Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե (2003)

Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե
Դո՞ւք համաձայն եք, որպեսզի Հունգարիայի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ
հունգ.՝ Egyetért-e azzal, hogy a Magyar Köztársaság az Európai Unió tagjává váljon?
ՎայրՀունգարիա
Ամսաթիվապրիլի 12, 2003

Եվրոպական Միության անդամակցության հանրաքվեն անց է կացվել Հունգարիայում 2003 թվականի ապրիլի 12-ին։ Առաջարկը ընդունվել է ընտրողների 83.8%-ի կողմից, ընդ որում մասնակցների թիվը կազմել է 45.6%.։ Արդյունքում Հունգարիան անդամակցեց ԵՄ-ը 2004 թվականի մայիսի 1-ին։

Նախապատմություն

Հունգարիան ԵՄ-ը անդամակցելու հայտ է ներկայացրել 1994 թվականի մարտի 31-ին, իսկ բանակցությունները անդամակցության վերաբերյալ սկսել են 1998 թվականին։ 2002 թվականի դեկտեմբերին Կոպենհագենում տեղի ունեցած գագաթնաժողովին Հունգարիան այն տաս թեկնածու պետություններից մեկն էր, որը պետք է 2004 թվականին անդամակցեր ԵՄ-ը։ Բոլոր անդամ պետությունները համաձայնվեցին, որ նախքան Հունգարիան դառնա անդամ, երկրում պետք է անց կացվի հանրաքվե։

1997 թվականին Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Հունգարիայում հանրաքվե անցկացնելու կարգի մեջ, քանի որ նախկին պահանջներով պահանջվում էր, որ հանրաքվեի մասնակիցերի թիվը լիներ 50%, և բացի այդ պահանջվում էր, որ գրանցված ընտրողների 25%-ը աջակցեր հանրաքվեն։ 2002 թվականի դեկտեմբերին Հունգարիայի Սահմանադրության մեջ կատարվեցին փոփություններ, որպեսզի տեղի ունենա ԵՄ-ը անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն։ Այս փոփոխությունների շրջանակում որոշվեց հանրաքվեն անց կացնել 2003 թվականի ապրիլի 23-ին։

Հանրաքվեի հարց

Հանրաքվեի հարցն էր՝

«Դո՞ւք համաձայն եք, որպեսզի Հունգարիայի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ։

  • Հունգարերեն․ Egyetért-e azzal, hogy a Magyar Köztársaság az Európai Unió tagjává váljon?

Քարոզարշավ

Հունգարիայի բոլոր քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, գործարար կազմկարպությունները, եկեղեցին և լրատվամիջոցները աջակցում էին ԵՄ-ը անդամակցելուն։ Սակայն հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Ֆիդեսը, որը նույնպես աջակցում էր անդամակցությանը, զգուշացրեց, որ մինչև 100 000 աշխատատեղ կարող են փակվել ԵՄ-ն կանոնների պատճառով, և որ արտասահմանյան մրցակցությունը կարող է հանգեցնել որոշ տնտեսական ոլորտների փլուզմանը։

ԶԼՄ-ը բավական դրական լուսաբանում էին հանրաքվեն և կազմակերպվեց քարոզարշավ, որպեսզի հեռացվեր ԵՄ-ը անդամակցելու հանրային թյուրըմբռնումները։ Դրանք ներառում էին իրենց մեջ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ արդյոք թույլատրվում է ԵՄ-ում օգտագործել ուտեստների մեջ կակաչի սերմեր, և արդյոք ԵՄ-ում միայն մեկ չափսի պահպանակ է օգտագործվում։ Չորս հիմնական կուսակցություններն էլ կազմակերպեցին իրենց քարոզարշավը, ուղղված հանրաքվեի աջակցությանը։

Ընդդիմադիր ճամբարը սահմանափակվում էր մի քանի փոքր խմբերով, որոնք կազմակերպել էին «Ազատ Հունգարիա շարժումը»։ Այս խմբերից ոչ մեկը Հունգարիայի խորհրդարանում չէր, և այդպես էլ չկարողացան որևէ պետական ֆինանսավորում ստանալ իրենց քարոզարշավի համար։ Շատ ընդդիմադիրներ ընդգծել են, որ դեմ չեն «Եվրոպային», սակայն դեմ են ԵՄ-ն անդամակցության պայմաններին և նրա ներկայիս ձևին։ Այնուամենայնիվ, քարոզարշավի ընթացքում հասարակական հարցումները ցույց տվեցին, որ անդամակցությունը ուժեղ աջակցություն ունի։

Արդյունքներ

Ընտրություն Ընտրողներ %
Կողմ 3,056,027 83.8
Դեմ 592,690 16.2
Անվավեր ձայներ 17,998
Ընդհանուր 3,666,715 100
Գրանցված ընտրողներ 8,042,272 45.6
Աղբյուր։ Nohlen & Stöver

Արձագանքներ

Վարչապետ Պետեր Մեդեշիին հայտարարեց արդյունքների մասին Դանուբի ափին հաղթանակը տոնելիս, հայտարարելով, որ․ «Թույլ տվեք պաշտոնապես հայտարարել, որ հունգարական հանրապետությունը լինելու է Եվրոպական Միության անդամ»։ Եվրոպական հանձնաժողովը ողջունեց հանրաքվեի արդյունքները, նշելով, որ Հունգարիան «դադարում է բաժանված մնալ Եվրոպայի դեմոկրատական ազգերի ընտանիքից»։

Սակայն մտահոգություն էր առաջացրել հանրաքվեի մասնակիցների թվաքանակը, քանի որ, այն սպասված 70%-ից ցածր էր։ Քննադատություններ էին հնչում նրանում, որ հանրաքվեն անվավեր է, մասնակիցների քիչ լինելու պայմաններում։ Սակայն «այո» էր քվեարկել մասնակիցների 38%-ը, որը բարձր էր 25%-ից, որը անհրաժեշտ էր հանրաքվեի համար։

Ծանոթագրություններ

  1. Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p899 978-3-8329-5609-7
  2. Nohlen & Stöver, p912
  3. «The 2004 enlargement: the challenge of a 25-member EU». Europa. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Referendum briefing No 4: The Hungarian EU accession referendum, 12 April 2003» (PDF). Opposing Europe Research Network. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 «Big 'Yes' vote for EU membership in Hungary». Radio Telefís Éireann. 2003 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  6. «Maltese, Hungarians Vote in Favor of European Union». Deutsche Welle. 2003 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  7. Thorpe, Nick (2003 թ․ ապրիլի 14). «Hungarians lukewarm about EU». London: The Guardian. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  8. LeBor, Adam (2003 թ․ ապրիլի 11). «Hungary tells EU leaders they must heed newcomers». London: The Times. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  9. «EU referendum campaigns in full swing». Budapest Sun. 2003 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
  10. «EU votes trigger parties in Malta and Hungary». London: The Daily Telegraph. 2003 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  11. «Hungarians approve EU entry». Melbourne: The Age. 2003 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  12. «European Press Review». BBC Online. 2003 թ․ ապրիլի 14. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  13. «Hungary's EU apathy». BBC Online. 2003 թ․ ապրիլի 14. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.