Գերլի Պադար | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1979 (44 տարեկան) Հալյալա, Հալյալա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Երկիր | Էստոնիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Gerli Padar Վիքիպահեստում |
Գերլի Պադար (էստ․՝ Gerli Padar, նոյեմբերի 6, 1979, Հալյալա, Հալյալա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), էստոնացի փոփ-երգչուհի, որը ներկայացրել է Էստոնիան Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։
Գերլի Պադարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 6-ին Հալյալայում (Էստոնիա)։ 2011 թվականին թողարկել է սոլո ալբոմ։
2007 թվականին «Patners in Crime» երգով Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Կիսաեզրափակիչ փուլում, հավաքելով 33 միավոր, զբաղեցրել է 22-րդ տեղը և չի անցել եզրափակիչ։
2018 թվականին Գերլի Պադարը Էլիիս Պյառնայի հետ մասնակցել է Eesti Laul 2018-ին՝ կատարելով «Taevas» երգը (որը կիսաեզրափակչում ներկայացվել է անգլերենով՝ «Sky» վերնագրով), որը եզրափակչում զբաղեցրել է վերջին տեղը։
Եղբայրը երգիչ Տանել Պադարն է, ով Դեյվ Բենտոնի հետ «Everybody» երգով հաղթել է Եվրատեսիլ 2001 երգի մրցույթում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերլի Պադար» հոդվածին։ |
|