Դիրեկտորիա

Տնօրենիա, Ֆրանսիական Հանրապետության 1795 թվականի նոյեմբերի 4-ից 1799 թվականի նոյեմբերի 10-ի կառավարությունը։ Բաղկացած էր 5 անդամներից՝ տնօրեններից, որոնք ընտրվում էին հինգհարյուրի խորհրդի և ավագների խորհրդի կողմից։ Ամեն տարի տնօրենիայի անդամներից մեկը վիճակահանությամբ դուրս էր գալիս, և նրա տեղը ընտրվում էր մեկ ուրիշը։ Տնօրենիան մեծ իշխանություն ուներ. նշանակում էր մինիստրների, կոմիսարների, դեսպանների և այլն։ Նրա ներքին քաղաքականությունը ուղղված էր հեղափոխական շարժման դեմ, իսկ արտաքինը ուներ զավթողական բնույթ։ Տնօրենիայի գոյությանը վերջ տրվեց Նապոլեոն Բոնապարտի Բրյումերի 18-ի պետական հեղաշրջմամբ։

Ծանոթագրություններ

  1. Հ. Ավ. Գրիգորյան, Պատմական տերմինների դպրոցական համառոտ բառարան, Երևան, 1982, էջ 34։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրեկտորիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 410