Թուրքիան և Հարավային Աֆրիկան մոհայիր արտադրող խոշոր պետություններն են։

Երկար տարիներ անգորական այծերին բուծում էին նրանց սպիտակ մազածածկույթի համար։ Սակայն 1998 թվականից սկսեցին բուծել նաև գունավոր անգորական այծեր։ Այսօր անգորական այծերը լինում են սպիտակ, սև և շագանակագույն։

Անգորական այծերը պատկերված են եղել 1938-1952 թվականների թուրքական 50 լիրա թղթադրամների հետևի մասում։

Պատկերասրահ

Միջազգային հարաբերություններ

Քույր քաղաքներ

Անկարայի քույր քաղաքներն են՝

Գործընկեր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. http://www.turkstat.gov.tr/PreHaberBultenleri.do?id=27587
  2. «Turkey: Major cities and provinces». citypopulation.de. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Municipality of Ankara: Green areas per head». Ankara.bel.tr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  4. «Judy Turman: Early Christianity in Turkey». Socialscience.tjc.edu. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  5. «Saffet Emre Tonguç: Ankara (Hürriyet Seyahat)». Hurriyet.com.tr. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  6. Gorny, Ronald L. "Zippalanda and Ankuwa: The Geography of Central Anatolia in the Second Millennium B.C." The Journal of the American Oriental Society. Vol. 117 (1997).
  7. 7,0 7,1 7,2 Baynes, 1878, էջ 45
  8. 8,0 8,1 8,2 8,3 Chisholm, 1911, էջեր 40–41
  9. «Ankara» (Turkish). Turkish State Meteorological Service. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Türkiye istatistik kurumu Address-based population survey 2007. Retrieved on 9 October 2008.
  11. Pausanias, Description of Greece, 1.4.1., "Ancyra was actually older even than that."
  12. Livy, xxxviii. 16
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 Belke, Klaus (1984). «Ankyra». Tabula Imperii Byzantini, Band 4: Galatien und Lykaonien (German). Vienna: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften. էջեր 126–130. ISBN 978-3-7001-0634-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Gezenadam: "Susuz Su Perileri"». GezenAdam.
  15. «İnat değil kent kazandı». hurriyet.com.tr. 2010 թ․ դեկտեմբերի 20.
  16. Columbia Lippincott Gazetteer
  17. Rockwell, 1911
  18. Parvis, 2006, էջեր 325–345
  19. Gibbon, Edward. The History of the Decline and Fall of the Roman Empire. էջ Chapter 23.
  20. 20,0 20,1 Bull Universi Dominici gregis, in Giovanni Domenico Mansi, Sacrorum Conciliorum Nova et Amplissima Collectio, vol. XL, coll. 779–780
  21. 21,0 21,1 F. Tournebize, v. II. Ancyre, évêché arménien catholique, in Dictionnaire d'Histoire et de Géographie ecclésiastiques, vol. II, Paris 1914, coll. 1543–1546
  22. «MAN Turkiye». man.com.tr.
  23. «EGO Genel Müdürlüğü». Ego.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  24. «Largest urban ropeway on Eurasian continent opens to celebrations in Ankara». Leitner ropeways. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  25. «Successful inauguration of Ankara – Istanbul High Speed Line». uic.org.
  26. «Ankara Public Transportation Statistics». Global Public Transit Index by Moovit. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. Material was copied from this source, which is available under a Creative Commons Attribution 4.0 International License.
  27. «Turkey's Prime Minister: Erdoğan v. judges, again». The Economist. 411 (8883): 32–36. 2014 թ․ ապրիլի 19.
  28. «Turkish opposition party will challenge Ankara vote – Al-Monitor: the Pulse of the Middle East». Al-Monitor.
  29. «Is Something Rotten In Ankara's Mayoral Election? A Very Preliminary Statistical Analysis – Erik Meyersson». Erik Meyersson.
  30. Joe Parkinson And Emre Peker (2014 թ․ ապրիլի 1). «Turkish Opposition Cries Vote Fraud Amid Crackdown – WSJ». WSJ.
  31. «Turkey's opposition to contest Ankara local poll result, citing election fraud». voiceofrussia.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  32. «CHP's Ankara candidate vows to defend votes as police crack down on protest – POLITICS». hurriyetdailynews.com.
  33. «Turkey's Weirdest Mayor Won't Be Distracted By Electoral Fraud Allegations». VICE News.
  34. The citadel was depicted in the following Turkish banknotes: Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 15 Հունիս 2009 Wayback Machine. Banknote Museum. – Links retrieved on 20 April 2009. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  35. Chisholm, 1911b, էջ 953
  36. «Roma Yolu». arkitera.com. 2007 թ․ մարտի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  37. Sargın, Haluk (2012). Antik Ankara (Turkish). Ankara: Arkadaş Yayınevi. էջեր 126, 127, 128. ISBN 978-975-509-719-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. (թուրքերեն)Ahmet Hamdi Akseki Mosque has been opened for prayers Արխիվացված 18 Փետրվար 2015 Wayback Machine
