Բոինգ 757 | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | narrow-body jet airliner with 2 engines? |
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
Արտադրող | Boeing Commercial Airplanes |
Առաջին թռիչք | 1982 թ. փետրվարի 19 |
Շահագործման սկիզբ | 1983 |
Կարգավիճակ | շահագործվող |
Շահագործողներ | American Airlines (143) Delta Air Lines (121) United Airlines (97) United Parcel Service (75) |
Արտադրման թվականներ | 1982 - 2004 |
Միավոր արտադրված | 1 050 |
Միավորի արժեք | 757-200` $65 մլն. (2002) 757-300` $80 մլն. (2002) |
Boeing 757 Վիքիպահեստում |
Boeing 757` ամերիկյան Բոինգ ընկերության արտադրության միջին հեռավորության օդանավ է։
Արտադրության դրվելու սկզբում նախատեսված է եղել British Airways և Eastern Air Lines ընկերությունների հնացող Boeing 727-ներին փոխարինելու համար։ Հետագայում սկսել է լայնորեն օգտագործվել Միացյալ Նահանգների քաղաքների, ինչպես նաև` Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի և ևրոպայի միջև իրականացվող տրանսատլանտյան ծանրաբեռնված երթուղիներում։ Ընդհանուր առմամբ, 757-ը համարվում է Բոինգ-ի առավել հաջողված կոմերցիոն նախագծերից մեկը։
Boeing 757-ը միջին չափսերի, նեղ մարմնով երկու շարժիչանի օդանավ է։ Ընդունակ է փոխադրելու 200-ից 295 ուղևոր 5830-ից 7590 կիլոմետրի վրա։ Արտադրվել է 1982-ից սկսած։ Արտադրությունը դադարեցվել է 2004 թ. հոկտեմբերի 28-ին 1050 հատ արտադրելուց հետո։ Այս տեսակի վերջին օդանավը 2005 թ. նոյեմբերի 28-ին փոխանցվել է Shanghai Airlines ընկերությանը։ Ենթարկվել է ութ կործանարար վթարների, որոնցից յոթը՝ զոհերով։
70-ականների սկզբին 747-ի արձակումից հետո Boeing-ն սկսեց զարգացնել նեղ մարմնով 727-ը։ Ստեղծված լինելով կարճ և միջին չվուղիների համար, երեք շարժիչանի 727-ը 1960-ականների ամենալավ վաճառվող օդանավն էր և միացյալ նահանգների ներքին օդուղիների շուկայի հիմնասյունը։ Աշխատանքները կենտրոնացան 727-ի ամենահաջողված 189 տեղանոց 727-200-ը զարգացնելու վրա։ Կար երկու մոտեցում՝ զարգացրած 727-300 և բոլորովին նոր օդանավ՝ 7N7 անունով։ Առաջին տարբերակն ավելի էժան էր արժենալու, քանի որ պետք է օգտագործվեր 727-ի գոյություն ունեցող տեխնոլոգիան՝ նոր նյութերով։
Նավի համարը | Ամսաթիվ | Վայրը | Նկարագրությունը | Զոհեր | Նավում եղածներ |
---|---|---|---|---|---|
B-2812 | 1990 թ. հոկտեմբերի 2 | Գուանչժոու | Թռիչքի սպասելիս բախվել է վազքուղու վրա ընկած B737-ի հետ | 46 | 122 |
N651AA | 1995 թ. դեկտեմբերի 20 | Բուգա (Կոլումբիա) | Կործանվել է լեռներում անձնակազմի սխալից | 159 | 163 |
TC-GEN | 1996 թ. փետրվարի 6 | Ատլանտյան օվկիանոս | Արագության ցուցիչը բաց է եղել թռիչքից առաջ մի քանի օր և տվել է սխալ ցուցմունք | 189 | 189 |
N52AW | 1996 թ. հոկտեմբերի 2 | Խաղաղ օվկիանոս | Լվացման ժամանակ կպչուն ժապավենով փակել են Պիտոյի խողովակը և մոռացել են հանեն | 70 | 70 |
G-BYAG | 1999 թ. սեպտեմբերի 14 | Ժիրոնա, Իսպանիա | Հեղեղի ժամանակ կատարված կոշտ վայրէջքից դուրս է գլորվել վազքուղուց և ջարդվել է երեք մասերի | 0 | 245 |
N644AA | 2001 թ. սեպտեմբերի 11 | Վաշինգտոն | Բռնագրավել են ահաբեկիչները և ուղղել են Պենտագոնի շենքի վրա | 125+64 | 64 |
N591UA | 2001 թ. սեպտեմբերի 11 | Փենսիլվանիա, Միացյալ Նահանգներ | Կործանվել է այն բանից հետո, երբ ահաբեկիչները պայքարի մեջ են մտել ահաբեկիչների հետ | 44 | 44 |
A9C-DHL | 2002 թ. հուլիսի 1 | Բոդենի լճի վերևում, Գերմանիա | Կարգավարի սխալից օդում բախվել է Տու 154-ի հետ | 69+2 | 2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 757» հոդվածին։ |
|
|