- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարի (այլ կիրառումներ)
Բարի (իտալ.՝ Bari), քաղաք և նահանգիստ Իտալիայի հարավում, Ադրիատիկ ծովի ափին։ Ապուլիա մարզի գլխավոր քաղաքն է։ Սև մետալուրգիայի, մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, սննդի արդյունաբերության կենտրոն և ձկնորսական բազա է։ Ունի 322 751 բնակչություն (2013)։
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Անվանում
Հիմնադրել են հռոմեացիները․ կոչվել է Barium։ Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է լատիներեն baris «նավակ, բարկա» բառից, իսկ ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է հին իլլիրացիների լեզվի «խոտավետ վայր» իմաստն արտահայտող արտահայտությունից։
Ծնվել է
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 317)։
|