Գյուղատնտեսություն, տնտեսության ճյուղ, որն ուղղված է բնակչության սննդամթերքով ապահովմանն ու արդյունաբերության մի շարք ճյուղերի համար հումքի ստացմանը։
Նեոլիթյան հեղափոխությունը մարդկային համայնքների անցումն էր որսորդների և հավաքչությամբ զբաղվողների պարզունակ տնտեսությունից դեպի հողագործության և անասնաբուծության վրա հիմնված գյուղատնտեսություն, որը գիտնականների կողմից (ակադեմիկոս Գ․ Բ․ Պոլյակ, պրոֆեսոր Ա․ Ն․ Մարկովա) բացատրվում է որպես յուրացնղից անցում սպառող տնտեսությունից արտադրող տնտեսության։ Ըստ հնագիտական տվյալների՝ կենդանիների և բույսերի ընտելացումը տեղի է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում իրարից անկախ 7-8 տարածաշրջաններում։ Նեոլիթյան հեղափոխության հնագույն կենտրոնը համարվում է Մերձավոր Արևելքը, որտեղ ընտելացումը սկսել է ավելի քան 10000 տարի առաջ։ Աշխարհահամակարգերի տեսության կենտրոնական մասերում որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող հասարակությունների վերածումը ագրարային հասարակության տեղի է ունեցել լայն ժամանակային տիրույթում՝ մ․թ․ա․ 10-ից մինչև 3-րդ հազարամյակները, իսկ ծայրամասային տարածաշրջանների մեծ մասում անցումը արտադրող տնտեսությանն ավարտվել է ավելի ուշ։
Գոյություն ունեն մի քանի մրցակցող տեսություններ երկրագործութայն առաջացման պատճառների մասին։ Ամենատարածվածը համարվում են հետևյալները՝
Եթե գյուղատնտեսության տակ հասկանք լայնածավալ ինտենսիվ հողի մշակում, մանոկուլտուևասի կազմակերպած ոռոգումը և մասնագիտացված աշխատանքի օգտագործումը «Գյուղատնտեսության գյուտարարներ» անունը կարելի է շնորհել շումերներին, Մ․թ․ա․ 5500 թվականից սկսած։ Ինտենսիվ գյուղատնտեսության մեթոդը թույլ է տալիս ապահովել բնակչության ավելի մեծ զանգված, քան որսորդության և հավաքչության մեթոդով։ Ինչպես նաև հնարավորություն էր տալիս ավելորդ ապրանքի կուտակման օգտագործման, կամ վաճառքի փոխանակման։
Ֆերմերների հնարավորությունն այն է, որ նրանք կարողանում էին կերակրել ավելի մեծ թվով մարդկանց, որոնց գործունեուտյունը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել գյուղատնտեսության հետ, ինչպես նաև կերակրում էր բանակին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղատնտեսության պատմություն» հոդվածին։ |
|