Ենթակատեգորիա | հոգևոր ուսուցիչ, կրոնական առաջնորդ | |
---|---|---|
Մասն է | guru-shishya tradition | |
Թեմայով վերաբերում է | բուդդայականություն, հինդուիզմ |
Գուրու (սանսկրիտ՝ गुरू՝ արժանավոր, մեծ, կարևոր, ծանր, ճշմարտությանը ձգտող, անհողդողդ, ուսուցիչ, վարպետ), հինդուիզմում և բուդդայականությունում հոգևոր դաստիարակ, ուսուցիչ։ Փենջաբական սիկհիզմում կրոնական համայնքի գլխավորի տիտղոսը։
Գուրուն, լայն իմաստով, համարվում է հոգևոր ուսուցիչ, որը դասավանդում է գիտելիքները (առաջին հերթին ճշմարտությունը Աստծո մասին, Բրահմանի մասին և այլն), նրանց, ում մոտ արթնացել է հոգևոր արժեքները։
Պուրանների շարքում ապացուցվում է, որ կալի յուգա ուղղվածության մեջ գուրուն չի համարվում անգնահատելի հեղինակություն։
Հինդուիզմում Գուրուն Բրիհասպատիի անուններից մեկն է համարվում։