Դիո՛նե (հին հունարեն՝ Διώνη, համապատասխանում է միկեն. di-u-ja, Դիվիա), հին հունական դիցաբանությունում անձրևի անձնավորումը, տիտանուհի։
Հեսիոդոսի մոտ օվկիանուհի, տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը (Hesiod. Theog. 353) կամ Գեայի և Ուրանոսի կամ Եթերի դուստրը։ Տիտանուհի՝ ըստ օրփեոսականների, որը Դոդոնեում համարվում էր Զևսի կինը և Ափրոդիտեի մայրը (ըստ Հոմերոսի)։ Հոմերոսի մոտ նա բնակվում էր Օլիմպոսում և օգնում էր իր դուստր Ափրոդիտեին։ Այլ աստվածությունների թվում նա էլ է ներկա եղել Ապոլլոնի և Արտեմիսի ծնունդին Դելոսում (Հոմերոսի հիմներ)։
Նաև համարվել է Դիոնիսոսի մայրը։
Զոհասեղանը գտնվել է Օյկունտեում (Կարիա)։
Դիոնեն ավելի ուշ նույնացվել է Հերայի հետ։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Դիոնե (106) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թվականին, նաև Սատուրնի արբանյակ Դիոնան։