Բենիլյուքս հոլ.՝ Benelux Unie ֆր.՝ Union Benelux |
|||
---|---|---|---|
|
|||
|
|||
Մայրաքաղաք | Բրյուսել | ||
Ամենամեծ քաղաք | Բրյուսել, Ամստերդամ, Ռոտերդամ, Անտվերպեն, Լյուքսեմբուրգ |
||
Պետական լեզուներ | ֆրանսերեն, հոլանդերեն | ||
ֆեդերատիվ միություն | |||
Տարածք | |||
- | Ընդհանուր | 74 656 կմ² | |
Բնակչություն | |||
- | 2012 նախահաշիվը | 28.5 մլն | |
Արժույթ | Եվրո (EUR) | ||
Ժամային գոտի | (ՀԿԺ+1) | ||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+2) |
Բենիլյուքս (ֆր.՝ Benelux Unie,հոլ.՝ Benelux Unie), եվրոպական երեք պետությունների' Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միության կրճատ անվանումը։ Բենիլյուքսի ստեղծման պայմանագիրը կնքվել է Հաագայում 1958 թվականին՝ հիսուն տարով։ Պայմանագիրը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաաշարժի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցում։
Բենիլյուքսի երեք Պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) ընդհանուր բնակչությունը կազմում է 28.5 միլիոն մարդ։ Բենիլյուքսի բնակչության միջին խտությունը 380 մարդ/կմ²։
Պետություն | Մայրաքաղաք | Բնակչություն 2013 մարդահամար |
տարածք | բնակչության խտություն |
---|---|---|---|---|
Բենիլյուքս | 28,536,867 | 74657 կմ² | 379.9/կմ² (984.1) | |
Բելգիա | Բրյուսել | 11,176,020 | 30528 կմ² | 360.6/կմ² (933.8) |
Լյուքսեմբուրգ | Լյուքսեմբուրգ | 540,840 | 2586 կմ² | 197.9/կմ² (512.6) |
Նիդերլանդներ | Ամստերդամ | 16,847,007 | 41543 կմ² | 405.5/կմ² (1050.3) |
Բենիլյուքսի խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականին։ Բենիլյուքսի խորհրդարանը կազմված է 21 անդամներից, ընդ որում յուրաքանչյուր անդամ երկրից հավասարաչափ անդամներ։ Հանձնաժողովը գլխավորում են Լյուքսեմբուրգի վարչապետ Յան-Կլաուդ Յունքերը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն և Բելգիայի վարչապետ Վես Ռատերմենը։ 1944 թվականին երեք երկրների խորհրդարանների միջև կնքվում է մաքսային կոնվենցի, որի համաձայն ստեղծվում է Բենիլյուքսի տնտեսական միությունը։ 1947 թվականին պայմանագիրը վավերացվում է և ուժի մեջ դրվում միայն 1948 թվականին։ 1958 թվականի փետրվարի 3-ին, Նիդերլանդների Հաագա քաղաքում կնքվում է պայմանագիր, ըստ որի երեք արևմտաեվրոպական երկրների տնտեսությունը միավորվում է և ստեղծվում է Բենիլյուքսի միացյալ տնտեսական կազմակերպությունը։
2000 թվականին Բելգիան և Նիդերլանդները՝ որպես միասնական հավաքական հայտագրվեցին ՈւԵՖԱ-ին։ 2007 թվականին նրանց միացավ նաև Լյուքսեմբուրգը։ Նրանք հանդես կգան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիլյուքս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 393)։ |