Բելուջերեն بلۏچی (բալոչի) | |
---|---|
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու և մակրոլեզու |
Ենթադաս | հյուսիսարևմտյան իրանական լեզուներ |
Երկրներ | |
Խոսողների քանակ | մոտ 9 միլիոն |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք |
Գրերի համակարգ | բելուջերեն այբուբեն հիմնված պարսկա-արաբական այբուբենի վրա |
IETF | bal |
ԳՕՍՏ 7.75–97 | беу 095 |
ISO 639-2 | bal |
ISO 639-3 | bal — բելուջերեն (ընդհանուր) bgp — արևելյան bgn — արևմտյան bcc — հարավային ktl — կորոշի |
Balochi language Վիքիպահեստում |
Բելուջերեն (بلۏچی` բալոչի), հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական խմբի լեզու, որով խոսում են բելուջները։ Պատկանում է հյուսիս-արևմտյան իրանական լեզուների ենթախմբին` ընդհանրություններ ունենալով պարթևերենի, քրդերենի, թաթերենի հետ։ Խոսվում է հարավ-արևմտյան Պակիստանում, հարավ-արևելյան Իրանում, հարավային Աֆղանստանում, Օմանում։ Բելուջերեն խոսողների փոքր խմբեր կան նաև Թուրքմենստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։ Խոսողների ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 9 միլիոն մարդ։
Բելուջերենը Պակիստանում խոսվում է հիմնականում հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում, նաև` հարակից Սինդհ և Փենջաբ նահանգներում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների` բելուջերենը մայրենի լեզու էր համարում Պակիստանի բնակչության 3.02%-ը (մոտ 6.44 միլիոն մարդ)։
Բելուջերեն խոսողների մասն ընդհանուր բնակչության մեջ ըստ Պակիստանի օկրուգների
|
Իրանում բելուջերենը խոսվում է գլխավորապես հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում։ Բելուջերեն խոսողների քանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները բացակայում են, ոչ պաշտոնական աղբյուրների գնահատականներով բելուջերեն է խոսում Իրանի բնակչության մոտ 2%-ը (1.5-2 միլիոն մարդ)։
Աֆղանստանում բելուջերենը տարածված է երկրի հարավային շրջաններում. ըստ ոչ պաշտոնական գնահատականների այդ լեզվով է խոսում բնակչության մոտ 1%-ը։
Ունի հիմնական չորս բարբառախմբեր` հարավային, արևելյան, արևմտյան և կորոշի։ Վերջինս խոսվում է Իրանի Ֆարս նահանգում փոքր քանակությամբ մարդկանց կողմից և էականորեն տարբերվում է մյուս բարբառներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 378)։ |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելուջերեն» հոդվածին։ |
|