Գավրիլո Պրինցիպ Гаврило Принцип | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1894 |
Ծննդավայր | Օբլիայ, Բոսնիա և Հերցեգովինա |
Մահացել է | ապրիլի 28, 1918 (23 տարեկանում) |
Մահվան վայր | Տերեզին, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Vidovdan Heroes chapel |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Ազգություն | սերբ |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Բելգրադի առաջին գիմնազիա |
Մասնագիտություն | հեղափոխական |
Անդամություն | Մլադա Բոսնա |
Ստորագրություն | |
Gavrilo Princip Վիքիպահեստում |
Գավրիլո Պրինցիպ (սերբ.՝ Гаврило Принцип, հուլիսի 13 (25), 1894, Obljaj, Տրավնիկ, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 28, 1918, Theresienstadt Small Fortress, Terezín, Political district of Litoměřice, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), սերբ ուսանող, «Երիտասարդ Բոսնիա (Մլադոբոսնիա)» կազմակերպության անդամ։ Ծնվել է 1894 թվականի հուլիսի 25-ին Բոսնիա և Հերցեգովինայում։ Նա նաև բոսնիական հեղափոխության անդամ է։ Պատմության մեջ հայտնի է դարձել նրանով, որ նա սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդ I-ին և նրա կնոջը՝ Սոֆիային։ Այս սպանությունից հետո նա անհաջող ինքնասպանություն է կատարել։ Ավստրո-Հունգարիայի դատարանը Գավրիլո Պրինցիպին արժանացրել է մահապատժի։
Այս սպանության հետևանքով մահանում է Ավստրո-Հունգարիայի երկմիասնական պետության ապագա արքա Ֆրանց Ֆերդինանդը։ Սկզբում գահաժառանգի ավտոմեքենայի վրա պայթուցիկ են տեղադրում, սակայն Ֆրանց Ֆերդինանդը փրկվում է և վնասվում են տեղի հասարակ մարդիկ։ Երկրորդ անգամ երբ Ֆրանց Ֆերդինանդը փորձում է պարզել իր մահափորձ կազմակերպողներին, Գավրիլո Պրինցիպը կատարում է «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության տված հրահանգը և երկու գնդակով սպանում Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը։ Այս դեպքերը պատմության մեջ հայտնի է Սարաևոյի սպանություն անվանումով։ Այս սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային, իսկ Սերբիան օգնություն է խնդրում Ռուսաստանից։ Գերմանիան իր հերթին միանում է Ավստրո-Հունգարիային և սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը։ 2014 թվականին լրացավ Ֆրանց-Ֆերդինանդի մահվան 100-րդ տարելիցը։
Ի պատիվ Գավրիլո Պրինցիպի, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի և Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներից մեկը կրում է նրա անունը։ 2014 թվականին Բոսնիական սպանության հարյուր ամյակի լրանալու առթիվ Սարաևոյում կանգնեցվում է Գավրիլո Պրինցիպի արձանը։ Բացի այդ՝ Սերբիայի նախագահ Միլորադ Սրպսկան ասել է, որ սերբերը հպարտ են իրենց նախնիններով, որոնք պահպանել են իրենց ինքնությունը.։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավրիլո Պրինցիպ» հոդվածին։ |
|