Գործընկերություն հանուն խաղաղության

ԳՀԽ անդամ-պետությունների քարտեզ,      Ներկա մասնակիցներ     Նախկին մասնակիցներ, որ ներկայում ՆԱՏՕ-ի անդամ են

Գործընկերություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace — PfP), 1994 թվականին սկսված ռազմական համագործակցության ծրագիր, համագործակցություն ՆԱՏՕ-ի ու եվրոպական երկրների և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետությունների միջև, որոնք կազմակերպության անդամ չեն։ Սկզբում ներառել է 24 երկիր, սակայն դրանց թիվը պարբերաբար փոխվում է ծրագրին նոր պետությունների միանալու և դրանց՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կառուցվածքում արդեն փորձված երկիր-գործընկեր դառնալու պատճառով։ Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին 2017 թվականի ամռանը մասնակցում էր 21 պետություն։

Ծրագրի պոտենցիալ մասնակիցներ

Կիպրոսի Հանրապետությունը Եվրոպական միության միակ անդամն է, որ չի մասնակցում ծրագրին։ Թուրքիան, չճանաչելով Կիպրոսը, արգելափակում է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որովհետև Կիպրոսի կղզու թուրքական ու հունական հատվածների միջև եղած կոնֆլիկտը մնում է չլուծված։

Կոսովոյի Հանրապետությունը, տարածքային տեսանկյունից գտնվելով Եվրոպայում, չի մասնակցում ծրագրին, որովհետև նրա սուվեներությունը չճանաչող չորս երկրներ խոչընդոտում են նրա համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ։

Ներկայիս գործընկերներ

Մասնակից երկիր Ով է ստորագրել Ամսաթիվ
Ավստրիա Ավստրիա Արտաքին գործերի նախարար Ալոիզ Մոկ 10.02.1995
Ադրբեջան Ադրբեջան Նախագահ Հեյդար Ալիև 04.05.1994
Հայաստան Հայաստան Արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան 05.10.1994
Բելառուս Բելառուս Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Սենկո 11.01.1995
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Նախագահ Նեբոյշա Ռադմանովիչ 14.12.2006
Վրաստան Վրաստան Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկվաիձե 23.03.1994
Իռլանդիա Իռլանդիա Արտաքին գործերի նախարար Դևիդ Էնդրյուս 01.12.1999
Ղազախստան Ղազախստան Արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաև 27.05.1994
Ղրղզստան Ղրղզստան Նախագահ Ասկար Ակաև 01.06.1994
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Կառավարության ղեկավար Բրանկո Ցրվենկովսկի 15.11.1995
Մալթա Մալթա Премьер-министр/Արտաքին գործերի նախարար Գվիդե դե Մարկո 26.04.1995
Մոլդովա Մոլդովա Նախագահ Միրչա Սնեգուր 16.03.1994
Ռուսաստան Ռուսաստան Արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրև 22.06.1994
Սերբիա Սերբիա Նախագահ Բորիս Տադիչ 14.12.2006
Տաջիկստան Տաջիկստան Լիազոր ներկայացուցիչ Շարիֆ Ռախիմով 20.02.2002
Թուրքմենստան Թուրքմենստան Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բորիս Շիխմուրադով 10.05.1994
Ուկրաինա Ուկրաինա Արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկո 08.02.1994
Ուզբեկստան Ուզբեկստան Արտաքին գործերի նախարար Սաիդմուխտար Սաիդկասիմով 13.07.1994
Ֆինլանդիա Ֆինլանդիա Արտաքին գործերի նախարար Հեյկի Հաավիստո 09.05.1994
Շվեյցարիա Շվեյցարիա Արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտտի 11.12.1996
Շվեդիա Շվեդիա Արտաքին գործերի նախարար Մարգարետա աֆ Ուգլաս 09.05.1994

Ծրագրի նախկին մասնակիցներ

Մասնակից երկիր Ով է ստորագրել Ծրագրին միանալու ամսաթիվ ՆԱՏՕ-ին միանալու ամսաթիվ
Ալբանիա Ալբանիա Նախագահ Սալի Բերիշա 23.02.1994 01.04.2009
Բուլղարիա Բուլղարիա Նախագահ Ժելյու Ժելև 14.02.1994 29.03.2004
Հունգարիա Հունգարիա Արտաքին գործերի նախարար Գեզա Եսենսկի 08.02.1994 12.03.1999
Լատվիա Լատվիա Վարչապետ Վալդիս Բիրկավս 14.02.1994 29.03.2004
Լիտվա Լիտվա Նախագահ Ալգիրդաս Բրազաուսկաս 27.01.1994 29.03.2004
Լեհաստան Լեհաստան Վարչապետ Վալդեմար Պավլյակ 02.02.1994 12.03.1999
Ռումինիա Ռումինիա Արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանու 26.01.1994 29.03.2004
Սլովակիա Սլովակիա Վարչապետ Վլադիմիր Մեչյար 09.02.1994 29.03.2004
Սլովենիա Սլովենիա Վարչապետ Յանեզ Դրնովշեկ 30.03.1994 29.03.2004
Խորվաթիա Խորվաթիա Արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլա 25.05.2000 01.04.2009
Չեռնոգորիա Չեռնոգորիա Նախագահ Ֆիլիպ Վույանովիչ 14.12.2006 05.06.2017
Չեխիա Չեխիա Վարչապետ Վացլավ Կլաուս 10.03.1994 12.03.1999
Էստոնիա Էստոնիա Արտաքին գործերի նախարար Յուրի Լույկ 03.02.1994 29.03.2004

Ծանոթագրություններ

  1. Ayhan Simsek. Cyprus a sticking point in EU-NATO co-operation // Southeast European Times, 14 июня 2007 года.
  2. Ըստ Wikileaks-ի հրապարակումների՝ Հարավային Օսիայի կոնֆլիկտի ժամանակ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին խորհրդատվության իր իրավունքի հիման վրա, սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ ռազմական խորհրդատու Բրյուս Ուեյնրոդի (անգլ.՝ W. Bruce Weinrod) խոսքով, համագործակցության որոշ անդամներ, առաջին հերթին՝ Գերմանիան, Ռուսաստանի օրինակով շարունակում են մեղադրել Վրաստանին։ Lenta.ru: Грузия: Ещё раз про войну
  3. Федеральный закон Российской Федерации от 7 июня 2007 г. N 99-ФЗ О ратификации Соглашения между государствами - участниками Североатлантического договора и другими государствами, участвующими в программе Партнерство ради мира, о статусе их Сил от 19 июня 1

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործընկերություն հանուն խաղաղության» հոդվածին։