Բիքսեն Լիզարազյու

Բիքսեն Լիզարազյու
բասկ.՝ Bixente Lizarazu
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1969(1969-12-09) (54 տարեկան)
Ծննդավայր Սեն Ժան դը Լյուզ
Հասակ 1,69 մետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Բիշենտե Լիզարազյու (Լիսարասու), (բասկ.՝ Bixente Lizarazu , ֆր.՝ Bixente Lizarazu) (դեկտեմբերի 9, 1969(1969-12-09), Սեն Ժան դը Լյուզ), ազգությամբ բասկ ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, հանդես է եկել «Բորդոյում», Աթլետիկ «Բիլբաոյում», «Բավարիայում», Մարսելի «Օլիմպիկում»։ 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն եզրային պաշտպաններից մեկը։

Կենսագրություն

Ծնվել է Բասկերի ֆրանսիական երկրում։ Ծնողները նրան անվանել են Բիշենտե (ֆր.՝ Bixente), սակայն տեղի պետական պաշտոնյան հրաժարվում է նրա փաստաթղթում գրանցել բասկի անուն, և տղային գրանցում են ֆրանսիացու անուն՝ Վենսան (ֆր.՝ Vincent)։

Հետաքրքրվել է սըրֆինգով, դայվինգով, երաժշտությամբ։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել բնապահպանական կազմակերպության հետ։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել է բրազիլական ջուջուցուով և 2009 թվականին դարձել է իր տարիքակիցների Եվրոպայի չեմպիոն։ Աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում որպես ֆուտբոլի մեկնաբան, միաժամանակ վարում է մեկ այլ ֆուտբոլային հաղորդում։ Մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել բասկյան ձախ ծայրահեղական, ազգայնական անջատողականների կազմակերպության՝ ԷՏԱ-ի կողմից։ Դրանից հետո նա սկսեց օգտվել թիկնապահների ծառայություններից։ Ունի երկու երեխա, տղան՝ Չիմիստան, և աղջիկը՝ Ուխաինան։ Հետագայում Լիզարազյուն բնակություն է հաստատել Սիբուր քաղաքում։ Նրա ֆուտբոլիստ ընկերներն են Զինեդին Զիդանը և Քրիստոֆ Դյուգարին։

Կարիերա

Ֆրանսիայի հավաքականում իր առաջին խաղն անց է կացրել 1992 թվականի նոյեմբերի 14-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիա- Ֆինլանդիա խաղի ժամանակ (2:1)։ Հավաքականում վերջին խաղն անց է կացրել 2004 թվականի հունիսի 25-ին՝ Եվրոպայի առաջնությունում, Հունաստանի դեմ խաղի ժամանակ (0:1)։

Նվաճումներ

«Բավարիա»

  • Գերմանիայի չեմպիոն (1999, 2000, 2001, 2003, 2005, 2006)
  • Գերմանիայի գավաթակիր (1998, 2000, 2003, 2005, 2006)
  • Չեմպիոնների լիգայի հաղթող (2001)
  • Միջմայրցամաքային գավաթակիր (2001)
  • Գերմանական լիգայի գավաթակիր (1999, 2001)

Ֆրանսիայի հավաքական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Также распространено неправильное написание имени — Биксант.
  5. Лизаразю: «Был Венсаном, стал Бишенте»
  6. «Биксант Лизаразю - талантливый футболист, многогранный спортсмен и просто интересная личность» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիքսեն Լիզարազյու» հոդվածին։