| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Քաբուլ | |||
Լեզու | փաշթո դարի պարսկերեն ռուսերեն | |||
Կրոն | իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Սոցիալիստական Հանրապետություն |
Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն կամ Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն (պարս.՝ جمهوری دموکراتیک افغانستان), մարիոնետային պետություն, որը օկուպացվել է խորհրդային իշխանությունների կողմից։
Պետության պաշտոնական անվանումը՝ Աֆղանստան, երկիրը ստացել է 1978 թվականի ապրիլի 30-ին՝ աֆղանական ապրիլյան հեղափոխական իրադրությունից հետո։ Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կողմից ռազմակալած տարածք։
Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետությունը պետություն է Ասիայում` Միջին Արևելքում։ Սահմանակցել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը (խորհրդա-աֆղանական սահմանի երկարությունը եղել է 2350 կմ), Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Հնդկաստանին, Պակիստանին և Իրանին։
Տարածքը կազմում է 555 հազար քառ. կմ, որի 1/3 մասը կազմել են անապատները և կիսաանապատային կլիմայական գոտիները։ Բնակչությունը ըստ 1972 թվականի տվյալների կազմում է 17,4 մլն. մարդ։ Մայրաքաղաքը եղել է Քաբուլ քաղաքը։
Վարչականորեն բաժանված է 28 վիլայեթների միջև։ Ամենամեծ վիլայեթն է Հելմենդի վիլայեթը, իսկ ամենափոքրը` Քափիսա վիլայեթը, որը գտնվում է Կենտրոնական Աֆղանստանում։
Աֆղանստանի տարածքի 3/4 մասը կազմում են բարձրադիր լեռները և լեռնատափաստանային տարածքները, որոնք քիչ են ուսումնասիրված։ Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիսարևելյան մասում ձգվում են Հինդուկուշի հովհարաձև տարածվող լեռնաշղթաները։ Հանրապետության ամենաբարձր կետը Տիրգարան լեռն է՝ 6729 մետր բարձրությամբ։
Այդ լեռը ծածկված է սառցադաշտերով։ Լեռնաշղթայի հյուսիսային մասում ձգվում է Կենտրոնական Աֆղանստանի միջին բարձրության խիստ պենեպլենացված և արևմուտքում մասնատված լեռները։
Այդպիսի լեռներ են օրինակ Մազարը, Կոհի-Հուրդը, որոնք ունեն ավելի քան 4000 մետր բարձրություն։ Լեռները միավորվում են Հազարաջատ բարձրավանդակի մեջ։ Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության հարավային և հարավարևմտյան գտնվում են երկրի բարձրադիր հարթավայրերը և անապատային գոգավորությունները։
Իրանի և Պակիստանի սահմանամերձ մասում տարածված են աղուտներ և լճեր։ Սուլեյմանի նեղ լեռնաբազուկը տեղակայված է Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության արևելքում։