Գերմանական հովվաշուն

Գերմանական հովվաշուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Լատիներեն անվանում
Canis lupus familiaris


Գերմանական հովվաշուն
Գերմանական հովվաշան ձագ
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններ
  • lsatian (UK)
  • Alsatian Wolf Dog (UK)
  • Berger Allemand
  • Deutscher Schäferhund
  • German Shepherd
  • Schäferhund
Մականուններ
  • German Shepherd
  • Shepherd
  • Alsatian
  • Deutscher Schäferhund
  • Schäferhund, DSH
ԲնաշխարհԳերմանիա Գերմանիա
Առանձնահատկություններ
Զանգված22-40 կգ
Զանգված արու30-40 կգ
Զանգված էգ22-32 կգ
Հասակ55-65 սմ
Հասակ արու60-65 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գերմանական հովվաշուն (գերմ. Deutscher Schäferhund), ընտանի շների ցեղատեսակ։ Սկզբնապես օգտագործվել է ոչխարի հոտը հսկելու և ծառայողական նպատակներով։ Ցեղատեսակը ստացվել է Գերմանիայում` սելեկցիայի և մի քանի ցեղատեսակների խաչասերումից։ Մեծ Բրիտանիայում հայտնի է Էլզասյան գայլաշուն անունով։ Տարբերում են երկու ենթատեսակ` երկարամազ և կարճամազ։

Ցեղատեսակի պատմությունը

Գերմանական հովվաշուն ցեղատեսակը ստեղծվել է XIX դարի վերջերին։ Նշված տեսակի առաջին ներկայացուցիչը ցուցադրվել է 1882 թվականին Հաննովերում (շան անունը եղել է Գրայֆ)։ Ցեղատեսակը իր ծնունդով պարտական է հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցին, ում ջանքերով էլ ստեղծվել է այն։

1899 թվականին Գերմանական հովվաշունը առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է համագերմանական շների ցուցահանդեսում։ Սկզբում նպատակը զուտ հովվաշուն ստեղծելն էր։ Սակայն հաշվի առնելով շան ֆիզիկական և հոգեկան որակները, ինչպես նաև բնավորության գծերը, որոշվել է օգտագործել նաև այլ ոլորտներում։

1901 թվականին զանազան փորձարկումներ և հատուկ վարժանքներ անցնելուց հետո, Գերմանական հովվաշները սկսեցին ծառայել ոստիկանությունում։ 1914 թվականին Գերմանական հովվաշան ցուցադրական հնարավորությունները հիմք հանդիսացան նրա բանակում ընդգրկվելուն։

Գերմանական հովվաշները մասնակցություն են ունեցել Համաշխարհային երկու պատերազմներում ` մարտնչող բոլոր բանակների կազմում։

Ընդհանուր բնութագիրը

Max Emil Friedrich von Stephanitz - գերմանական Shepherd շների ցեղատեսակի հիմնադիր և գերմանական հովիվ շների սիրահարների ասոցիացիայի առաջին նախագահը (Der Verein für Deutsche Schäferhunde) (պատկերված է իր շան հետ - առաջին գրանցված գերմանացի հովիվը (Horand von Grafrath))

Գերմանական հովվաշունը ծառայողական շուն է, հավասարակշռված և ընդունակ զանազան վարժեցումների։ Հավատարիմ է, անվախ և աչալուրջ։ Ունի սուր հոտառություն և ցանկացած արտաքին շեղող հանգամանք չի կարող նրան խանգարել հետքի վրա ընկնելու, պայթուցիկներ, թմրանյութեր, դիակներ որոնելու ժամանակ։

Հատկապես առավել հաջողակ է մեկ տիրոջ առկայության դեպքում։ Գերադասելի կողմերից մեկն այն է, որ թեթև է տանում տիրոջ փոփոխումը և նույն եռանդով աշխատում է նոր տիրոջ հետ։ Դա հատկապես կարևոր է պարեկային ծառայության ժամանակ, երբ նրան ուղեկցող ծառայողները կարող են անընդհատ փոփոխվել և նա կկատարի յուրաքանչյուրի հրամանը։ Չնայած այս հանգամանքը այնքան էլ ձեռնտու չէ տնային պայմաններում։

Ըստ ուսումնասիրությունների` Գերմանական հովվաշունը համալրում է ամենախելացի շների առաջին եռյակը։ Ունիվերսալ ցեղատեսակ է։ Ծառայում է ոստիկանությունում, բանակում, տարաբնույթ բնագավառներում ` պահպանություն, հսկողություն, պարեկություն, խուզարկություն, օգնել և մասնակցել փրկարարական և որոնողական աշխատանքների, կարող է բռնել փախչող հանցագործին, փրկել վիրավորներին և ջրում խեղդվողներին, ուղեկցել կույրերին, խաղալ երեխաների հետ և այլն։

Գերմանական հովվաշան նախընտրելի կազմվածքը պետք է համընկնի հետևյալ ստանդարտներին. մնդավի բարձրությունը` 60-65 սմ (արու), 55-60 սմ (էգ), քաշը՝ 30-40 կգ (արու), 22-32 կգ (էգ)։ Ծնոտները հզոր են, աչքերը միջին չափի՝ շագանակագույն, ունի խելացի հայացք և ինքնավստահ կազմվածք։ Գույնը կարող է լինել տարբեր։ Ամենատարածվածը շիկակարմիր և սև գունավորումով շներն են։ Սակայն կան ամբողջովին սև, ամբողջովին սպիտակ և այլ գունային երանգավորումներով շներ։

1920-ական թվականներին հոլանդացի սելեկցիոներ Լանդեր Սարլոսը Գերմանական հովվաշան և գայլի խաչասերումից ստացել է նոր ցեղատեսակ, որը հետագայում ստացավ Սարլոսի գայլաշուն անվանումը, իսկ 1930-ական թվականներին, Գերմանական հովվաշուն ցեղատեսակից ԽՍՀՄ-ում ստացվել է մեկ այլ ցեղատեսակ՝ Արևելաեվրոպական հովվաշունը։ 1955 թվականին Չեխոսլովակիայում Գերմանական հովվաշան և կարպատյան (եվրասիական) գայլի խաչասերումից ստացվել է Չեխոսլովակյան գայլաշունը։

Լուսանկարչական պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանական հովվաշուն» հոդվածին։