Առևտրի համաշխարհային կենտրոն 3

Առևտրի համաշխարհային կենտրոն 3
Տեսակերկնաքեր
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՓողոցGreenwich Street? (175)
Ճարտարապետական ոճմոդեռնիզմ
Բարձրություն328,9 մետր
Հարկեր69
Ստորգետնյա հարկեր4
Վերելակներ44
Շինանյութապակի
Մասն էWorld Trade Center
ՍեփականատերSilverstein Properties?
Օգտագործվում էգրասենյակ
Հիմնադրված է2018
Բացվածհունիսի 11, 2018
ՇինարարTishman Realty & Construction
ՃարտարապետՌիչարդ Ջորջ Ռոջերս
ՃարտարագետWSP Global
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Առևտրի համաշխարհային կենտրոն 3 (անգլ.՝ Three World Trade Center), երկնաքեր, Նյու Յորքում։ Շինությունը կառուցվել է Ռիչարդ Ջորջ Ռոջերսի ծրագրով, նա Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր է։ Շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվել է 2018 թվականին։

Նկարագրություն

Գրասենյակային շենքը գտնվում է Գրինվիչ փողոցի արևելյան մասում, այն տեղում, որտեղ գտնվել է Մարիոտ հյուրանոցը, որը փլուզվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումների ժամանակ։

Շենքի գրասենյակային տարածքը՝ (53 հարկ և 5 առևտրային տարածք) 853 440 մ²։

Համաշխարհային առևտրական կենտրոն 3-ը նախագծվել է ըստ ոսկե կանոնների՝ հաշվի առնելով էներգետիկ և էկոլոգիական նախագծումով LEED (Leadership in Energy and Environmental Design):

Շինարարության ընթացքը

2-րդ, 3-րդ և 4-րդ աշտարակների կառուցումը ավարտվել է 2008 թվականին։

2009 թվականի մայիսի 11-ին հայտարարություն եղավ, ըստ որի պետք էր շինությունից հանել 4 հարկ։ Այս ծրագիրը, որով պետք էր կարճատել շինության հարկերը, երկու անգամ պակասեցրեց գրասենյակների տարածքը՝ հասցնելով մինչև 460 000 մ²։

3-րդ կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերին, որի շինարարական աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2015 թվականին։

2014 թվականի հունիսի 25-ին որոշել են շինարարությունն ավարտին հասցնել մինչև 2017 թվականի ձմեռը։ 2015 թվականի կեսին փոփոխվել է շենքի բարձրությունը։

2016 թվականի հունիսի 23-ին շենքը հասավ իր պլանավորած բարձրությանը։ Շինության հիմքը գցելու արարողության ժամանակ 2 տոննանոց շաղախե դույլ լցվեց աշխատողների և ղեկավարների կողմից։

2016 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան վերամբարձ կռունկը բախվել է 12-րդ հարկի ապակե պանելին և ջարդել այն։ Ոչ ոք չի տուժել։

Շինությունը բացվել է 2018 թվականի հունիսի 11-ին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.skyscrapercenter.com/building/3-world-trade-center/273
  2. https://www.emporis.com/buildings/252968/three-world-trade-center-new-york-city-ny-usa
  3. Topping Out Ceremony at 3 World Trade Center || World Trade Center
  4. «Port Authority wants to dump three of five proposed skyscrapers for WTC site». NY Daily News. 2009 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  5. Porter, Dave (2014 թ․ հունիսի 25). «Deal Reached to Finish 3 World Trade Center Tower». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  6. YIMBY, New York (2015 թ․ օգոստոսի 12). «Three World Trade Center Gets Height Cut, Will Stand 1,079 Feet Tall». New York YIMBY. New York. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  7. «3 World Trade Center Marks Milestone With Topping Out Ceremony». CBS New York. 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Crane accident smashes 12th-story window at WTC». nydailynews.com. New York Daily News. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  9. 3 World Trade Center officially opens, the fourth WTC building completed

Արտաքին հղումներ