Դենիս Ռիտչի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1941 Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2011 (70 տարեկան) Բերքլի Հեյթս, Նյու Ջերսի, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող, գրող և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Բելլի լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ինֆորմատիկա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Հարվարդի համալսարան և Summit High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Patrick C. Fischer? |
Պարգևներ | |
Կայք | cs.bell-labs.co/who/dmr/(անգլ.) |
Dennis Ritchie Վիքիպահեստում |
Դենիս Մաքալիստար Ռիտչի (անգլ.՝ Dennis MacAlistair Ritchie) սեպտեմբերի 9, 1941, Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 2011, Բերքլի Հեյթս, Նյու Ջերսի, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ, ամերիկացի գիտնական, որը ստեղծել է C ծրագրավորման լեզուն և իր՝ երկար տարիների գործընկերոջ՝ Քեն Թոմփսոնի հետ ստեղծել է Յունիքս օպերացիոն համակարգը։ Ռիտչին և Թոմփսոնը Հաշվողական Տեղխնիկայի Ասոցիացիայի կողմից 1983 թվականին ստացել են Թյուրինգի մրցանակ, 1990 թվականին՝ IEEE֊ի կողմից Ռիչարդ Հեմինգի մեդալ, և 1999 թվականի ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի կողմից ստացել են Տեխնոլոգիայի Ազգային մեդալ։ Ռիտչին եղել է Lucent Technologies ընկերության համակարգային ծրագրերի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար մինչև՝ 2007 թվականին թոշակի անցնելը։ Նա C ծրագրավորման լեզվի անվանումներից մեկի՝ «K&R C»֊ի R֊ն է և հայտնի է իր dmr օգտանունով։
Դենիս Ռիտչին ծնվել է Նյու Յորքում՝ Բրոնքսվիլլում։ Նրա հայրը՝ Ալիստար Ռիտչին, երկար ժամանակ եղել է Bell Labs ընկերության գիտնական և «The Design of Switching Circuits» գրքի համահեղինակ։ Երեխա ժամանակ Դենիսը իր ընտանիքի հետ տեղափխվում է Նյու Ջերսիի Սամիթ քաղաք, որտեղ և ավարտել է Սամիթի Ավագ դպրոցը։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ձեռք բերելով ֆիզիկայի և կիրառական մաթեմատիկայի աստիճաններ։
1967թ․ Ռիտչին սկսել է աշխատել Bell Labs֊ի հաշվողական գիտությունների ուսումնասիրությունների կենտրոնում։ 1968 թվականին, Փաթրիք Ֆիշերի (Patrick C. Fischer) ղեկավարությամբ, նա պաշտպանել է իր՝ «Program Structure and Computational Complexity» («Ծրագրային կառուցվածք և հաշվողական բարդություն») վերնագրով դոկտորական թեզը՝։ Այնուամենայնիվ, պաշտոնապես նա դոկտորական կոչում չի ստացել։
1960-ական թվականների ընթացքում Ռիտչին և Կեն Թոմփսոնը Bell Labs֊ում աշխատում էին Multics օպերացիոն համակարգի վրա։ Այնուամենայնիվ, Bell Labs֊ը 1969 թվականին փակեց այդ նախագիծը։ Հետագայում Թոմփսոնը հին PDP-7 մեքենա գտավ և զրոյից մշակեց իր սեփական կիրառական ծրագրերը և օպերացիոն համակարգը՝ հիմնվելով Ռիտչիի և ուրիշների վրա։ 1970 թվականին Բրայան Քերնիգանը առաջարկեց «Unix» անվանումը, որը «Multix» բառի բառախաղն էր։ Ի հավելումն համակարգային ծրագրավորման համար նախատեսված ասեմբլերային լեզվի, Թոմփսոնը ստեղծեց B ծրագրավորման լեզուն։ Հետագայում B-ն փոխարինվեց C֊ով, որը ստեղծել էր Ռիտչին, եւ որը երկար տարիներ շարունակեց իր ներդրումն ունենալ Unix-ի և C-ի զարգացման գործում։
1970֊ականներին Ռիտչին համագործակցում էր Ջեյմս Ռիդսի և Ռոբերտ Մորիսի հետ, M-209 ամերիկյան մեքենայի վրա «միայն տեքստային ծածկագրի» վրա հիմնված գրոհ իրականացնելու գործում, որը կարող էր 2000-2500 տառից բաղկացած ծածկագրեր կազմել։ Ռիտչին պատմում է, որ Ազգային անվտանգության գործակալության հետ քննարկելուց հետո հեղինակները որոշեցին չհրապարակել այն, քանի որ այդ սկզբունքը դեռ կիրառելի էր այլ պետությունների կողմից օգտագործվող մեքենաների վրա։
Ռիտչին նաև կապված է եղել Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի և Limbo ծրագրավորման լեզվի զարգացման հետ։
1990֊ական թվականներին՝ AT&T վերաձևումից հետո Ռիտչին տեղափոխվեց Lucent Technologies, որտեղ մինչև 2007 թվականի թոշակի անցնելը ղեկավարում էր համակարգային ծրագրային ապահովման ուսումնասիրությունների բաժինը։
Ռիտչին հայտնի է որպես C ծրագրավորման լեզվի ստեղծող, Unix օպերացիոն համակարգի առանցքային մշակողներից մեկը և «The C programming language» («C ծրագրավորման լեզու») գրքի համահեղինակ։ Նա «K&R»-ի «R»-ն է (Կերնիգան և Ռիտչի անունների հապավում)։ Ռիտչին աշխատում էր Կեն Թոմփսոնի հետ միասին, որը պատասխանատու էր Unix-ի բնօրինակ տարբերակի համար. Unix-ի մեջ Ռիտչիի կարևորագույն ներդրումներից է տարբեր մեքենաների և պլատոֆորմների հետ համապատասխանեցումը։ Ազդվելով Research Unix-ից՝ Դուգ Մաք-Իլրոյը (Doug McIlroy) հետագայում գրում է. «Ռիտչի և Թոմփսոն անունները վստահորեն կարելի է կապել ամեն ինչի հետ, որին ուրիշ բան վերագրված չէ»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Ռիտչի» հոդվածին։ |
|