Դին Լիրեն | |
---|---|
չինարեն՝ 丁立人 | |
Պետություն(ներ) | Չինաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Վենչժոու, Չինաստան |
Կոչում | գրոսմայստեր և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2762 |
ՖԻԴԵ համար | 8603677 |
365chess | Liren_Ding |
Chesstempo համար | 51504 |
ICCF համար | 51504 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012, Շախմատային օլիմպիադա 2014, Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023 և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022 |
Պարգևներ և մրցանակներ | |
Ding Liren Վիքիպահեստում |
Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992, Վենչժոու, Չինաստան), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։
Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։
2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։
2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։
COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։
Դին Լիրենը ծնվել է 1992 թվականին։ Շախմատ խաղում է 4 տարեկանից։ Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցը։
2009 թվականին՝ 16 տարեկանում, նա դարձել է Չինաստանի ամենաերիտասարդ շախմատիստը, որը հաղթել է ազգային մրցաշարերում։ Չինաստանի չեմպիոն (2009, 2011 և 2012)։
2017 թվականի սեպտեմբերին դարձել է առաջին չինացի շախմատիստը, որը ձեռք է բերել Շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Հավակնորդների մրցաշարում Դին Լիրենը համարվել է միակ շախմատիստը, որը չի կրել պարտություն և արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
2017 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Դին Լիրենը ոչ մի դասական պարտիայում պարտություն չի կրել։ Այդ անպարտելի շարքը կազմել է ուղիղ 100 պարտիա և ավարտվեց Շենժեն քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, որտեղ Դին Լիրենը տանուլ է տվել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավին։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած Աշխարհի գավաթի եզրափակչում Դին Լիրենը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցումների արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ դարձյալ համարվելով միակ մասնակիցը, որը ոչ մի պարտիայում չի պարտվել պարտություն։ Մարտի վերջից Չինաստանի շախմատի ֆեդերացիան Հանչժոու քաղաքում կազմակերպել է Դին Լիրենի մասնակությամբ մի շարք մրցաշարեր, որպեսզի նա լրացնի թերի (26) պարտիաները։
2022 թվականի մայիսին Դինգ Լիրենը ՖԻԴԵ-ի վարկանիշային զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուզջային։
2022 թվականին Մադրիդում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի առաջին փուլից հետո Դինգ Լիրենը կիսել է 4-6-րդ տեղը։ Այդ փուլում նա պարտվել է Յան Նեպոմնյաշչիին, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Դուդային, Ռապորտին, Կարուանային և վերջին տուրում՝ Նակամուրային։ Այդ շրջանում նա պարտվել է միայն Ռաջաբովին։ Այսպիսով, ամբողջ մրցաշարի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին՝ Մագնուս Կառլսենի հրաժարվելուց հետո։
2023 թվականի հունվարին նա անհաջող է հանդես եկել Վեյկ ան Զե քաղաքում տեղի ունեցած «Տատա Սթիլ» մրցաշարին և զբաղեցրել 11-րդ տեղը։
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաշիվը եղել է հավասար՝ 7-7, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Ըստ կանոնակարգի՝ Դինգը շահել 1,1 միլիոն եվրո (մրցանակային ֆոնդի 55%-ը), բացի այդ վաստակել է 1,4 էլոյի վարկանիշային միավոր և պահպանել իր երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում։
Էլոյի գործակից | Դասական պարտիաներ | Հաշիվ | Արագ պարտիաներ | Հաշիվ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | ||||
Յան Նեպոմնյաշչի | 2795 | ½ | 1 | ½ | 0 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 0 | 8½ |
Դին Լիրեն | 2788 | ½ | 0 | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 1 | 9½ |
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | 2230 | 2230 | 2231 | 2231 | 2231 | 2230 | ||||||||
2005 | 2270 | 2270 | 2270 | 2289 | 2289 | 2270 | ||||||||
2006 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | 2289 | ||||||||
2007 | 2289 | 2289 | 2289 | 2395 | 2395 | 2289 | ||||||||
2008 | 2395 | 2395 | 2439 | 2446 | 2446 | 2395 | ||||||||
2009 | 2446 | 2458 | 2530 | 2530 | 2566 | 2566 | 2446 | |||||||
2010 | 2565 | 2565 | 2547 | 2574 | 2570 | 2604 | 2604 | 2547 | ||||||
2011 | 2628 | 2637 | 2665 | 2655 | 2660 | 2660 | 2665 | 2628 | ||||||
2012 | 2660 | 2660 | 2679 | 2680 | 2695 | 2694 | 2702 | 2702 | 2702 | 2702 | 2660 | |||
2013 | 2709 | 2709 | 2707 | 2707 | 2707 | 2702 | 2714 | 2718 | 2722 | 2722 | 2711 | 2710 | 2722 | 2702 |
2014 | 2717 | 2717 | 2717 | 2710 | 2714 | 2714 | 2726 | 2742 | 2754 | 2730 | 2730 | 2732 | 2754 | 2710 |
2015 | 2732 | 2755 | 2755 | 2751 | 2757 | 2749 | 2749 | 2770 | 2782 | 2782 | 2781 | 2776 | 2782 | 2732 |
2016 | 2766 | 2766 | 2777 | 2777 | 2778 | 2783 | 2778 | 2755 | 2753 | 2764 | 2764 | 2757 | 2783 | 2753 |
2017 | 2760 | 2760 | 2759 | 2759 | 2773 | 2783 | 2781 | 2777 | 2771 | 2772 | 2774 | 2777 | 2783 | 2759 |
2018 | 2769 | 2769 | 2769 | 2778 | 2791 | 2798 | 2797 | 2797 | 2804 | 2804 | 2816 | 2813 | 2816 | 2769 |
2019 | 2813 | 2812 | 2812 | 2809 | 2805 | 2805 | 2812 | 2805 | 2811 | 2811 | 2801 | 2801 | 2813 | 2801 |
2020 | 2805 | 2805 | 2805 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2791 | 2805 | 2791 |
2021 | 2791 | 2791 | 2791 | 2799 | 2799 | 2791 | ||||||||
2022 | 2799 | 2806 | 2808 | 2811 | 2811 | 2799 | ||||||||
2023 | 2788 | 2789 | 2780 | 2789 | 2780 | |||||||||
2024 | 2762 | 2762 | 2762 |
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Լիրեն» հոդվածին։ |
|