  39. SonTech Yazılım. «: Hacı Bayram-ı Veli :. hacıbayramveli, hacı bayramveli, haci bayrami veli, hacıbayram, nasihatleri, hacı bayram cami, hayatı, hacıbayram-ı veli». Hacibayramiveli.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  40. «Museums – Ankara.com: City guide of Turkey's Capital». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  41. Ministry of Culture page. (թուրքերեն)
  42. Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 15 Հունիս 2009 Wayback Machine. The Banknotes of 2. Emission Group – Five Turkish Lira – I. Series Արխիվացված 3 Փետրվար 2012 Wayback Machine
  43. Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 15 Հունիս 2009 Wayback Machine. Banknote Museum: 2. Emission Group – One Thousand Turkish Lira – I. Series Արխիվացված 25 Փետրվար 2009 Wayback Machine & II. Series Արխիվացված 12 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  44. History of Ankara (թուրքերեն)
  45. «Eski Han'a yeni çehre: Suluhan/Kent Tarihi/milliyet blog». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  46. Tuncer, Mehmet. «Ankara: ESKİ HAN'A YENİ ÇEHRE : SULUHAN». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  47. «Index of /». Boorkestrasi.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  48. Planet, Lonely. «Museum of Anatolian Civilisations – Lonely Planet». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  49. «Ethnography Museum of Ankara – Müze». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  50. «Ankara Art and Sculpture Museum Directorate». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  51. «Turkish Air Force > Turkish Air Force > Air Force Museums > Ankara Aviation Museum». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  52. «Hentbol-Şampiyon kim olacak?». Sports TV (Turkish). 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 15 Հունիս 2009 Wayback Machine. Banknote Museum: 5. Emission Group – One Hundred Turkish Lira – I. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine, II. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine, III. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine, IV. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine, V. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine & VI. Series Արխիվացված 4 Փետրվար 2009 Wayback Machine
  54. Central Bank of the Republic of Turkey Արխիվացված 15 Հունիս 2009 Wayback Machine. Banknote Museum:
    2. Emission Group – Fifty Turkish Lira – I. Series Արխիվացված 25 Փետրվար 2009 Wayback Machine;
    3. Emission Group – Fifty Turkish Lira – I. Series Արխիվացված 25 Դեկտեմբեր 2008 Wayback Machine & II. Series Արխիվացված 12 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  55. «Sister Cities of Ankera». Ankera, Turkey: T.C. Ankara Büyükþehir Belediyesi Baþkanlýðý. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  56. «International Cooperation: Sister Cities». Seoul Metropolitan Government. www.seoul.go.kr. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  57. «Seoul -Sister Cities [via WayBackMachine]». Seoul Metropolitan Government (archived 2012-04-25). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Sister Cities». Beijing Municipal Government. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  59. daenet d.o.o. «Sarajevo Official Web Site: Sister cities». Sarajevo.ba. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  60. «Twinning Cities: International Relations» (PDF). Municipality of Tirana. www.tirana.gov.al. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  61. «Tbilisi Sister Cities». Tbilisi City Hall. Tbilisi Municipal Portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  62. «Oraşe înfrăţite (Twin cities of Minsk) [via WaybackMachine.com]» (Romanian). Primăria Municipiului Chişinău. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «Twin towns and Sister cities of Minsk [via WaybackMachine.com]» (Russian). The department of protocol and international relations of Minsk City Executive Committee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. «Signing Sister City Protocol between Zagreb and Ankara». Ankara Metropolitan Municipality. 2008 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  65. «Frequently Asked Questions – Office of Protocol and International Affairs». District of Columbia. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  66. Bangkok Metropolitan Administration; Greater Ankara Municipality (2012 թ․ մարտի 21). «Friendship and cooperation agreement between Bangkok Metropolitan Administration of the Kingdom of Thailand and the Greater Ankara Municipality of the Republic of Turkey» (PDF).
  67. «Tehran, Ankara to Sign Sister City Agreement Today». FarsNews. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  68. «Doha, Ankara sign twinning agreement». Gulf Times. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  69. «Kardeş Kentleri Lists ve 5 Mayıs Avrupa Günü Kutlaması [via WaybackMachine.com]» (Turkish). Ankara Büyükşehir Belediyesi – Tüm Hakları Saklıdır. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)