- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)
Դեղին ծով ( չինարեն հեշտ. 黄海 , պինին: Huanghai, կարդացվում է «հուան-հայ», կորեերեն՝ 황해, կարդացվում է «հուանգհե»), Խաղաղ օվկիանոսին պատկանող ներփակված ծով։ Գտնվում է Ասիայի արևելյան մասում՝ Կորեայից արևմուտք։ Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին Մարկո Պոլոն էր, ով եղել է Դեղին ծովի ափին։ Տարածքը 416 հզ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։ Դեղին ծովն են թափվում Հուանհե, Յալուցզյան գետերը։
Անվանում
Չինարեն Հունհայ անվան (բառացի՝ դեղին ծով) պատճենումն է։ Այդպես է կոչվել առափնյա մասի ջրերի պղտորավուն-դեղին գույնի պատճառով, որը հետևանք է նրա մեջ թափվող Հուանհե գետի բերած դեղնավուն լյոսի։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։
|