Գեների դրեյֆ, պոպուլյացիայի մեջ սերունդների շարքում գեների հաճախականության փոփոխություն պատահական գործոնների ազդեցության տակ, որը, որպես կանոն, հանգեցնում է պոպուլյացիայի ժառանգական փոփոխականության իջեցմանը։
Գեների դրեյֆի ժամանակ պոպուլյացիան ձեռք է բերում կամ կորցնում ալելներ, երբ բեղուն առանձնյակները միանում կամ հեռանում են այդ պոպուլյացիայից կամ երբ գամետները տեղափոխվում են մի պոպուլյացիայից մյուսը։
Գեների հոսքը ձգտում է կրճատել պոպուլյացիաների միջև եղած տարբերությունները։ Օրինակ՝ քանի որ մարդիկ այսօր ավելի հեշտությամբ են տեղաշարժվում աշխարհում, քան առաջ, գեների հոսքը դարձել է նախկինում միմյանցից մեկուսացած մարդկային պոպուլյացիաների էվոլյուցիոն փոփոխության գլխավոր գործոններից մեկը։