Արդեշ (գավառ)

Արդեշ
Ardėche
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕվրեն-Ռոն-Ալպեր
ՎարչկենտրոնՊրիվա
Ամենաբարձր կետMount Mézenc?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն331 415 մարդ (հունվարի 1, 2021)
Խտություն56
Տարածք5 529
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԼուար, Վերին Լուար, Լոզեր, Գար, Վոքլյուզ, Դրոմ և Իզեր
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-07
Անվանված էArdèche?
ardeche.fr(ֆր.)

Արդեշ (ֆր.՝ Ardėche), գավառ Ֆրանսիայի հարավում, անունն ստացել է Արդեշ գետից։ Գտնվում է պատմական Վիվարե գավառի տարածքում։

  • Արդեշ դեպարտամենտի կարգային թիվն է` 07։

Մշակույթ

Արդեշն ունի բազմազան բնաշխարհ, իր գետերի և հոսանքների առատությունը նրան դարձնում է ամբողջ աշխարհից ժամանող կանոեներով և գետային նավակներով նավարկողների սիրած տեղ։ Արդեշի տարածքում է գտնվում Սեվեն ազգային զբոսայգու մի մասը։ Տարածքն իր կրաքարե և գրանիտե ժայռերի շնորհիվ լավ հայտնի է նաև ժայռամագլցողների միջավայրում։ Ամեն տարի Արդեշը հյուրընկալում է Ֆրանսիայի հեծանվավազքի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ Արդեշուան, որը 2011 թ. ունեցել է 16 000 մասնակից։ Արդեշը հայտնի է նշանավոր "châtaigne d'Ardèche'" քաղցր շագանակով, որին 2006 թ. շնորհվել է «Ծագման իսկության վերահսկողության» ("AOC") հավաստագիր։

Տեսարժան վայրեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեշ (գավառ)» հոդվածին։