Տեսակ | cultural icon?, ազգային խորհրդանիշ, տեսարժան վայր, striking clock?, architectural element? և inclined tower? |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Վայր | Լոնդոն |
ԲԾՄ | 17 մետր |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Բարձրություն | 96 մետր |
Շինանյութ | Caen stone? և կրաքար |
Կազմված է | mechanism room of Elizabeth Tower? և Եղիսաբեթի աշտարակ |
Մասն է | Վեստմինստերյան պալատ |
Հիմնադրված է | սեպտեմբերի 28, 1843 |
Ճարտարապետ | Augustus Pugin? և Charles Barry? |
Պաշտոնական կայք |
Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը։ Աշտարակը 160 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower), ի պատիվ Էլիզաբետ II թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ։
Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։