Անտոնիո Ռյուդիգեր (գերմ.՝ Antonio Rüdiger, մարտի 3, 1993(1993-03-03), Բեռլին, Գերմանիա), Գերմանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
Ռյուդիգերը Շտուտգարտի ակադեմիայում հայտնվել է 2011 թվականին։ Շտուտգարտ II-ի կազմում իր անդրանիկ հանդիպումը անցկացրել է նույն թվականի հուլիսի 23-ին 3-րդ Բունդեսլիգայի հերթական տուրի Արմինիա Բիլեֆելդի դեմ խաղում։
2012 թվականի հունվարի 29-ին Ռյուդիգերը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Շտուտգարտի առաջին թիմի կազմում Մյոնխենգլադբախի Բորուսսիայի դեմ խաղում։
2013 թվականի ապրիլի 19-ին Ռյուդիգերը երկարաձգեց պայմանագիրը Շտուտգարտի հետ մինչև 2017 թվականի հունիսը։
2015 թվականի օգոստոսի 17-ին վարձավճարի հիմունքներով տեղափոխվեց իտալական Ռոմա, մի քանի ամիս անց իտալական ակումբը գնեց ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ 2022 թվականի հունիսի 2-ին Ռյուդիգերը տեղափոխվեց Մադրիդի Ռեալ՝ որպես ազատ գործակալ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր՝ սկսած 2022–23 մրցաշրջանից։
Ընտանիք
Ռյուդիգերի հայրը՝ Մաթիաս Ռյուդիգերն է, էթնիկ գերմանացի, իսկ մայրը՝ Լիլին, ծագումով Սիերա Լեոնեից է։ Ռյուդիգերը դավանում է իսլամական կրոնին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գերմանիայի հավաքականի կազմեր |
---|
| |
|