Դոնալդ Տուսկ

Դոնալդ Տուսկ
Donald Tusk
Դրոշ
Դրոշ
Եվրոպական Խորհրդի նախագահ
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 1, 2014
Նախորդող Հերման Վան Ռոմպեյ
Դրոշ
Դրոշ
(14-րդ) Լեհաստանի վարչապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբերի 16, 2007 - սեպտեմբերի 22, 2014
Նախորդող Յարոսլավ Կաչինսկի
Հաջորդող Եվա Կոպաչ
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Ազատության միություն և Liberal Democratic Congress?
Կրթություն՝ Faculty of History, University of Gdańsk? (1980) և I Liceum Ogólnokształcące im. Mikołaja Kopernika w Gdańsku? (1976)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և head of government
Ազգություն Կաշուբներ և լեհեր
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 22, 1957(1957-04-22) (67 տարեկան)
Ծննդավայր Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Donald Franciszek Tusk
Հայր Դոնալդ Տուսկ
Մայր Էվա Տուսկ
Ամուսին Մալգոժատա Տուսկ
Զավակներ Միխալ Տուսկ և Կատաժինա Տուսկ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դոնալդ Ֆրանցիշեկ Տուսկ (ապրիլի 22, 1957(1957-04-22), Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն, լեհ.՝ Donald Franciszek Tusk), լեհ քաղաքական գործիչ։ Լեհաստանի 14-րդ վարչապետը։ Ղեկավարել է Լեհաստանի կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 22-ը։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից Եվրոպայի Խորհրդի նախագահն է։

Կենսագրություն

Դոնալդ Տուսկը ծնվել է 1957 թվականի ապրիլի 22-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Դոնալդ Տուսկի հայրը՝ ավագ Դոնալդ Տուսկը (1930-1972) եղել է ատաղծագործ։ Մայրը՝ Եվա Տուսկը եղել է բույժքույր (1934-2009)։ Դոնալդ Տուսկը ավարտել է Գդանսկի հումանիտար համալսարանի պատմության ֆակուլտետը։

Քաղաքական գործունեություն

1997 թվականին Դոնալդ Տուսկը դարձավ Լեհաստանի Սեբատոր՝ Ազատության Միություն կուսակցության կազմում։ 2001 թվականից եղել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիրներից մեկը։ 2003 թվականին դարձել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար։ 2005 թվականին Լեհաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը («Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը ստացել է 36,33% քվե և շարունակել մնալ ընդդիմադիր)։

Նախագահական ընտրություններ (2005 թվական)

2005 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և իշխանության կողմից առաջադրված թեկնածու Լեհ Կաչինսկու հետ անցել երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում ստանալով 46% ձայն՝ չի ընտրվել Լեհաստանի նախագահ։

Լեհաստանի վարչապետ

2007 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակի արդյունքում (41,50%) 2007 թվականի նոյեմբերի 16-ին դարձել է Լեհաստանի վարչապետ։

Նախագահական ընտրություններ (2010 թվական)

2010 թվականին Դոնալդ Տուսկը չմասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն նրա ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու առաջադրեց Բրոնիսլավ Կոմորովսկուն, ով դարձավ Լեհաստանի նախագահ։

Խորհրդարանական ընտրություններ (2011 թվական)

2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դոնալդ Տուսկի ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը գրավեց առաջին տեղը՝ ստանալով 39.11% ձայն։ Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը Սեյմում ստացավ 206 մանդատ, ինչի շնորհիվ կուսակցությունը մեծամասնություն կազմեց։

Եվրոպական Խորհրդի նախագահ

2014 թվականի օգոստոսի 31-ին Դոնալդ Տուսկը ընտրվեց Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ։ 2014 թվականի սեպտեմբերին Դոնալդ Տուսկը հրաժարվեց Լեհաստանի Վարչապետի Պաշտոնից, որի արդյունքում էլ Լեհաստանի վարչապետ դարձավ Եվա Կոպաչը։ Դոնալդ Տուսկը Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ է դարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Տուսկ» հոդվածին։